Ալիևի ղարաբաղյան «երազանքը» կատարվեց

Փաշինյանի Մոսկվա մեկնելուց 2 օր առաջ պաշտոնական Բաքուն ղարաբաղյան ուղերձներ է հղել: Ադրբեջանը հուսով է, որ 2019 թվականին Երևանի հետ հարաբերությունները կկարգավորվեն, և պատրաստ է Լեռնային Ղարաբաղում հայերին բարձր մակարդակով ինքնորոշման իրավունք տալ: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: «Մեր երկիրը՝ ինչպես ապահովում է իր քաղաքացիների` այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչների անվտանգությունը, նույն կերպ պատրաստ է դա անել Լեռնային Ղարաբաղում հայկական ծագում ունեցող քաղաքացիների համար՝ իր միջազգային պարտավորություններին համապատասխան: Բացի այդ Բաքուն պատրաստ է նրանց բարձր մակարդակի ինքնորոշման իրավունք տալ՝ Ադրբեջանի Հանրապետության միջազգային ճանաչված սահմանների շրջանակում», - նշել է Մամեդյարովը: Նրա խոսքով՝ ղարաբաղյան կարգավորման առաջխաղացումը, «ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության պայմանների ստեղծումը, առաջին հերթին, կբացի հնարավորությունները Հայաստանի տնտեսական աճի համար»: Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի Հանրապետության միջազգային ճանաչված սահմանների շրջանակում բարձր մակարդակի ինքնորոշման իրավունք տալու մասին հայտարարվել է վերջին քսան տարիների ընթացքում: Այս հայտարարությունը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն չի փոխել իր քսանամյա դիրքորոշումը, այլև այսօր Հայաստանում իրականացված իշխանափոխությունից հետո կրկին ընդգծում է իր նախորդ դիրքորոշումն՝ ավելի ընդգծված: Կարող է հարց առաջանալ՝ ինչու՞: Պատասխանը պարզ է: Ալիևը որոշել է ցույց տալ, որ նախկին բանակցային պայմանավորվածությունները պարզապես չեն գործում, վերադառնում ենք զրոյական կետի, այսպես ասած՝ «մաքուր էջից»՝ Բաքվի պատկերացրած ղարաբաղյան կարգավորման «տեսլականով»: Սա մի արձանագրում է, որը պետք է նկատի առնեն ներկայիս իշխանությունները, որոնք Դուշանբեի վերելակային «պայմանավորվածություններից» խիստ ոգևորվել են և պատեհ-անպատեհ շեշտում են այդ հանդիպման արդյունքում ձեռքբերված համաձայնությունն ու սահմանային որոշակի անդորրը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 73 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am