«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է ուղիղ քաղաքական հետապնդում». Վիկտոր Սողոմոնյան/տեսանյութ/

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով՝ երեկ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորության հետաձգումը քաղաքական առումով երկու տեսանկյունից կարևոր է. «Առաջին հերթին՝ իշխանությունները հերթական անգամ օգնեցին ապացուցել, որ տեղի ունեցողը պարզ քաղաքական հետապնդում է, որն իրականացվում է երկրորդ նախագահի նկատմամբ։ Ուշադրություն դարձրեք քննիչի գործելակերպին, ընդհանրապես՝ հետաքննող մարմնի, Դատախազության գործելաոճին, երբ կալանքի հարց է, դատական նիստերը նշանակվում են գիշերը՝ ժամը 1-ին, այնքան որ, ափալ-թափալ կալանավորեն, իսկ երբ անազատությունից դուրս գալու հարց է քննարկվում, պարզվում է, որ քննիչն այնքան զբաղված է, որ 18։30-ից հետո ոչնչով չի կարող զբաղվել։ Երբ կալանքի հարց է քննարկվում, գլխավոր դատախազը 5 դատախազով է գալիս դատարան, իսկ այս դեպքում ոչ մեկը ժամանակ չէր գտել։ Այսինքն՝ սա այնքան պարզ է ամեն ինչ ցույց տալիս, որ նույնիսկ ամենալավատեսների մոտ ոչ մի հույս չի մնում, որ Հայաստանում չի գործադրվում ուժգին ճնշում դատարանների վրա։ Դա արձանագրում են արդեն բոլորը։ Իրականացվում է ուղիղ քաղաքական հետապնդում երկրորդ նախագահի հանդեպ, և, ըստ էության, մենք այսօր ունենք առնվազն խղճի բանտարկյալ, եթե չասեմ՝ քաղբանտարկյալ՝ ի դեմս երկրորդ նախագահի, որը մոտակա օրերը ևս անազատության մեջ կանցկացնի»։ Այս իրադարձությունը, ըստ Սողոմոնյանի՝ ի ցույց դրեց ՀՀ իշխանությունների իրական դեմքը. «Փոքրոգի, քինախնդիր, մանր հաջողություններով ուրախացող են։ Աստված իրենց հետ»։ Yerevan Today-ի լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն՝ հիմնական նպատակն այն էր, որ երկրորդ նախագահը Նոր տարին անազատության մե՞ջ դիմավորի, նա այսպես պատասխանեց. «Կարող եմ ենթադրել, ես չեմ կարող այդ մանր հոգեբանության մեջ մտնել։ Այն  իրոք մանր է և հարիր չէ քաղաքական գործելաոճին, բայց ունենք այն, ինչ ունենք»։

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել Հետընտրական Հայաստանի իրական քաղաքական օրակարգը Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը «Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում Ժամանակն է ընդունել փաստը․ Ռոնալդո Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը Հանրությունը պատրաստ է տեր կանգնել երկրին և մերժում է պարտադրված կապիտուլյացիան․ Գևորգ Գևորգյան Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը Ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ Քրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է «Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերը Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am