Չելյաբինսկում բնակելի շենք է պայթել. կան զոհեր

Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկի քաղաքի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել. պատճառը գազի արտահոսքն է. հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ Անվտանգության դաշնային մամլո ծառայությանը:
Պայթյունի հետևանքով փլուզվել է շքամուտքերից մեկը, վնասվել է 48 բնակարան, որոնցում ապրում էր 110 մարդ:
Նախնական տվյալներով, երկու մարդ մահացել է, ևս 10 հոգի փրկվել են, երեք մարդ հոսպիտալացվել է միջին աստիճանի վնասվածքներով:
Պայթյունի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված է 196 մարդ, 58 միավոր տեխնիկա:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով, Արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը Մագնիտոգորսկում է: Պետության ղեկավարը նաև հանձնարարել է Առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային` աջակցել բոլոր զոհերին և զոհվածների հարազատներին:
|

Չելյաբինսկում բնակելի շենք է պայթել. կան զոհեր

Չելյաբինսկում բնակելի շենք է պայթել. կան զոհեր

Չելյաբինսկում բնակելի շենք է պայթել. կան զոհեր

Չելյաբինսկում բնակելի շենք է պայթել. կան զոհեր