Հպարտ միայնության մեջ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան։ Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, Մոսկվայում նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր։ Պուտին-Փաշինյան հանդիպումը նախանշելու է հայ-ռուսական հարաբերությունների ապագան՝ տնտեսական, ռազմական և քաղաքական ուղղություններով: Հայաստանն այժմ շեշտում է ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի արդյունավետության հարցերը, բայց ստեղծվել է մի իրավիճակ, որ Հայաստանը հայտնվել է հպարտ միայնության մեջ, կամ միակ հույսը՝ Ռուսաստանի հանդուրժողականությունն է: Պարզվում է, որ արդեն ՀԱՊԿ անդամ վեց երկրներից հինգը հավանություն են տվել Բելառուսի Անվտանգության խորհրդի նախագահ Ստանիսլավ Զասի թեկնածությանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, Հայաստանը միակ երկիրն է, որն իր համաձայնությունը չի տվել, երեկ ռուսական kommersant-ին հայտնել էր ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զեյնետդինովը: Նա, մասնավորապես ասել է, որ համաձայնություն տվել են Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Բելառուսի նախագահները Զասի հետ հանդիպումից հետո: Ըստ թերթի՝ Պուտինը Զասին ընդունել է դեկտեմբերի 18-ին: Կրեմլի կայքում այդ մասին տեղեկատվություն չկա: Զեյնետդինովը նաև ասել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը, կատարելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նախագահ Ղրղըզստանի նախագահ Սոորնոնբայ Ժեենբեկովի հրահանգը, պատրաստել է կազմակերպության արտգործնախարարների և ՀԱԽ որոշումները՝ Զասին գլխավոր քարտուղար նշանակելու մասին: «Դրանք ուղարկվել են ՀԱՊԿ մշտական խորհրդի անդամներին՝ ՀԱՊԿ անդամ-պետություններում քննարկման համար»,- ասել է նա: Ռուսաստանի ԱԳՆ-ում kommersant-ի աղբյուրը հայտնել է, որ Մոսկվայում ակնկալում են, որ կադրային հարցը կլուծվի մինչև տարեվերջ, հայտնում է aravot.am-ը: «Կարծում եմ՝ դեկտեմբերի 27-ին հստակություն կլինի Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո: Ցանկալի է Նոր տարին սկսել դրական նոտայով: Ակնկալում ենք և հույս ունենք, որ դեկտեմբերի 27-ին ամեն ինչ կորոշվի: Անհրաժեշտ է փոխզիջում: Ակնկալում ենք հայկական կողմի խոհեմությանը, և որ հաշվի կառնվի հինգ նախագահների դիրքորոշումը: Եթե դու ինչ-որ կազմակերպության մեջ ես, պետք է պատրաստ լինես փոխզիջման»,- ասել է թերթի աղբյուրը: ՀԱՊԿ-ում տեղի ունեցածը վառ օրինակ է, թե ինչպես Հայաստանը արտաքին քաղաքական ճակատում մնաց հպարտ միայնության մեջ, ու ցույց է տալիս, թե գոհ է վիճակից: Իսկ իրականում առանց Հայաստանի ՀԱՊԿ-ում մեր «դաշնակիցները» արդեն որոշել-ավարտել են մի գործընթաց, որի ավարտն, ի սկզբանե հայտնի էր շատերին, պարզապես մեր իշխանությունները նախընտրեցին խրոխտ ու ամպագոռգոռ հայտարարությունների շռայլել, իսկ վերջում մնալ հպարտ միայնության մեջ: Իսկ թե ինչպես է այսուհետ Հայաստանը վերականգնելու ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում անդամ գործընկերների վստահությունը և այլ խնդրահարույց թեմաներում ստանալու նրանց համաձայնությունը՝ ցույց կտա ժամանակը: Թամար Բագրատունի

դիտվել է 96 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am