«Նման քայլի գնալու համար ՌԴ-ն լրջագույն պատճառներ պետք է ունենա». Ռաֆայել Թեյմուրազյան

Լրագրող Ռաֆայել Թեյմուրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պուտինը բազմաթիվ ընկերներ ունի, որոնց գուցե շնորհավորում է ծննդյան օրվա և/կամ Նոր տարվա կապակցությամբ, բայց այդ մասին Կրեմլը ոչինչ չի հայտնում։ Ռ. Քոչարյանը, ուրեմն, մի արտառոց կարևորության «ընկեր» է։ Կրեմլում հասկանում են, չէ՞, որ համերկրային ատելություն վաստակած և ծանրագույն մեղադրանքներով բանտում գտնվող մարդուն հրապարակային աջակցություն հայտնելն ազդելու է ՌԴ նկատմամբ ՀՀ բնակչության տրամադրությունների վրա։ Ուրեմն՝ նման քայլի գնալու համար ՌԴ-ն լրջագույն պատճառներ պետք է ունենա։ Պարզ է, որ հյուսիսից եկող շնորհավորական ուղարձների իրական հասցեատերը ոչ թե Քոչարյանն ինքն է, այլ՝ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը։ «Էխո Մոսկվին» գրում է, թե եթե Ռ. Քոչարյանն ազատ արձակվի, ՀՀ-ին մատակարարվող գազի գինը կմնա նույնը (սահմանին $150), հակառակ դեպքում` կթանկանա ավելի քան 30%-ով ($215 սահմանին), ինչը տարեկան լրացուցիչ մոտ 130 մլն դոլարի ծախս է ենթադրում: Եթե սա իրականությանը համապատասխանում է, ուրեմն՝ էլի հարց է առաջ գալիս՝ ինչո՞ւ է ՌԴ-ի համար այդքան կարևոր Քոչարյանը։ Պատասխանի բազմաթիվ վարկածներ կարող են լինել. գուցե Քոչարյանը ՌԴ հատուկ ծառայությունների գործակալ է, գուցե կապված է ՌԴ հետ ինչ-որ գործերով (ասենք՝ Հոկտեմբերի 27), գուցե այսկերպ ՌԴ-ն պարզապես պատժում է Հայաստանին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում անզգույշ վարվելու համար...։ Շատ պատճառներ կարող են լինել, բայց ակնհայտ է, որ Քոչարյանն օգտագործվում է որպես գործիք՝ Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու, զիջումներ կորզելու համար։ Եվ դա արվում է Քոչարյանի գործուն մասնակցությամբ ու ջանադրությամբ։ Անգամ նախագահի պաշտոնը զբաղեցնելու տարիներին նա այդ գործիքի դերից դուրս չի եկել, ու դժվար է ասել, թե հատկապես երբ է հատել պետական դավաճանության սահմանը։ Զարմանալի է, որ մեր մամուլը կատարվողին նայում է զուտ «ընկերներ են» կամ «Պուտինը վատն է» տեսանկյունից։ Ինչո՞ւ է նա այդքան կարևոր ՌԴ-ի համար։ Ա՛յս տեսանկյունից է պետք նայել հարցին»։

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը «Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում Ժամանակն է ընդունել փաստը․ Ռոնալդո Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը Հանրությունը պատրաստ է տեր կանգնել երկրին և մերժում է պարտադրված կապիտուլյացիան․ Գևորգ Գևորգյան Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը Ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ Քրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է «Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերը Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն Իրավական գործողություններ կձեռնարկվեն՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու նպատակով Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0 ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն. փաստաբան Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է Թրամփի նոր խայտառակ սուտը․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am