Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի խոսքն ուղղված համայն հայությանը

Սիրելի հայրենակիցներ, Եվրոպայի, ԱՄՆի և այլ տարածաշրջանների բարեկամներ, Հայաստանի և Արցախի քույրեր ու եղբայրներ: Այս տարի կատարվեց այն, ինչ ճիշտ մեկ տարի առաջ կանխագուշակում էինք. մեր բոլորի տքնաջան աշխատանքի արդյունքում սերժսարգսյանական համակարգը ճաքեր տվեց և տեղի ունեցան անդարձալի փոփոխություներ: Ոտքի կանգնեց առողջ հայ հասարակությունն ու կատարվեցին բաղձալի փոփոխություններ մեր Հայրենիքում: Սակայն սա միայն սկիզբն է, չափազանց անհրաժեշտ, բայց ոչ բավարար. կարևորը դեռ առջևում է: Կարողանալու ենք արդյ՞ոք միահամուռ ուժերով զարգացնել մեր ձեռքբերումները, փրկել մեր ավերված տնտեսությունը, թալանված արտադրությունները վերականգնելով, հզորացնելով մեր երկրի պաշտպանությունը, զարգացնելով մեր ամենամեծ ազգային հարստությունները՝ մշակույթը, գիտությունը և կրթությունը, թե շարունակելու ենք նախկին նախագահների ազգակործան քաղաքականությունը, այն է՝ կուսակցությունների բաժանված պայքարելու ենք հանուն ներկուսակցական շահերի սպառելով ազգի ներուժը ներքին քաղաքական ինտրիգների վրա: Սիրելի հայրենակիցներ, հայության ուժը հսկայական է, եթե օգտագործվի արտերկրի, Մայր հայրենիքի և Արցախի հայրենասեր զանգվածների ներուժը, աննկախ կուսակցական պատկանելիությունից: Մեր երկիրը կլինի հանիրավի հզոր, եթե օգտագործենք արհեստավարժ, բացառիկ բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետներին, որոնցով հայտնի է մեր ազգը ողջ աշխարհով մեկ: Օտար երկրներում մեր արհեստավարժ մասնագետները զարմացրել են իրենց բացառիկ արդյունքներով: Նրանց մի մասը սեփական նախաձեռնությամբ ներգրավվել է նաև Հայրենիքին ծառայելու սուրբ գործին՝ հսկայական օգուտներ բերելով: Այսօր, սակայն եկել է պահը, որ այդ անհատներին պիտի միացնեք հարյուրավոր և հազարավոր մեր շնորհալիներին՝ արտերկրից ներգավվելով և երկրի ներսում կուտակված բացառիկ մասնագետներին ոտքի հանելով լծվենք մեր արտադրությունների վերակագման գործին: Եվրոպայի հայկական միությունների ֆորումը, որը հայտնի է ճիշտ երկու տասնամյակ իր լոբիստական գործունեությամբ՝ Հայ դատի խնդիրների համար պայքարով, այսօր ամբողջովին զբաղված է երկրի տնտեսության վերականգման՝ մասնավորապեա քիմիական, թվային տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության և այլ կարևորագույն ոլորտների վերածնման ու զարգացման խնդիրներով: Մեր համար խիստ էական են նաև գիտության կարևոր արդյունքների օգտագործումը. Հայաստանում այն առկա է և կարիք ունի կտրուկ զարգացման: Բացառիկ կարևորում ենք նաև հայ մշակույթի զարգացումն ապահովող աշխատանքների հովանավորումն ապագայում: Ինչ ուղով պիտի գնանք աննախադեպ հաջողություններ արձանագրելու համար. 1) վերկուսակցական կառույցների միջոցով բացառիկ արհեստավարժ մասնագետներին կորդինացնելով վերականգնել երբեմնի հզոր արտադրական ձեռնարկությունները, որոնք հանդիսացել են միակը, ոչ միայն ԽՍՀՄ տարածքում, այլև որոշ դեպքերում, նույնիսկ ողջ Արևելաեվրոպական տարածաշրջանում; 2) փոփոխել հարկային և մաքսային օրենքները օտարերկրյա ներդրումները ներգրավելու համար: Այս խնդիրը հեշտորեն կլուծվի, եթե օգտագործվի Հայաստանին նման երկրների հաջողված փորձը (օրինակ՝ Սլովակիան, նման ուղով կաողացավ մի քանի տարվա մեջ աննախադեպ թռիչք ապահովել, այսօր դառնալով մեկ շնչին ընկնող արտահանման ծավալով առաջինն աշխարհում); 3) տնտեսության հզորացումը պիտի ուղեկցվի նոր արտաքին քաղաքականության զարգացմամբ, հիմնված նորագույն դիվանագիտական դպրոցի ու կադրերի վրա. այսօրվա սերժսարգսյանական ԱԳ նախարարության կազմը և հատկապես դեսպանական կորպուսը պետք է հիմնովին փոխվի: Սիրելի հայրենակիցներ, ԵՀՄՖն այս դրույթները ներկայացնում է, ոչ թե որպես սոսկ կոչ, այլ որպես մարտահրավեր և առաջարկ՝ աշխատանքների և ֆինանսավորման մեծ մասը կազմակերպելու, արհեստավարժ մասնագետներ արտերկրում հավաքագրելու և նրանց գործունեությունը երկրում կորդինացնելու, խոշոր քաղաքական կենտրոնների հետ լոբիստական աշխատանքներ վարելով դեպի Հայաստան լուրջ ներդրողներ և ֆինանսներ ուղղելու գործում: Մենք այդ փորձ և ներուժն ունենք: Մեզ անհրաժեշտ է ընդհամենը Հայաստանում ձևավորվող նոր կառավարության հետ փոխըմռնում, որն ամբողջովին կախված կլինի ստեղծվող կառավարության մակարդակից և ցանկությունից: ԵՀՄՖն պատրաստ է վերոհիշյալ աշխատանքները կորդինացնելու նոր տարվա առաջին իսկ օրերից սկսված: Սիրելի հայ ժողովուրդ, ԵՀՄՖի նախագահության և եվրոպահայ բոլոր համայնքների անունից թույլ տվեք շնորհավորել համայն հայության Նոր տարին և մոտեցող Սուրբ ծնունդը, մաղթելով մեր Հայրենիքին խաղաղություն, տնտեսության աննախադեպ հզորացում, բարգավաճում, կենսամակարդակի կտրուկ բարելավում, իսկ ողջ հայությանը՝Հայ դատի խնդիրների արդարացի լուծում: Մեր տանջված Ազգն արժանի է լուրջ հաջողություններ գրանցելու, որը և մաղթում ենք՝ հավատով, որ այն կիրականա այս կարևոր տարվա մեջ: Եվրոպայի հայկական միությունների նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյան 30.12.2018 ԲՐԱՏԻՍԼԱՎԱ

դիտվել է 142 անգամ
Լրահոս
Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը «Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում Ժամանակն է ընդունել փաստը․ Ռոնալդո Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը Հանրությունը պատրաստ է տեր կանգնել երկրին և մերժում է պարտադրված կապիտուլյացիան․ Գևորգ Գևորգյան Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը Ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ Քրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է «Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերը Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն Իրավական գործողություններ կձեռնարկվեն՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու նպատակով Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0 ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն. փաստաբան Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է Թրամփի նոր խայտառակ սուտը․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am