Տարվա կանայք՝ հմայքով եւ արկածներով

Թավշյա՝2018-ը լի էր անակնկալներով, բեկումնային զարգացումներով, վերելքներով եւ վայրէջքներով: Բնականաբար բուռն քաղաքական տարում չէին կարող ակտիվությամբ աչքի չընկնել քաղաքական կին գործիչները՝ բնականաբար որոշները դրական, որոշներն էլ ոչ այնքան դրական տեսանկյունից: Մենք առանձնացրել ենք մեր տեսանկյունցի ամենաակտիվ, քննարկվող հինգը կանանց: Այսպիսով՝ տարվա հայտնություն կարելի է համարել Լիլիթ Մակունցին: Այս աչոնիկը, որի մասին նախկինում ոչ լսել էին, ոչ տեսել , հեղափոխական կառավարությունում պատիվ արեցին մշակույթի նախարարի պաշտոնը: Պարզվեց՝ նա այդ պաշտոնը վաստակել է, քանի Նիկոլ Փաշինյանի անգլերենի ուսոցիչն է եղել, նրա տիկնոջ ընկերուհին, որը հետագայում էլ ավելի պարզվեց, կապ չուներ մշակույթի հետ: Դա չխանգարեց նրան, որ դեռ չնշանակված հայտարարի, որ մշակույթն ինքն է, մշակույթը իր մեջ է: Պաշտոնավարման ամիսների ընթացքում էլ չաճեց իր անմեղսունակության աստիճանից ու այդպես էլ մշակութային գործիչների աշխարհում չընկալված մնաց: Նրա խոսքերը միայն ի գիտություն ընդունվեց Նիկոլ Փաշինյանի կողմից եւ այն էլ շատ ուղիղ, ու երբ Մակունցը ընտրվեց պատգամավոր, Փաշինյանը փակեց նաեւ մշակույթի նախարարությունը, դե, եթե, մշակույթը Մակունցի մեջ էր, չկա Մակունցը, չպիտի լինի նաեւ մշակույթը: Քննարկվող կանանց շարքում է նաեւ պատգամավոր Լենա Նազարյանը: Նախկին ակտիվիստից պատգամավորական սուսիկ-փուսիկ կերպարի տակ ծվարած տիկինը որքան շահեկան էր նայվում այդ կերպարում, նույնքան վանող, երբ թավշյա հեղափոխությունը նրան բերեց առաջին գիծ ու իշխանության թիվ մեկ լեդին ստիպված էր դիրքերի վերահաստատման պայքարի ընթացքում ավելի շատ երեւալ հրապարակային հարթակներում, հարցազրույթներ տալ, բանավեճերի մասնակցել: Եւ որքան շատ բացվեց Նազարյանի լեզուն, այնքան երեւաց նրա սնանկությունը՝ պրոֆեսիոնալիզմի, կրթական ցենզի եւ առհասարակ աշխարհայացքի ասպեկտներով: Իսկ Արփինե Հովհաննիսյանի հետ նախընտրական բանավեճի ընթացքում նա տանուլ տվեց 100/0 հարաբերակցությամբ: Սակայն իշխանության կադրային զինանոցի մեջ նա այնքան արժանավոր է, որ կզբաղեցնի ԱԺ փոխխոսնակի պաշտոնը: Հայ իրականության նորահայտ աստղերից է նաեւ գործարար Սիլվա Համբարձումյանը: Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ հալածյալի քողի տակ ծվարած այս տիկինը հիմա դարձել է մեր օրերի դահիճը, որն աջուձախ գործ է տալիս բոլորի վրա, պարզվում է ՝ նա Հայաստանի կեսին կաշառք է տվել, մյուս կեսին էլ՝ ներկա եղել նրանց կյանքի հանցավոր թջերում, օրինակ, տեսել, թե ինչպես է Մանվել Գրիգորյանը աղջիկ բռնաբարում, կամ մեկ ուրիշը մարդ սպանում, գուցե մոտ ապագայում իմանա, թե որտեղ է կորել Խաչատուր Աբովյանը: Արձանագրենք, որ ի դեմս սույն տիկնոջ, նոր իշխանության ձեռամբ կերտվեց հեղափոխական ժամանակների ամենահարգի կերպարներից մեկը, որը կարող է կլաուզիա, շանտաժ, բանսարկություններ անել, գործ տալ, եթե իհարկե դա անոմ է հանուն Նիկոլի ու իր իշխանության: Նոր Հայաստանի ամենաքննարկվող կանանցից մեկն էլ քաղաքական դաշտի հնաբնակներից Նաիրա Զոհրաբյանը, ում աստղը փայլեց հատկապես Երեւանի ավագանու ընտրություններին: Փորձառու գործիչը էյֆորիայի տակ մնացած հասարակությունից չերկնչեց եւ Նիկոլ Փաշինյանի ու իր քաղաքապետացու Հայկ Մարության մասին երկու անգամ այնպիսի ելույթ ունեցավ, որը իրավիճակի ճշգրիտ ախտորոշում կարելի է բնութագրել: Սակայն խորհրդարանական ընտրություններին իրավիճակն արդեն էականորե փոխվել էր, եւ Զոհրաբյանին աքսորեցին Սյունիք՝ ռեյտինգայինով նա այնտեղ էլ կարողացավ ի հեճուկս շատուշատ օլիգարխների, 2 հազարից ավել ձայն ստանալ,ինչը արդյունքն էր իր աշխատանքի: Ինչ-որ իմաստներով հայտնություն էր նաեւ Արփինե Հովհաննիսյանը, եթե նախկինում նրան մեղադրում էին հովանավորչությունների շնորհիվ առանցքային բարձր պաշտոնների հասնելու մեջ, ապա իշխանափոխությունից հետո նա ունենալով պրոֆեսիոնալին բնորոշ բոլոր հատկանիշները, որոնցով կարող էր տեղավորվել ցանկացած տեղ, հավատարիմ մնաց թիմին ու տեղավորվեց առաջնագծում, բանավեճերում մնաց իր դիրքում, չընկրկեց ոչ մի բանի առաջ եւ մարմնավորեց նախորդ իշխանության ինտելեկտուալ դեմքը: Բնականաբար, քննարկվող տիկնանց շարքում պատվավոր տեղում է ամենայն հայոց առաջին տիկինը՝ Աննա Հակոբյանը: Հանրության ոչ քննադատ հայացքի ներքո տիկինը երեւում է իր ողջ հմայքով, նախեւառաջ՝ ամուսնու՝ Փաշինյանի հետ ունեցած համախոհության լույսի ներքո, ու պարզ է դառնում, որ նա քայլ առ քայլ շարժվել ու շարժվում է ամուսնու կողքով: Սակայն իր ակտիվության մեջ նա կարծես կորցրել է չափի զգացողությունը, անհասկանալի ու անթիվ գործուղումներ է կազմակերպում, հանդիպումներ ունենում ոչ կոնպետենտության շրջանակից դուրս, նա անգամ իրենով արեց նախագահական նստավայրի հսկայական շենքը: Ակնհայտ է, որ նա շատ ազդեություն ունի նաեւ վարչապետի վրա ու եթե այսպես շարունակվի, տիկին Հակոբյանը տխուր վիճակում կհայտնվի: Անի Սահակյան

դիտվել է 166 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am