Հեղափոխությունը «քցում» է իր զավակներին

Հայտնի ձևակերպում կա, ըստ որի՝ հեղափոխությունը խժռում է իր զավակներին: Հայաստանում տեղի ունեցած, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը բացառություն չի կազմելու, բայց մինչև խժռվելը մենք ականատեսն ենք ոմանց «քցվելու» գործընթացին: Հանրային ճանաչողություն ունեցող դեմքերից «քցվողների» մեջ է հայտնվել նախկին իշխանությունների հեռուստանախագծերում ու շոուբիզնեսային ծրագրերում ակտիվորեն ներգրավված «ընդդիմադիր շոումեն» Հովհաննես Ազոյանը՝ Կոլոտ Հովոն: Նա, ինչպես հայտնի է, ուզում էր պատգամավոր դառնալ ու պաշտպանել փոքրամասնությունների իրավունքները և նոր գույն բերել խորհրդարան, բայց նրան, ի տարբերություն մյուս ծաղրածուի՝ Հայկ Մարությանի, «քցեցին» ու պատգամավոր չդարձրեցին (հանուն ճշմարտության պետք է ասել, որ նոր ԱԺ-ում ծաղրածուների ու խեղկատակների պակաս չկա և Հովոյի բացակայությունը առանձնապես չի զգացվելու): Թե ինչու Կարգին Հայկոյին նշանակեցին Երևանի քաղաքապետ, իսկ Կոլոտ Հովոյին մի մանդատ էլ չտվեցին, դժվար է ասել: Սերժ Սարգսյանի օրոք «ինտիլիգենցիային» ու «շոուբիզնեսմեններին» բաժանել էին երկու մասի: Մեծ մասին կերակրել ու դարձրել էին պալատական պնակալեզ ու պարգևներ էին տալիս, իսկ փոքր մասին կրկին կերակրում էին, բայց դարձրել էին «ընդդիմադիր», որպեսզի նրանց օգտագործեին տարբեր «քաղաքացիական» ակցիաներում: Առաջին խմբի մարդիկ, փաստորեն, ավելի ազնիվ էին հանրության հետ, քանի որ չէին խաբում, թե իբր ընդդիմադիր են, իսկ ահա երկրորդ խմբում «ընդդիմադիր» խեղկատակներն էին, որոնց ֆունկցիան քաղաքական հաճախորդների հետ հանրությանը խաբելն էր: Հովոն Հայկոյի հետ այս երկրորդ խմբում էր ու ընկերություն էր անում Բ26-ին կից գործող «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանի հետ: Տեղի ունեցած անսպասելի իշխանափոխությունից հետո Հովոն մտածում էր, որ կդառնա նոմենկլատուրային «շոուբիզնեսմեն», բայց ինչ-ինչ պատճառներով դա չստացվեց ու հիմա նա պետք է բավարարվի միայն «շոուով»՝ քաղաքական բիզնեսին մաս չկազմելով: Հովոյին չօգնեցին անգամ ԼԳԲՏ համայնքի անդամները, որոնց իրավունքների պաշտպանն էր ուզում նա դառնալ՝ փորձելով մտնել ներկայիս քաղաքական իշխանության «թրենդի» մեջ: Հովոն «քցվեց» ու հիմա իր հոգու ճիչն արտահայտում է ֆեյսբուքյան գրառմամբ: «Պատրաստ էի ազատությունս մատաղ անել մեր երկրի ապագայի համար, չհասկացաք.... մի գուցէ մեղավորությունը նաև իմն է.....պաշտում եմ ազատությունը, սերը և երաժշտությունը...այդտեղ եմ ապրում… պարոն վարչապետ շնորհակալ եմ Քեզ կամքիդ համար....դեռևս շարունակում եմ լինել համակիրդ, կարիքս ունենալու դպքում նորից կարող ես զանգել ու ասել՝ Հով ջան, ողջույն, Նիկոլն է, արի տեր կանգնենք մեր ժողովրդին)) …»,-մասնավորապես գրել է դեռևս Նիկոլի համակիր Հովոն: Ահա այսպիսի «թավշյա» բաներ: Հայկ Ուսունց 7or.am

դիտվել է 157 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am