Լույսերի մեջ հոգիդ՝ Վահան, ԸՆԿԵՐ ՎԱՀԱՆ

Չորս տարի առաջ այսօր Վահանի մասին կատարած գրառումս․ Լույսերի մեջ, Վահան ՎԱՀԱՆԸ 97թ. էր: Բանտում էիր: Իշխանությունը քաղաքական ինչ-որ պայմաններ էր դրել՝ քեզ ու Հրանտին վաղաժամկետ ազատելու համար: ԳՄ-ին նամակ գրեցիք՝ հատու, հայոյանքախառն՝ «Իշխանության որեւէ պայմանի չհամաձայնեք…,, Շարունակությունը՝ քաղաքային ֆոլկլորին հատուկ, քո՝ երեւանյան բառ ու բանով` պայմանադիրներին ուղղված «հաճոյախոսություններ»: Բանտից դուրս եկար՝ հումորդ պինդ պահած՝ «…Շան տղեքը մի երկու ամիս ավել պահեին՝ իսպաներեն էլ կսովորեի»: Անգլերենին արդեն հասցրել էիր տիրապետել: Հակառակորդդ քեզ՝ չարությամբ ու թույնով, դու՝ սարկազմիկ հումորով ու արհամարանքով: Մնացիր վեհանձն, երբեք քենախնդիր չդարձար… Բանտարկությանս երրորդ օրը աննկարագրելի դժոխային մի խցից ինձ տեղափոխեցին մեկ այլ՝ համեմատաբար կոկիկ, մաքուր, պատին՝ Մեծ Հայքի փոքրիկ քարտեզով մենախուց: Դու արդեն տեղի հնաբնակներից էիր: Հաջորդ օրը ստացա առաջին «քսիֆը»՝ «Աչքդ խցիս վրա էր, հա… Խմբի առաջիկա ժողովին… կստանաս»: Պարզվեց՝ քո նոր խուցը անտանելի էր՝ վխտացող մուկ ու առնետով: Հիշեցի՝ բարետես մկներից մեկին էլ Շողո փաղաքշականով էիր դիմում, հաճոյախոսում… Խմբի ժողովները «քսիֆներով» էր՝ բանտախցերը հիմնականում լցված էին դաշնակցականներով: Սիրում էիր կյանքը ու քո կերպարով մյուսներին էլ կյանքը համոզիչ էիր դարձնում: Քեզանով հայկական քաղաքական եւ, հատկապես, պառլամենտական մշակույթը ինտելեկտուալ ու հռետորական արվեստի նոր գույներով հարստացավ: Լինելով պատմաբան՝ ողնաշարով էիր զգում հայրենի Անկախ պետականության բացառիկ արժեքը եւ քո ամբողջ կարողություններով պայքարում՝ այն պաշտպանելու եւ կայացնելու համար… Լույսերի մեջ հոգիդ՝ Վահան, ԸՆԿԵՐ ՎԱՀԱՆ»: 28.12.2014   Ռուբեն Հակոբյանի գրառումը

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել Հետընտրական Հայաստանի իրական քաղաքական օրակարգը Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը «Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում Ժամանակն է ընդունել փաստը․ Ռոնալդո Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը Հանրությունը պատրաստ է տեր կանգնել երկրին և մերժում է պարտադրված կապիտուլյացիան․ Գևորգ Գևորգյան Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը Ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ Քրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է «Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերը Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am