Փաշինյանը պատերազմ հայտարարեց Ռուսաստանին ու անձամբ Պուտինին. ո՞րն է Հայաստանի ու Արցախի շահը

Ասել, որ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան վերջին այցը անարդյունավետ էր, նշանակում է ոչինչ չասել: Դա ձախողում էր բոլոր առումներով: Այդ այցից կմնա միայն «վարչապետ Փաշինյան» գրությամբ բաճկոնը (սա հոգեվերլուծության առարկա է),ինքնաթիռի ծախսը և ուրիշ ոչինչ: Եթե մինչև խորհրդարանական ընտրությունները Կրեմլը քաղաքավարություն էր ցուցաբերում և պահպանում միջպետական արարողակարգը, ապա դեկտեմբերի 9-ից հետո ռուսները շրջանցում են Փաշինյանին ու դիմում Հայաստանի և Արցախի հանրությանը: Կրեմլի մեսիջը հետևյալն է. «Մենք ընդունում են հայ ժողովրդի որոշումը՝ մերժել Սերժ Սարգսյանին: Ողջունում ենք նաև «սիրո և հանդուրժողականության» կարգախոսով տեղի ունեցած հեղափոխությունը, բայց երբ տեսնում ենք, որ տեղի է ունենում հակառակը, մենք չենք կարող լռել, քանզի հարավկովկասյան տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի մեզ համար: Մենք՝ ի դեմս Հայաստանի, շահագրգռված ենք կոմպետենտ ղեկավարությամբ ռազմավարական գործընկեր պետություն ունենալ, այլ ոչ թե պետական կառավարումը փողոցային «գըմփ-գըմփ-հո՛ւ»-երի հետ շփոթողների խմբակի ձեռքում հայտնված պետություն: Փաշինյանի կառավարումը վտանգում է ինչպես Հայաստանի ու Արցախի, այնպես էլ ՌԴ շահերը տարածաշրջանում: Որոշումը հայ ժողովրդինն է, բայց մենք մեր պարտքն ենք համարում զգուշացնել և հիշեցնել, որ պետական շահը պետք է վեր լինի մասնավոր շահից»: Երեկ տեղի ունեցած հանդիպումը և դրան հաջորդած Փաշինյանի կցկտուր «լայվային»մեկնաբանությունները պարզորոշ ցույց տվեցին, որ մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող ՀՀ-ՌԴ հարաբերությունները «թավշյա» լիդերի պատճառով ոչ միայն սառել են, այլ նաև շուտով վերածվելու են բացահայտ թշնամականի՝ այդտեղից բխող բոլոր բացասական հետևանքներով: Պատահական չէ, որ Բաքվում շփում են ձեռքները և հանգիստ նստած հետևում Փաշինյանի սխալներին, որոնք մեկը մյուսի հետևից են արվում: Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ սպասում են, թե երբ են վերջնականապես լարվելու հայ-ռուսական հարաբերությունները Փաշինյանի պատճառով ու անցնեն գրոհի: Ցավալին այն է, որ Փաշինյանը փոխարենը հետևություն անի և ճիշտ որոշումներ կայացնի, շարժվում է անձնական կապրիզներով ու հիվանդագին պատկերացումներով: «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսով հեղափոխություն արած ու քաղաքական վենդետա չանելու խոստում տված Փաշինյանը կալանավորում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Փաշինյանի այդ անձնավորված «բզիկը» թշնամացնում է մեզ ՀԱՊԿ տարածքում ու հարուցում ոչ միայն Քոչարյանի հետ անձնական մտերմություն պահպանող Պուտինի, այլ նաև կազմակերպության անդամ մյուս պետությունների ղեկավարների զայրույթը: Նախկին նախագահի կալանավորումը նախադեպ չունի հետսովետական տարածքում, և Փաշինյանն իր այդ քայլով առաջացնում է թշնամանք Հայաստանի հանդեպ՝ մեզ համար ապահովելով զրո դաշնակիցներ: ՀԱՊԿ-ում մենք դարձել ենք օտար յուրայինների մեջ, իսկ Փաշինյանը միջտեսակային ու դասակարգային թշնամի է մյուս լիդերների համար: Փոքրիկ Հայաստանը, ըստ այդմ, դրվել է զոհասեղանին՝ մեկ մարդու փառասիրության, ֆյուրերիկության, հոգեբանական տվայտանքների ու իդեա-ֆիքսի պատճառով: Պուտինն արդեն ուղիղ խոսքով է հասկացնում Փաշինյանին, որ նա դադարեցնի Քոչարյանի հետապնդումը, սակայն «Իմ քայլը» դաշինքի առաջնորդը պատրաստ է քիրվայություն անել անգամ Ալիևի հետ, բայց չդադարեցնել ՀՀ 2-րդ նախագահի հետապնդումը: Սա արդեն ոչ թե արկածախնդրություն ու չորկողություն է, այլ լրիվ այլ որակման ենթակա պահվածք: Նոր տարվա կապակցությամբ Քոչարյանին Պուտինի հղած շնորհավորանքը ուղղակի «մեսիջ»էր Փաշինյանին: Մոսկվայում էլ գիտեն, որ Փաշինյանն ուղղակիորեն միջամտում է դատարանների որոշմանը և հորդորում են նրան կայացնել Քոչարյանի ազատ արձակման վիճռ: Փաշինյանը դա այսօր չարեց (դատարանը Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ նիստը հետաձգել է մինչև հունվարի 9-ը, որպեսզի Փաշինյանի կապրիզը բավարարի, բայց դե դատարանին էլ մեղադրել պետք չէ, քանզի այդ կառույցը, դատելով գաղտնալսումներից, գործում է ահռելի ճնշումների ներքո)՝ դրանով իսկ պատերազմ հայտարարելով Ռուսաստանին ու անձամբ Պուտինին: Այսինքն՝ Փաշինյանը գերադասեց անձնական կապրիզն ու շահը պետական շահին, այն էլ՝ Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումների, գազի գնի բանակցությունների ու Իրանի մասով ամերիկացիների գերակտիվացման պայմաններում: Թե ինչ հետևանքների սա կարող է բերել, մի քանի անգամ արդեն տեսել ենք: Ի դեպ, պատմությունից դասեր չքաղելը ծանրագույն մեղադրանք է պետության ղեկավարի համար, և նա չի կարող հետագայում խուսափել կոնկրետ պատասխաններ տալու պարտավորությունից: Պատմությունից դասեր չքաղելու հետևանքները նման դեպքերում լինում են շատ ծանր առաջին հերթին անհեռատես ղեկավար ունեցող պետության համար: Ու պետք չէ հետագայում մեղադրել ռուսներին կամ ամերիկացիներին: Խնդիրը Հայաստանի ներսում է: Ո՞վ է մեղավոր, որ Հայաստանը ղեկավարող անձը, սեփական հաշվարկներից ու շահերից ելնելով, Հայաստանը դարձնում է Ռուսաստանի թշնամի, այն էլ՝ թշնամական Թուրքիայի ու Ադրբեջանի հարևանության պայմաններում: Հարց է առաջանում՝ ո՞րն է Հայաստանի ու Արցախի շահը Փաշինյանի այս քայլերից: Դրանք պարզապես չկան: Կան միայն վնասներ: Միայն մեկ հարց է մնում բաց՝ Նիկոլ Փաշինյանն այս ամենն անում է անփորձության, հոգեբանական բարդույթների ու դիլետանտությա՞ն պատճառով, թե՞ կա հատուկ ծրագիր, ամեն ինչ մտածված է արվում, և մենք գործ ունենք լրիվ այլ պատմության հետ: Սա միայն «հերձումը» ցույց կտա: Եվ այն ցավոտ է լինելու: Մնում է հուսալ, որ Հայաստանն ու Արցախն այս ընթացքում կդիմանան: 7or.am Պետրոս Ալեքսանյան

դիտվել է 136 անգամ
Լրահոս
Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am