Նախկինում մերժված սուտն այժմ նոր դրսևորումներ է ստանում՝ «գըմփ-գըմփ-հո՛ւ»-երի ներքո

Նոր իշխանությունների ամենասիրելի գործը արդարանալն ու ձախողումները որպես հաջողություն ներկայացնելն է: Ինչպես որ Օրուելի «1984»-ում էին կարգախոսները գլխիվայր շրջված ներկայացվում («Չիմացությունը՝ ուժ է», «Պատերազմը՝ խաղաղությունն է», «Ազատությունը՝ ստրկությունն է»), այնպես էլ մեր օրերի հեղափոխականներն են գլխիվայր շրջում ամեն ինչ: Նրանք պաշտպանում են այն, ինչ նախկինում քննադատում էին և քննադատում են այն, ինչ նախկինում պաշտպանում էին: Նրանք անում են այն, ինչ նախկինում երդվում էին չանել և չեն անում այն, ինչը խոստացել էին իշխանության գալուց հետո անել: Ամեն ինչ արդարացվում է այսրոպեական շահով ու «հեղափոխական նպատակահարմարությամբ»: Այսպես . 1. Գյումրիից արագաչափերի օբյեկտիվները «սկոչով» փակելով գալ Երևան: Իշխանություն դառնալուց հետո ավելացնել արագաչափերի քանակը: 2. Խոսել կարմիր կետագծերի դեմ: Իշխանությունից հետո հայտարարել, որ այդ կետագծերն անհրաժեշտ են մանկապարտեզների վերանորոգման համար: 3. Դեմ լինել պարտադիր կուտակայինին: Իշխանություն ունենալուց հետո կրծքով պաշտպանել կուտակայինը: 4. Խոստանալ փոխել Ընտրական օրենսգիրքն ու Կուսակցությունների մասին օրենքները ու միայն դրանից հետո գնալ արտահերթ ընտրությունների, բայց հետո մոռանալ այդ մասին և ընտրությունները կազմակերպել Սերժ Սարգսյանի համար ստեղծած խաղի կանոններով: 5. Խոստանալ, որ գազի գինն իջեցվելու է, բայց հետո տարածել, թե բա ավելի լավ է մրսենք ու թանկ գազի գին վճարենք ու «դուխով» արտաքին քաղաքականություն վարենք, քան գազը էժան լինի: Ու ամբողջ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունն ամենևին էլ «դուխով» չէ, եթե այդպիսին արտաքին քաղաքականությունն ընդհանրապես լինում է: 6. Խաբել, թե իբր հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, բայց, միևնույն ժամանակ, շնորհավորանք մուրալ ու այդպես էլ չստանալ Կրեմլից: Չստանալուց հետո էլ տարածել, թե բա թքած շնորհավորանքի վրա: 7. Խաբել, թե իբր չես բանակցում Ղարաբաղի հարցով, բայց իրականում ինտենսիվ բանակցություններ վարել Ալիևի հետ ու հասնել վտանգավոր նշակետի: 8. Հայտարարել, որ դատարանների որոշումներին չես միջամտում, բայց ամենակոպիտ ձևով միջամտել դատական իշխանության աշխատանքներին: 9. Խոսել այն մասին, որ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն այլևս վերանալու է պետական համակարգում, սակայն առաջանորդվել բացառապես խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով: 10. Խոստանալ սիրո և հանդուրժողականության հեղափոխություն, սակայն իշխանության գալուց հետո իրականացնել քաղաքական հետապնդումներ և առաջնորդվել անձնական վրեժխնդրությամբ: Այս շարքը շարունակելի է, բայց այսքանն էլ բավարար է՝ գնահատելու համար, որ նախկինում մերժված սուտն այժմ նոր դրսևորումներ է ստանում՝ «գըմփ-գըմփ-հո՛ւ»-երի ներքո: 7or.am Հայկ Ուսունց

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am