Ալիևի մեծ «հույսը»՝ Փաշինյանից

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան երեկ տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանն ամեն բան կանի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ լուծման համար, բայց հրաժարվել է կոնկրետ ժամկետներ նշել: «Մենք ժամանակային շրջանակներ չենք դնում, մշտապես հանդես ենք գալիս շուտափույթ կարգավորման օգտին և դրա համար կձեռնարկենք բոլոր միջոցները»,- ասել է Զախարովան: Ընդ որում, նա կարգավորման ժամկետներ չի նշել՝ նկատելով, որ «պատմությունը երկարատև է, հակամարտությունը՝ ձգձգված»: «Բայց ինչ կախված է ռուսական կողմից՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում միջնորդ, և որպես երկիր, որը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ ունի ընդհանուր պատմություն, ընդհանուր անցյալ, անհրաժեշտ ամեն բան կանի»,- ասել է Զախարովան: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ հաջորդ տարի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում դրական տեղաշարժերի հույս ունի: Ալիևը բացառիկ հարցազրույց է տվել «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը: Նա նշել է, թե Բաքուն կշարունակի իր քաղաքականությունը՝ ուղղված ցուցադրելուն, թե ինչ առավելություններ կբերի խաղաղությունը տարածաշրջանին և ինչ դժվարություններ կլինեն Հայաստանում, եթե չլինի խաղաղությունը: «Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանի նոր իշխանությունը կկարողանա իրականացնել երկրի բարեփոխման ուղղությամբ իր բոլոր պլանները միմիայն հակամարտության կարգավորման դեպքում», - ասել է Ադրբեջանի նախագահը` կրկին պնդելով․ - «Դրա համար նրանք պետք է դուրս գան այն տարածքներից, որոնք իրենց չեն պատկանում, և հնարավորություն տան տասնյակ հազարավոր ադրբեջանցիներին վերադառնալ իրենց հողերը»: Ալիևը կրկին ընդգծել է, որ այդ հարցում փոխըմբռնման հասնելու հույսեր ունեն, բայց հավելել է, թե չի կարող գուշակություններ անել: «Ժամանակը ցույց կտա», - նշել է նա՝ չմանրամասնելով, թե հատկապես ինչով է պայմանավորված հույսը, որի մասին վերջին օրերին պարբերաբար խոսում են Ադրբեջանի իշխանությունները: Ծավալուն հարցազրույցում Ալիևը կրկին պնդել է, թե դրսից փորձում են ապակայունացնել Ադրբեջանը, որ Բաքվին փորձում են ներքաշել միջազգային որոշ արկածախնդրությունների մեջ, «բայց այդ փորձերը, ինչպես միշտ, ձախողվում են»: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ հերթական անգամ հերքելով Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների մասին պնդումները, Ալիևը այնուհետև սրտնեղել է, թե հակաադրբեջանական բանաձևեր են ընդունում այնպիսի կառույցներ, որոնց Ադրբեջանը նույնիսկ չի էլ անդամակցում: «Այ դա ավելի ու ավելի ժպիտ է առաջացնում», - հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը, ով նույնպես բազմիցս Հայաստանի դեմ բանաձևեր է նախաձեռնել այնպիսի կազմակերպություններում, որոնց Հայաստանը չի անդամակցում, ինչպես, օրինակ` Իսլամական համագործակցության կազմակերպությունում: Ալիևը, ենթադրվում է, նկատի ունի Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որում եվրոպացի խորհրդարանականները նախապայմանների մի մեծ ցանկ են ներկայացրել՝ խորհուրդ տալով Եվրամիության ղեկավարությանը Ադրբեջանի հետ համաձայնագիրը ստորագրել միայն դրանց կատարումից հետո: Եվրախորհրդարանի կողմից ընդունված այդ փաստաթղթում, մասնավորապես ընդգծվում է՝ Եվրամիություն-Ադրբեջան նոր համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը ուղղակիորեն կախված կլինեն քաղբանտարկյալների ազատ արձակումից և կոռուպցիայի դեմ Բաքվի պայքարի արդյունավետությունից: Ռուսաստանյան պետական հեռուստաընկերության հետ զրույցում Ալիևը հպարտությամբ է խոսել Ռուսաստանի հետ բարձր մակարդակի հարաբերություններից՝ վստահեցնելով, որ դրանք շարունակում են խորանալ: «Ռուսաստանի հետ հուսալի բարեկամներ ենք, ինչը ապացուցվել է բազմիցս», - նշել է Ադրբեջանի նախագահը: Ալիևն, այսպիսով, կրկին Հայաստանի իշխանություններից քայլեր ակնկալելու վերաբերյալ կոնկրետ հայտարարություն է անում՝ առանց բացելու փակագծերը, թե ինչ պայմանավորվածություններ, հույսեր ունի՝ կապված Հայաստանի նոր իշխանության հետ կապված: Ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանն էլ շարունակում է պնդել, թե դեռ չի էլ բանակցել Ադրբեջանի իշխանությունների հետ: Ուրեմն ինչո՞վ են պայմանավորված Ադրբեջանի իշխանության հույսերը, ուրեմն ինչու՞ է Ալիևի հույսը Հայաստանի իշխանությունների խոհեմության վրա: Կարելի է հասկանալ Ալիևին՝ նա նոր հնարավորություն է ստացել կարգավորման գործընթացը Ադրբեջանի համար «դրական» հունով տանելու՝ կրկին գրավյալ տարածքների վերադարձի դիմաց՝ Լեռնային Ղարաբաղին ինքնավարության բարձր աստիճան տրամադրելու մասին հայտարարություններ անել: Մինչդեռ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո հատկապես, հայկական կողմը պաշտոնապես հայտարարեց մի քանի անգամ, մինչև Ադրբեջանը սահմաններում չթուլացնի իրավիճակը՝ ոչ մի բանակցություն իմաստ չունի: Հիմա Ալիևը, փաստորեն, Փաշինյանի հետ «փոխըմբռնման» հասնելու հույսեր ունի, որովհետև միջազգային հանրությունը նրանից չի ակնկալում այն, ինչ ակնկալում էր 2016-ից հետո: Հետաքրքիր է՝ ո՞վ և ինչպե՞ս է նրան տվել նման հույսեր: Թամար Բագրատունի

դիտվել է 33 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am