Դեկտեմբերի 28-ին, ժամը 21.55-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ զանգահարել է Նորք-Մարաշի 7-րդ փողոցի մի բնակչուհի և հայտնել, որ Կենտրոն վարչական տարածքում ամուսնուն ծեծել են: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Րոպեների տարբերությամբ ահազանգ ստացվեց նաև հիվանդանոցից. շտապօգնության բրիգադը նշված հասցեից «գլխուղեղի ցնցում հարցական» ախտորոշմամբ մի տղամարդու էր բուժօգնության տեղափոխել: Հիվանդանոցում տուժողից վերցված հաղորդման համաձայն պարզվել է, որ նույն օրը Փարպեցու փողոցի բնակիչ Սամվել Ն-ն ձեռքով հարվածներ է հասցրել գլխին և հափշտակել մոտի գումարը:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 29-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Նորք-Մարաշի 13 փողոցից, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, Սամվել Ն-ն բերման է ենթարկվել բաժանմունք:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը