Ռուս-ամերիկյան փոխշահավետ գործարք. Հերթում Արցախն է

Աշխարհի ուշադրության կենտրոնում Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման որոշումն է: Թվում է, թե սա գերտերություններին վերաբերող հարց է, բայց՝ ոչ միայն: Հայաստանը ևս այնպիսի տարածաշրջանում է գտնվում, որտեղ գերտերությունները կարող են այլ հարցրերում ևս որոշումներ ընդունել, մասնավորապես՝ խոսքը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-Ռուսաստան հնարավոր համաձայնության մասին է: Այսպես, պաշտոնից հեռացող Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատիսը ստորագրեց Սիրիայից ամերիկյան ստորաբաժանումների դուրսբերման մասին պաշտոնական հրամանը: Ամերիկյան պաշտպանական գերատեսչությանը մոտ կանգնած աղբյուրների տվյալներով՝ հրամանում հստակեցվում է Սիրիայից ամերիկացի զինվորականների դուրսբերման ժամանակացույցը: Տարբեր տեղեկություններով՝ ամերիկյան ստորաբաժանումների դուրսբերումը մեկնարկելու է առաջիկա շաբաթներին: Ըստ ամենայնի, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը այս հարցում ունեն միասնական դիրքորոշում: Իսկ, եթե ռուս-ամերիկյան համաձայնությունն անդրադառնա նաև Հարավային Կովկասի հիմնական  խնդրի՝ ԼՂ խնդրի կարգավորման վրա... Այսպես, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 19-ին հայտարարել էր, որ գործընթացը մեկնարկելու է անհապաղ և տևելու է շուրջ երկու ամիս: Սիրիայի հյուսիսային առավելապես քրդաբնակ շրջաններում տեղակայված է շուրջ 2 հազար ամերիկացի զինվորական: Դեկտեմբերի 19-ին «Ռոյթերզ» և «Ֆրանսպրես» գործակալությունները՝ վկայակոչելով ամերիկյան կառավարությունում անանուն աղբյուրը, հայտնեցին, որ Վաշինգտոնն առաջիկայում կարող է ամերիկյան զորքն ամբողջությամբ դուրս բերել Սիրիայից։ Այս տեղեկատվությունը հաջորդում է Թվիթերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կատարած գրառմանը, որում ասվում է․ - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարտությունը մեր զորքի՝ այնտեղ մնալու միակ պատճառն էր»: Հետաքրքրականն այն է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ, պաշտպանության նախարար Ջիմ Մատիսը պաշտոնից կազատվի ոչ թե 2019-ի փետրվարի վերջին, ինչպես նախապես էր ծրագրված, այլ հենց հունվարի 1-ից: Թրամփին շատ է զայրացրել այն փաստը, որ Մատիսի հրաժարականի դիմումն այդքան մեծ արձագանք է ստացել և դիտվում է որպես Սպիտակ տան արտաքին և կադրային քաղաքականության հերթական ձախողում: Ջիմ Մատիսը քննադատել է Թրամփի քաղաքականությունը Միացյալ Նահանգների հիմնական մրցակիցներ Չինաստանի և Ռուսաստանի նկատմամբ և անհամաձայնություն է հայտնել Սիրիայից ամերիկյան ստորաբաժանումները դուրս հանելու որոշման կապակցությամբ: Թրամփը Թվիթերում գրել է, որ Boeing ընկերության նախկին գործադիր տնօրեն Շանահանը «շատ տաղանդավոր ղեկավար է»: Մինչդեռ ամերիկացի քաղաքական գործիչները շարունակում են ափսոսանք հայտնել Ջիմ Մատիսի հեռանալու կապակցությամբ: Դեմոկրատական սենատոր Դիք Ռուբինն ասել է, թե ինչ է փոխանցել Մատիսին մասնավոր զրույցում, երբ տեղեկացել է նրա հրաժարականի դիմումի մասին: «Մեզ շատ է պետք Ձեր հասուն ձայնը, Ձեր հայրենասիրությունը, Ձեր ներկա լինելն այն սրահում, որտեղ նախագահը կայացնում է ազգային անվտանգության համար կենսական որոշումներ: Բայց Մատիսի համբերությունը հասել էր մի կրիտիկական կետի: Ես երախտագիտությունս եմ հայտնում նրան ծովային հետևակում երկարատև ծառայության և, իհարկե, Պենտագոնը ղեկավարելու համար: Ինձ ցավ է պատճառում նրա հեռանալը, նախագահի առավել վատթար մղումները զսպելու հարցում մենք հույս էինք կապում է Մատիսի հետ», - ասել է սենատորը: Ջիմ Մատիսի համոզմամբ, Վաշինգտոնը պետք է ավելի կոշտ քաղաքականություն վարի Պեկինի և Մոսկվայի նկատմամբ, չպետք է հեռացնի բանակը Սիրիայից, որտեղ ռուսները, թուրքերն ու իրանցիներն օրըստօրե ամրապնդում են դիրքերը և որտեղ բնավ չի ավարտվել պայքարն «իսլամական պետության» դեմ: Ավելին, Մատիսը դեմ է նաև Աֆղանստանում այս փուլում ամերիկյան ուժերը կրճատելու նախագահի մտադրությանը: Փաթրիք Շանահանը քաղաքացիական ծառայող է, նա երկար ժամանակ եղել է Boeing ընկերության բարձրաստիճան ղեկավար և, մասնավորապես, կարգավորել է Boeing 787 օդանավը ստեղծելու թանկարժեք ծրագիրը: «Փաթրիքը շատ արժանի կենսագրություն ունի Boeing-ում և Պենտագոնում, նա փայլուն ղեկավար կլինի», - Թվիթերում գրել է նախագահը: Շանահանը 2017-ի ամռանն է տեղափոխվել Պենտագոն: Նա կհաստատվի նախարարի պաշտոնում միայն Սենատի հավանությունը ստանալու դեպքում, իսկ մինչ այդ կունենա նախարարի պաշտոնակատարի կարգավիճակ: Ինչպես են Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման որոշումն ընդունել այլ երկրները: «Սիրիայից 2 հազար ամերիկացի զինվորականների դուրսբերման մասին որոշման պատճառով Երուսաղեմի քաղաքականությունն այդ երկրի հանդեպ փոփոխության չի ենթարկվի», ասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Նրա խոսքով՝ հրեական պետությունը շարունակելու է անել հնարավորը՝ Սիրիայում Թեհրանի նկրտումները զսպելու համար: «Մենք շարունակելու ենք հակազդել իրանական զինուժի` Սիրիայում մշտապես հաստատվելու փորձերին: Չի բացառվում, որ մեր գործողությունների ծավալը Սիրիայում ընդլայնվի», - հայտարարել է Իսրայելի վարչապետը: Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերմանը զուգահեռ Թուրքիան պատրաստվում է ռազմական գործողությունների: Թուրքիան խոստացել է Միացյալ Նահանգների նախագահին աջակցել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերմանը, մինչ Վաշինգտոնի մյուս դաշնակիցները շարունակում են քննադատել նախագահ Թրամփի այդ անակնկալ որոշումը: «Հենց նոր երկարատև և արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Թուրքիայի նախագահի հետ, քննարկեցինք «Իսլամական պետության» խնդիրը, մեր երկկողմ մասնակցությունը Սիրիայում և այնտեղից ամերիկյան զորքերը դանդաղ և համակարգված դուրս բերելու հարցը», - երեկ Թվիթերում գրել է Սպիտակ տան ղեկավարը: Ժամեր անց Դոնալդ Թրամփը ևս մի գրառում է արել այս թեմայով, այս անգամ արդեն հատուկ գովեստի խոսքեր շռայլելով Թուրքիայի նախագահի հասցեին: «Էրդողանն ինձ հավաստիացրեց, որ արմատախիլ կանի Սիրիայում այն, ինչ մնացել է «Իսլամական պետությունից»: Նա այն մարդն է, որ կարող է դա անել, բացի այդ, Թուրքիան Սիրիայի հենց կողքն է», - գրել է Դոնալդ Թրամփը՝ ընդգծելով․ - «Մեր զորքերը տուն են վերադառնում»: Հիշեցնենք, ամերիկյան զինուժը տասնյակ այլ երկրների հետ Սիրիա էր մտել 2014-ին՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու: Եվ չնայած տեղում իրավիճակը դեռ չի կայունացել՝ անցած շաբաթ նախագահ Թրամփը հայտարարեց, թե ահաբեկչական խմբավորումը տապալված է, և ժամանակն է, որ շուրջ 2,000 ամերիկացի զինվորները Սիրիայից տուն վերադառնան: Ընդ որում, պարզվեց, որ Սպիտակ տան ղեկավարն այդ որոշումը կայացրել է՝ չնայած սեփական վարչակազմի ու դաշնակից երկրների դիմակայությանը: Հենց այդ որոշումից հետո Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթիսը հրաժարականի դիմում ներկայացրեց, մի քանի օր անց էլ պաշտոնից հեռացավ «Իսլամական պետության» դեմ պայքարող կոալիցիայում ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրեթ ՄըքԳուրքը։ Դաշնակից երկրներում ևս քննադատության ալիքը չի մարում: «Խորապես ցավում եմ նախագահ Թրամփի այդ որոշման համար», ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ հատուկ ընդգծելով՝ դրանով Վաշինգտոնը լքում է Սիրիայի քրդերին, որոնք տարիներ շարունակ աջակցել են միջազգային կոալիցիային ահաբեկչության դեմ պայքարում, իսկ այսօր մնում են մենակ՝ թուրքական կողմից չդադարող սպառնալիքների առաջ: «Ֆրանսիան կշարունակի մնալ Սիրիայում, և ես կուզեի այս հարցում հստակ լինել: Մենք չպետք է մոռանանք, որ միջազգային կոալիցիան, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, որը դրա առաջատար ուժերից է, Սիրիայում իր գործողություններն առաջին իսկ օրից իրականացրել է՝ ունենալով մեկ դաշնակից՝ Սիրիայի դեմոկրատական ուժերը: Եվ մենք պարտք ունենք այն մարդկանց առջև, որոնք տեղում պայքարել են ահաբեկիչների դեմ, ովքեր տեղում զենք են վերցրել զինյալների դեմ, որոնք հրահրում էին ահաբեկչություններ Փարիզում ու այլուր: Այդ մարդիկ Սիրիայի դեմոկրատական ուժերից էին, Սիրիայի քրդերը: Այդ պատճառով, ես կոչ եմ անում բոլորին հավատարիմ մնալ իրենց հանձնառություններին և չմոռանալ այն, ինչ մենք պարտական ենք այդ մարդկանց», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը: Հենց քրդական ուժերն էին, որ արևմտյան կոալիցիայի հետ համագործակցելով, անցած տարիներին մեկը մյուսի ետևից ազատագրում էին սիրիական խոշորագույն քաղաքներն ու բնակավայրերը «Իսլամական պետության» ահաբեկիչներից: Այսօր նրանք վերահսկում են Սիրիայի տարածքի մոտ երեսուն տոկոսը, մեծ մասը՝ Թուրքիայի հետ սահմանակից շրջաններում: Սեփական տարածքում քրդական հարցը չլուծած՝ Անկարան շարունակ պահանջում էր Նահանգներից զինաթափել քրդերին ու հեռացնել իր սահմաններից: Նախագահ Էրդողանը պնդում էր՝ այդ նպատակին հասնելու համար պատրաստ են անգամ ամերիկյան զորքերի հետ դիմակայության մեջ մտնել: Բանը, սակայն, դրան չի հասնի: Ամերիկյան զորքը դուրս բերելու որոշումից անակնկալի եկած՝ քրդական զինված կառույցները փաստել են՝ հիմա ստիպված են պայքարել միանգամից երեքի դեմ՝ «Իսլամական պետության» ահաբեկչների, Սիրիայի կառավարական զորքերի ու թուրքական բանակի: Ընդ որում, Անկարան ժամանակ չի կորցնում, և արդեն հավելյալ ուժեր, այդ թվում՝ հաուբիցներ ու հրետանի է ուղարկել դեպի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջ ու Ջարաբուլուս: Մանբիջի ռազմական խորհրդի խոսնակը տեղեկացրել է, որ թուրքական ուժերը ժամեր առաջ ժամանել ու դիրքավորվել են քաղաքի մատույցներում: «Մենք հիմա անհրաժեշտ միջոցառումներ ենք ձեռնարկում, որպեսզի թուրքերի հարձակման դեպքում անցնենք պաշտպանության», - ասել է քրդական զինվորական կառույցի ներկայացուցիչը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Լեհաստանում տեղի ունեցածը փոխում է խաղի կանոնները․ Կալաս Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում Կարծում եմ պետք է մեկնեմ Իտալիա և փորձեմ խոսել Մխիթարյանի հետ, անպայման փորձելու եմ նրան հետ բերել․ Եղիշե Մելիքյան Եթե Փաշինյանը անի այն, ինչ ԱԺ ամբիոնից ասում էր, Հայաստանը կդառնա տարածաշրջանային մոթել. Ավետիսյան Բոլորովին մի զարմացեք, երբ իշխանության մեջ գտնվող պաշտոնյաներն ու պատգամավորները ձկան պես լուռ են. Արմինե Օհանյանը բացահայտում է՝ ինչու «Դիլիջան» ազգային պարկում 120 և ավելի կտրված ծառեր են հայտնաբերվել․ ահազանգ Փաշինյանը ԱԺ-ում «դարակազմիկ» փաստթղթերն էր ներկայացնում․ ամեն ինչ ավելի վատ է, քան պատկերացնում ենք Նեթանյահուն խոստացել է նոր հարվածներ հասցնել Եմենի հութիներին Թրամփը փորձելու է անօդաչուների պատմությունն օգտագործել եվրոպացիների հանդեպ հոգեբանական գրոհի համար. Հակոբ Բադալյան Միշուստինը Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ է նշանակել Հայաստանը լիովին համապատասխանում էր ՖԻՖԱ-ի վարկանիշի 105-րդ տեղին․ RTÉ Անընդունելի են քաղաքական դաշտի ծայրահեղական դրսևորումները․ Առաքելյան Ուրսուլա ֆոն դեր Լյայենին անվստահություն հայտնելու նոր քվեարկություն կնախաձեռնվի Մինչև Արցախի օկուպացիան՝ Վաղուհասում գործել է մշակույթի տուն, դպրոց, ապրել 650 մարդ Ադրբեջանցիները ձերբակալվելո՞ւ են, եթե, ասենք, ՀՀ տարածքում հանցագործություններ կատարեն. Խամոյանը՝ Փաշինյանին Փարիզում ցուցարարները փողոցներ են փակել Երևանի բյուջեի չիրացված աշխատանքների հերթական վկայությունը Նեպալյան հեղափոխություն. որո՞նք են դրա պատճառները Նոր Գեղիի բնակիչները 20 օրից ավելի է՝ չեն կարողանում այգիները ջրել. սպառնում են դիմել վճռական գործողությունների Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Եմենի Սանա քաղաքին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները Տավուշում քննարկել են բնակիչներին հուզող խնդիրները Բեռնատարը բախվել է արգելապատնեշներին, հայտնվել ձորակում․ վիրավոր կա Երևանի երկնքում կուտակված ծխի ամպ Կարեն Ֆարխոյանը կշարունակի քննել Բագրատ Սրբազանի և մյուսների վերաբերյալ ռեպրեսիաների գործը․ բացարկի միջնորդությունը մերժվեց Դատավոր Դավիթ Գրիգորյանին վատաբանողները պետք է ներողություն խնդրեն ՝ Նիկոլ Փաշինյանից և նրա ոհմակից սկսած․ փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am