Հայկ Մարությանն ընդդեմ Կարգին Հայկոյի

Երևանի քաղաքապետի պաշտոնում Հայկ Մարությանի առաջին քայլերը խոստումնալից են։ Նախկին դերասանը, որն առավել հայտնի է ցածրակարգ եւ անճաշակ կոմիկական սերիալներում խաղացած իր նույնպիսի դերերով, կարծես որոշել է քաղաքապետի պաշտոնում էլ դուրս չգալ այդ կարգավիճակից ու արդեն դարձել է համացանքի փայլող աստղը՝ իր էժանագին ու չստացված հումորներով։ Ավելին, Հայկ Մարությանը ասես մրցակցության մեջ է մտել Կարգին Հայկոյի հետ, որպեսզի ցույց տա վերջինի, որ առաջին կերպարն էլ ոչ պակաս զիլ է ու քննարկվող, որքան սերիալային դերասանը։ Ավագանու երեկվա նիստին, որին քննարկվում էր հնգամյա զարգացման ծրագիրը, Հայկ Մարությանը ոչ ադեկվատ պահվածք էր դրսեւորում, նա հաճախ հունից դուրս էր գալիս ընդդիմադիրների հարցերին պատասխանելիս, վիրավորում գործընկերներին, իսկ նրա անգերազանցելի շեդեւրը եղավ այն, երբ նյարդերը տեղի տվեցին ու մեղադրանքներ ուղղեց ընդդիմադիրներ ավագանիներին, թե նախկինում 55 հազար աշխատավարձ են ստացել, բայց անգործության են մատնված եղել։ «Դուք եղել եք անցած ավագանու անդամներ, ստացել եք էդ 55.000 դրամները: Ոչ մի բան չեք արել, ըստ իս, որովհետև մենք ունենք պրոբլեմատիկ զեկույց... Ավելորդ եմ համարում նույնիսկ մեկնաբանել այս էժան հայտարարությունը»,-ասաց Մարությանը Երևանի ավագանու անդամներին՝ երբ նրան վերջիններիս հիշեցրին, որ ավագանու ընտրությունններից առաջ խոստումներ է տվել, իսկ հիմա դրանք չի կարողանում կատարել, կամ կարճ ասած՝ ստում է։ Ընդհանրապես իշխանական ավագանին այս նիստին երեւաց իր ողջ հմայքով՝ գերազանցելով նաեւ նախորդներին, նրանք տեղից ռեպլիկներ էին անում ընդդիմադիրների ելույթների ժամանակ, երբեմն հեգնում նաեւ այդ ելույթները։ Իսկ վերջում մեկ մարդու պես կողմ քվեարկեցին այդքան քննադատված բյուջեի նախագիծը, որով նախատեսվում են 83 մլրդ 77 մլն 572.0 հազ. դրամ եկամուտներ, 84 մլրդ 346 մլն 812.0 հազ. դրամ ծախսեր, դեֆիցիտը՝ (պակասուրդը) 1 մլն 269.240 հազ. Դրամ, որով ավելանալու են գործուղումների ծախսերը, նվազելու սոցիալական ուղղվածության հատկացումները։ Հայկ Մարությանը մոռացավ, որ նախկին ավագանու՝ Ելք-ի կազմում էին նաեւ իր թիմի ներկայացուցիչներ, որոնց նա ըստ էության մեղադրեց անգործության մեջ։ Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը կվերահաստատի Հայկ Մարությանի այս պնդումը, որ նախկինում ընդդիմադիրներն անգործության մատնված են եղել, ինչպես եղավ Հայկ Մարությանի առաջին աղմկահարույց հայտարարության ժամանակ, խոսքը «սեւերի ու սպիտակների» մասին նրա որակումն էր, որն ալեկոծեց քաղաքական դաշտը, սակայն , ի վերջո, Փաշինյանը հայտարարեց, որ Հայկ Մարությանը չի սխալվել ու կարիք կար նման տարանջատման։ Իսկ իրականում, Կարգին Հայկոյին թամաշա անողների պակաս չի զգացվի, ի վերջո, ավագանու ընտրություններին նա 82 տոկոսի վստահության քվե է ստացել։ Անի Սահակյան

դիտվել է 48 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am