Չոր խոսակցություն. Ի՞նչ գին ենք վճարելու

Օրերս կայացած մեծ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի նախագահը նաև հայտնեց, որ այս շաբաթվա ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու է երկկողմ հարաբերությունները: Փաշինյանի մեկօրյա աշխատանքային այցի ընթացքում կքննարկվեն երկու պետությունների հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր, թե որ հարցերը՝ կոնկրետ, առայժմ պաշտոնական տեղեկատվություն չկա: Դեկտեմբերի 25-ին Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի և Բելառուսի նախագահները: Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ երկու երկրի կառավարությունների անդամների մասնակցությամբ: Բելառուսի նախագահի մամլո քարտուղար Նատալյա Էյսմոնտիի խոսքով՝ բանակցությունների ընթացքում ուշադրության կենտրոնում կլինեն երկու երկրի փոխհամագործակցության բոլոր ակտուալ հարցերը: Ինչպես ավելի վաղ լրագրողներին հայտնել էր ՌԴ ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, երկու երկրի ղեկավարները մտադիր են առաջիկա հանդիպմանը քննարկել «երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, որոնք հակասականների շարքին են դասվում»: Փաշինյան-Պուտին բանակցությունների հարցում առայժմ կարելի է կանխատեսումներ անել: Ըստ ամենայնի՝ Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն՝ ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը, վերջակետ կդնեն անորոշությանը: Հավանաբար, Պուտինը հրավիրել է Փաշինյանին՝ տեղեկացնելու որոշումը, որի շեղում այլևս թույլ չի տա, և ՀԱՊԿ-ում իրավիճակը Մոսկվան պետք է փակի: Հետաքրքրական էին՝ Փաշինյանի նախա-այցային ուղերձները, որոնք արդեն իսկ ազդարարեցին պարտություն: ՀՀ վարչապետի պաշտոնակատարն արդեն հիշեցնում է, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ընդմիշտ վերապահված չէ Հայաստանի Հանրապետությանը՝ դա ռոտացիոն սկզբունք է, և մեր ժամկետը ինչ-որ պահի պետք է ավարտվի: «Մեզ համար խնդիրը գլխավոր քարտուղարի պաշտոնը և կարգավիճակը չէ, մեզ համար խնդիրը ՀԱՊԿ բովանդակությունն է, և ինչպես նախկինում ասել եմ, փոխադարձ պարտավորությունների հստակեցումն է և ճշգրտումն է ու այս հարցի շուրջ կոնսենսուսի հասնելը: Եղել են ժամանակներ, երբ ՀԱՊԿ-ում ռոտացիոն սկզբունքը չի գործել՝ նույն մարդը երկար տարիներով եղել է գլխավոր քարտուղար: Գլխավոր քարտուղարի հարցը չէ խնդիրը, որովհետև գլխավոր քարտուղարի ժամկետը կավարտվի, օրինակ՝ ռոտացիան կփոխվի, հետո էլի կհասնի Հայաստանին՝ այդ շրջապտույտը անընդհատ կպտտվի», - ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով, խնդիրը ավելի խորն է և բովանդակային, ու «անկեղծ ասած, գոհ եմ այս ընթացքում տեղի ունեցած այդ քննարկումներից և տեղի ունեցող և տեղի ունենալիք, որովհետև շատ բաց, անկեղծ քննարկումներ են տեղի ունեցել, ինչը ՀԱՊԿ-ում երբեք տեղի չի ունեցել»: «Եվ մենք, պետք է նաև մեր անվտանգային միջավայրը հասկանալով, հարց տանք ինքներս մեզ՝ ՀԱՊԿ-ին պե՞տք է լուրջ վերաբերվել, թե՞ ոչ: Սա կարևոր արձանագրում է, իհարկե, այս թեմաները քննարկելու ենք», ասել է Փաշինյանը: Այսինքն, Փաշինյանն արդեն հաշտվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի կորստի հետ, նա արդեն ասում է՝ դե միևնույն է, հավերժ չէր այդ պաշտոնը: Այդ դեպքում՝ ինչու՞ անդամ մյուս երկրներին, որոնք առանձնապես հայանպաստ քաղաքականությամբ չէին էլ փայլել, լարեցինք մեր դեմ, և ո՞վ է դրա հետևանքները հաշվել... Հիմա Փաշինյանն ասում է, որ ՀԱՊԿ բովանդակությունն ավելի կարևոր է, քան գլխավոր քարտուղարի հարցը: Իսկ բովանդակությունը որքանո՞վ է այս ամենի համատեքստում ի նպաստ Հայաստանի լինելու: Հաջորդ թեման, որը Փաշինյանը կքննարկի Պուտինի հետ թերևս, Հայաստան մատակարարվող գազի գնի հարցն է: Կպահպանվի՞ նույն գինը, թե կաճի՝ կախված է նրանից, թե ինչ է ակնկալում Մոսկվան Փաշինյանի կառավարությունից: Հետաքրքրականն այն է, որ Փաշինյանի այցից առաջ պաշտոնական Մոսկվան, ի դեմս փոխարտգործնախարար Կարասինի՝ մեղադրեց Հայաստանին արևմուտքի, իսկ ավելի կոնկրետ Միացյալ Նահանգների ազդեցությանը, ճնշումներին ենթարկվելու մեջ: Սա ևս, Փաշինյան-Պուտին հանդիպման քննարկվող հարցերին կլինի: Երբ մեղադրանք են հնչեցնում ռուս լրագրողները, մեկնաբանները, փորձագետները՝ սա մի բան է, բայց երբ դա արվում է ռուս պաշտոնյայի կողմից՝ սա արդեն ուրիշ հարց է: Եվ իհարկե՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման: Վերջին շաբաթները խիստ ակտիվ էին ԼՂ կարգավորման շուրջ: Գոնե Բաքուն չի թաքցնում սպասելիքները: Մոսկվան ևս՝ այս փուլում Երևան-Բաքու մերձեցման ջատագով է դարձել: Ինչով դա կավարտվի՝ ցույց կտա ժամանակը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 100 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am