Տհաճ միջադեպ Քննչական կոմիտեի ու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ միջև

Քննչական կոմիտեն մշտապես հարգանքով է վերաբերել անմեղության կանխավարկածին, գործարար համբավի պաշտպանությանը, ինչի վերաբերյալ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի առանձին պաշտոնատար անձինք կարծես թե ունեն յուրօրինակ ընկալում։ Ավելին՝ իրենց իրավունք են վերապահում հանդես գալ ոչ կոռեկտ որակումներով եւ քննչական կոմիտեին մեղադրում չճշտված տեղեկություններ հրապարակելու մեջ։ Հանրային մեծ հնչեղություն ունեցող գործով տրամադրվել է տեղեկատվություն՝ բացառապես փաստական հանգամանքների վերաբերյալ՝ զերծ մնալով գնահատողական որեւէ ձեւակերպումից։ Տվյալ պարագայում փաստն այն է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։ Փաստն այն է, որ նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնին է տրամադրվել կառավարության կողմից լիազորված մարմնի և աուդիոտարական ընկերության միջև կնքված պայմանագրի հիման վրա «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունում կատարված ֆինանսական և տեխնիկական աուդիտի արդյունքները, որոնց համաձայն արձանագրվել են ընկերության գործունեության հետ կապված ֆինանսական բնույթի մի շարք չարաշահումներ, այդ թվում տվյալներ՝ 428 միլիոն դրամի հավելագրումների վերաբերյալ։ Քննությամբ պարզվել է, որ երկաթուղու վարչության գործունեությունը համակարգել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալը եւ ներդրումային գործընթացում արձանագրված ֆինանսական բազմաթիվ չարաշահումները վերացնելու, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները ժամանակին և պատշաճ կատարելուն պարտավորեցնելու ուղղությամբ քայլեր չձեռնարկելու համար ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և այն ուղարկվել ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ քննություն կտարվի նախնական տվյալներն ստուգելու ուղղությամբ։ Փաստն այն է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից ներդրումների ընթացքում արձանագրված առերեւույթ չարաշահումների բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու, այդ թվում՝ ներդրումային միջոցների օգտագործման արդյունավետությունը պարզելու, ֆինանսական միջոցների օգտագործման օրինականությունն ստուգելու համար քննիչի որոշմամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում նշանակվել է ստուգում, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության մասնագետներին։ Ընդ որում՝ ստուգվում է 2008-2018 թթ կատարված շուրջ 110 մլրդ. ՀՀ դրամի ներդրումների արդյունավետությունը և իրավաչափությունը: Կարծում ենք, օբյեկտիվ իրականության պարզաբանման հարցում շահագրգռված պետք է լինի նաեւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն։ Նկատենք, որ ստուգման արդյունքների կամ ընթացքի մասին Քննչական կոմիտեն որեւէ հաղորդագրություն չի տարածել, այլ միայն ստուգում նշանակելու դատավարական որոշման վերաբերյալ, հետեւապես նախքան որեւէ հայտարարություն անելը թերեւս «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի իրավասու անձինք պետք է ուշադիր ծանոթանային տարածված հաղորդագրություններին եւ իրենց թյուր ընկալումները չվերագրեն քննչական կոմիտեին։ Ստուգման արդյունքների մասին հանրությանը տեղեկատվություն կտրամադրվի դրանք ստանալուց հետո։ Եւս մեկ այլ փաստական հանգամանք էլ վերաբերում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության «Սովետական» և «Եղվարդ» քարշային ենթակայաններում ուժային տրանսֆորմատորներից մետաղյա փաթույթների հափշտակության բացահայտմանը։ Այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հափշտակությունները կատարվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության համապատասխան աշխատակիցների կողմից։ Ավելին՝ ըստ քննության տվյալների՝ մեկ դեպքով ընկերության իրավասու անձինք իմացել են իրենց ենթակա աշխատակցի կողմից հափշտակություն կատարելու մասին, նրանից պահանջել և ստացել են առևտրային կաշառք՝ հափշտակությունը քողարկելու, համապատասխան իրավական ընթացք չտալու համար: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հափշտակություն կատարած, կաշառք պահանջած և տված անձանց առաջադրվել են մեղադրանքներ։ Ակնկալում ենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի անունից հայտարարությամբ հանդես եկած անձը հրապարակավ կներկայացնի, թե որոնք են Քննչական կոմիտեին վերագրված «չճշտված տեղեկությունները»։ Ի դեպ՝ նաեւ տեղեկատվության կարգով նշենք, որ ընդհանուր առմամբ հանրապետության քննչական մարմիններում հարուցվել է 4 քրեական գործ, որոնցից 2-ը՝ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության, 1-ական՝ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի եւ քննչական կոմիտեի կողմից՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում առերեւույթ արձանագրված չարաշահումների վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 214-րդ հոդվածի և 315-րդ հոդվածի 1-ին մասերի, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին, 214-րդ հոդվածի 1-ին և 200-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, որոնք միացվել են մեկ վարույթում եւ ինչպես նշեցինք քննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել Հետընտրական Հայաստանի իրական քաղաքական օրակարգը Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը «Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում Ժամանակն է ընդունել փաստը․ Ռոնալդո Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը Հանրությունը պատրաստ է տեր կանգնել երկրին և մերժում է պարտադրված կապիտուլյացիան․ Գևորգ Գևորգյան Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը Ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ Քրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է «Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերը Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am