«Ժողովրդի կողմից ընտրված» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Արմեն Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ժողովրդի կողմից ընտրված» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սա առաջին, եւ ես հուսով եմ, որ վերջին Ամանորը կլինի, որ դու հեռուստատեսությամբ կշնորհավորես հայ ժողովրդին: Նախորդ իշխանությունները վերջին շրջանում հեռացան ժողովրդից, գտնվում էին պատրանքների մեջ: Դու եկար իշխանության՝ նախորդ իշխանությունների հասարակության կողմից մերժման ալիքի վրա, եւ Դու հմտորեն օգտվեցիր այս հանգամանքից: Դու եւ Քո կուկլավոդները, հմտորեն մանիպուլացնելով ընդհանուր դժգոհությունները, ճնշելով խորհրդարանի պատգամավորներին, փողոցներ փակելով, ամբողջ երկիրը կաթվածահար անելով, ստիպեցիք պատգամավորներին քվեարկել Քո օգտին: Սակայն անգամ սա Քո մոտ ստացվեց միայն երկրորդ փորձից: Այնուամենայնիվ, երբ իշխանության եկար, մի շարք խոստումներ տվեցիր մարդկանց: Այն, որ տնտեսությունը կզարգանա թռիչքաձև արագությամբ, բազմաթիվ հայրենակիցների Ռուսաստանից եւ Արեւմուտքից միլիարդավոր ներդրումները կլցվեն երկրի բյուջեի մեջ, որեւէ քաղաքական ռեպրեսիաներ չեն լինի, այլեւս «հեռախոսային/զանգովի» արդարադատություն չի լինի, դատավորները անկախ կլինեն, կոռուպցիան կվերանա, թոշակներն ու աշխատավարձերը կբարձրանան, գործազրկությունը կվերանա, երկրից արտագաղթը կդադարի և հայրենադարձությունը կսկսվի: Թվարկվածները պարզապես դատարկ խոսքեր էին ... Իսկ ի՞նչ կատարվեց իրականում: Կոռուպցիայի դեմ պայքարը վերածվեց բուտաֆորիայի: Եվ ավելին՝ այն ընդունեց ավելի վայրի եւ ձևափոխված տեսք: Գործազրկության կրճատման փոխարեն դու ավելացրիր նոր գործազուրկներ, դուրս շպրտեցիր լուծարված նախարարությունների աշխատակիցներին փողոց: Նախօրերին Երեւանի բոլոր համայնքների շատ աշխատակիցներ հեռացվեցին, բուհերի եւ դպրոցների դասախոսական կազմը կրճատվում է: Գործազուրկների թիվը հասել է մոտ 55 հազարի: Երկրում ներդրում չի կատարվում, քանի որ Սփյուռքը, որը վախեցած է քո կողմից իրականացվելիք գործելաոճից ՝ Սփյուռքի նախարարության լուծարումից, վախենում է ինչ-որ բան ներդնել Հայաստանում: Իհարկե, ոչ մի հայրենադարձություն չկա, մարդիկ ինչպես լքում էին երկիրը, այնպես էլ հիմա են հեռանում: Դառնալով վարչապետ՝ դու, նախեւառաջ, քո նախորդ խոստումների հակառակ, ստիպեցիր կառավարությանը մշակել եւ ընդունել կողոպտիչ որոշում `կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման վերաբերյալ: Հայ առաքելական եկեղեցու վրա իրականացվել են մի շարք հարձակումներ, ընտանեկան արժեքների ավանդական համակարգը ոչնչացվում է, բանակն էլ թուլացվում է։ Դատավորները վերջնականապես կորցրեցին իրենց անկախությունը, դու բառացիորեն ահաբեկում ես իրենց հանրայնորեն սպառնալիքներով եւ հեռախոսազանգերով: Եվ ավելին, Դու վարում ես կուլիսային, լիֆտային բանակցություններ մեր դարավոր երդվում թշնամի-հարեւանի հետ՝ վտանգի տակ դնելով Արցախի անկախությունը և անվտանգությունը: Հիմնական օրենքը, որով դու առաջնորդվում ես՝ ՈՐՈՎՀԵՏև ԵՍ ԵՄ ԱՅԴՊԵՍ ՈՒԶՈՒՄ: Ու ելնելով այն փաստից, որ քո բոլոր գործողությունները ուղղված են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հետապնդելուն, որը տեղի է ունենում օրենքը ցուցադրական անտեսելով, կարող եմ պատկերացնել, թե ինչպես ես ցնցվում վախից՝ լսելով Ռոբերտ Քոչարյանի անունը: Գիտես, թե ինչո՞ւ ես այսքան վախենում նրանից: Քանի որ Նա իսկապես գիտի՝ դու ինչ ես իրականում, ով է իսկապես պատասխանատու 2008 թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների համար, ով սկսեց առաջինը կրակել, ով ամբոխը հասցրեց ագրեսիվ խելագարությանը, և ով հանուն սեփական դիվիդենտների մարդկանց գիտակցաբար տարավ մահվան։ Եվ Դու գիտես, որ Նա գիտի դա: Եվ ոչ միայն Նա ... Ի դեպ , ես չեմ ուզում քեզ նմանվել և քո պես չեմ ներքաշի քո ընտանիքը խոսակցության մեջ: Երեխաները ոչնչում մեղավոր չեն ... Իմացիր ! Գոնե մի քիչ սթափ դատողություն ունեցող մարդիկ չեն ընդունում այն ամենը, ինչ դու անում ես մեր երկրի հետ: Հասկանում են, որ քո ճանապարհն ազգի ինքնաոչնչացման ճանապարհն է: Եվ մենք քիչ չենք: Եվ որպես վերջաբան, ես միայն ուզում եմ շնորհավորել քո երեխաներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ եւ մաղթում եմ, որ շատ տարիներ անց նրանք ստիպված չլինեն կարմրել, վատ զգալ իրենց ծնողների համար»:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը «Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում Ժամանակն է ընդունել փաստը․ Ռոնալդո Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը Հանրությունը պատրաստ է տեր կանգնել երկրին և մերժում է պարտադրված կապիտուլյացիան․ Գևորգ Գևորգյան Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը Ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ Քրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է «Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերը Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն Իրավական գործողություններ կձեռնարկվեն՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու նպատակով Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0 ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն. փաստաբան Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է Թրամփի նոր խայտառակ սուտը․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am