Փաշինյանի «նոր իմիջն» ու Արցախը

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում քննարկելու են երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները և փոխգործակցության հեռանկարները եվրասիական տարածքում: Այդ մասին երեկ հայտնեց Կրեմլի մամուլի ծառայությունը: «Դեկտեմբերի 27-ին Մոսկվայում կկայանան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որը Ռուսաստանում Է գտնվելու աշխատանքային այցով: Պլանավորվում է քննարկել երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները, փոխգործակցության հեռանկարները եվրասիական տարածքի ինտեգրացիոն միավորումներում»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ի թիվս այլ հարցերի՝ գազի գնի, ռազմական, ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի դերի հետ կապված, թերևս, ամենագլխավոր օրակարգային հարցը կլինի ղարաբաղյան հիմնախնդիրը: Պատահական չէ, որ Փաշինյանը Մոսկվա այցից առաջ՝ ԱԳՆ-ում անդրադարձավ այս խնդրին: Առաջիկայում մեծագույն խնդիրը միջազգային հանրության շրջանում Ղարաբաղի հարցի էության վերաբերյալ տեղեկացվածության բարձրացումն է, Հայաստանի արտգործնախարարությունում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանն ասաց Նիկոլ Փաշինյանը` շեշտելով, որ այդ հարցն ունի ազգային անվտանգության նշանակություն։ «Մենք պետք է համոզված լինենք, որ աշխարհում միջազգային հանրությունը Ղարաբաղի հարցը ընկալում է հենց այնպես, ինչպես նա կա իր էության մեջ։ Ցավոք սրտի, մենք այսօր նման արձանագրում ամեն տեղ և ամենուր չէ, որ կարող ենք անել, և պետք է այս ուղղությամբ շատ լուրջ աշխատել», - ասել է Փաշինյանը։ 2019 թվականի համար Փաշինյանը նախանշել է մեկ այլ կարևոր խնդիր՝ Հայաստանի նոր իմիջի օգտագործումը երկրում ներդրումային ակտիվությունը խթանելու համար, շեշտելով, որ այդ գործում դիվանագիտական կորպուսի դերը շատ մեծ է: Նա ընդգծել է, որ ամբողջ աշխարհում տեղի է ունենում Հայաստանի իմիջի կարևոր փոփոխություն, որն սկսվեց մայիսից և գագաթնակետին հասավ դեկտեմբերի 9-ի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններով: Լեռնային Ղարաբաղի հարցում Փաշինյանի իշխանությունից վերջին ամիսներին ամեն ինչ լսել ենք բացի մեկ կարևոր սկզբունքային դիրքորոշման՝ Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման մասին: Տպավորությունն այնպիսին է, որ Փաշինյանն իր նախորդ իշխանության՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման, Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման մասին դիրքորոշումներն անտեսում է: Այսօր Փաշինյանը խոսում է Հայաստանի «նոր իմիջի» կարևոր փոփոխության մասին: Իսկ Արցա՞խը: Ասվում է, թե մեր խնդիրը միջազգային հանրության շրջանում Ղարաբաղի հարցի էության վերաբերյալ տեղեկացվածության բարձրացումն է: Այո, աշխատանք միջազգային հանրության հետ պետք է տանել, բայց տեղեկացնելո՞ւ, թե՞ առկա իրողությունները՝ Ադրբեջանի ռազմատենչ ու ագրեսիվ քաղաքականության մասին հայտարարությունների հիմքում ԼՂ-ի ինքնորոշման հրամայականի վրա պնդելով... Թամար Բագրատունի

դիտվել է 87 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am