Ահաբեկիչների մասին հետախուզական տեղեկություններով Եվրոպան մեզ հետ չի կիսվում . Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է,որ Եվրոպան Թուրքիայի հետ չի կիսվում ահաբեկչության դեմ պայքարի հետախուզական տվյալներով: «Թուրքիան ամբողջովին կենտրոնացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի վրա, և Եվրոպայից նման նպատակաուղղված քաղաքականություն է պահանջում ահաբեկչության դեմ պայքարի հարցում»,-հայտարարել է Էրդողանը: Սիրիայում և Իրաքում ակտիվ գործունեություն են ծավալում «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումները։ Նրանց թվում կռվում են բազմաթիվ օտարերկրացիներ, որոնք հիմնականում այնտեղ են հասնում՝ հատելով թուրք-սիրիական սահմանը։
