Պուտինն ու «հրացանակիրները»

Այսօր Մոսկվայում կայանալիք Լուկաշենկո-Պուտին՝ տետ-ա-տետ, ինչպես նաև ընդլայնված կազմով հանդիպումը ուղղակիորեն կապ ունի՝ Հայաստանի տեսանկյունից կարևոր՝ գազի գնի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցերի մասով: Կապված այն բանից, թե ինչպես կընթանան ռուս-բելառուսական բանակցությունները, դրանք կարող են ազդեցություն ունենալ նաև հայ-ռուսական օրակարգի վրա: Իհարկե, Լուկաշենկոն հասավ նրան, որ ՀԱՊԿ մյուս երկրներն իրենց աջակցություն հայտնեցին Բելառուսի թեկնածուին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում: Բայց Մոսկվան էլ իր ակնկալիքներն ունի: Մոսկվան Բելառուսին առաջ դրել 1999-ին ստորագրված ու այդպես էլ կյանքի չկոչված միութենական համաձայնագիրը և ուղղակի ասում է՝ եթե ցանկանում ես ՀԱՊԿ քարտուղարություն, գազի գնի իջեցում, ուրեմն կատարիր համաձայնագրի դրույթները` արժույթի նույնականացում, ինչին, բնականաբար, Լուկաշենկոն համաձայն չէ։ Եվ ահա, այս Պուտին-Լուկաշենկո հանդիպման մեկնարկին՝ Բատկան հայտարարում է՝ Ռուսաստանը այլևս Բելառուսի համար եղբայրական երկիր չէ՝ պարզապես գործընկեր է: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի հետ հարաբերություններին նվիրված խորհրդակցության ժամանակ նման հայտարարություն է արել: Հայտնի է, որ բելառուսական բյուջեի մի զգալի մասը կազմում է ռուսական նավթի վերավաճառքից առաջացած եկամուտը, իսկ այդ հարկային փոփոխությունների հետևանքով առաջիկա հինգ տարիներին, բելառուսական կողմի հաշվարկներով, Բելառուսը կարող է կորցնել շուրջ 10 միլիարդ դոլար: Պաշտոնական Մինսկը Մոսկվայից փոխհատուցում է պահանջում եկող տարվա համար շուրջ 300 միլիոն դոլար: Մոսկվան էլ ասում է, թե որևէ խոստում փոխհատուցման մասին Մինսկին չի տվել: Մինսկը հակառակն է պնդում: Լուկաշենկոն երեկ հայտարարել է, թե Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի սկզբին այս մասին պայմանավորվել է Պուտինի հետ: Ռուս-բելառուսական բանակցություններում ֆինանսական տարաձայնությունները նորություն չեն: Մոսկվան էլ իր պայմանները կդնի Բատկայի առջև, ոչ միայն: Մոսկվան շատ նուրբ խաղ է առաջ տանում վերջին մի քանի ամիսներին: Ակնհայտորեն Մոսկվան նոր դաշնակիցներ գտնելու ճանապարհին է: Օրերս Պուտինը բարձր է գնահատել Ալիևի ներդրումը ՌԴ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծննդյան օրվա կապակցությամբ «ջերմորեն շնորհավորել է» իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող որոշ հարցեր։ Միաժամանակ, Պուտինը բարձր է գնահատել Ալիևի ներդրումը ՌԴ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում՝ նրան իր երկրի շահերի պահպանման գործում՝ լավ առաջնորդ անվանելով: Ալիևի հավատարիմ ընկերը Լուկաշենկոն ևս շնորհավորել է Ալիևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Լուկաշենկոն նշել է, որ բարձր մակարդակի փոխըմբռնումն ու վստահությունը բելառուսա-ադրբեջանական հարաբերությունների առանձնահատկությունն են։ Պուտինն աշխատում է նաև Թուրքիայի ուղղությամբ: Տարվա կտրվածքով մի քանի հանդիպումները՝ երկու-երեք ամիսը մեկ շարունակվում են: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մտադիր է առաջիկա օրերին այցելել Մոսկվա և հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ`նրա հետ Սիրիայում տիրող իրավիճակը քննարկելու համար: Ռուսաստանն իր շուրջն է համախմբում գործընկերներին: Թե այս առանցքում, որ մակարդակում է Հայաստանը՝ ավելորդ է ասել: Եթե այլ երկրների հետ բանակցությունների օրակարգը հագեցած է տարբեր փոխշահավետ հարցերով, մենք Ռուսաստանից միայն ընկալում ենք ակնկալում՝ գազի գնի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և այլ հարցերում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 182 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am