«Քոչարյանին ուղղված Պուտինի շնորհավորանքի հասցեատերը ոչ միայն Քոչարյանն է, այլև Փաշինյանը». Մոդեստ Կոլերով

Դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ով հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հայ-ռուսական հարաբերությունների ամենասուր հարցերի շուրջ ծավալված բանակցությունների արդյունքների մասին հստակ տեղեկություն դեռ չկա: Ավելին՝ ամենակարևոր հարցի` գազի նոր գնի մասին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ դեռ որոշում չունեն, և բանակցությունները շարունակվելու են: Փաշինյան-Պուտին բանակցությունների հրապարակային կողմը բավականին զուսպ ենթադրությունների առիթ է տալիս: ՌԴ նախագահը Հայաստանի հետ հարաբերությունները որակեց դաշնակցային՝ արձանագրելով, որ սա Փաշինյանի առաջին այցն է ընտրություններում համոզիչ հաղթանակից հետո: «Ցանկանում եմ Ձեզ մաղթել հաջողություններ, բոլոր ծրագրերի իրականացում, որ դրել էիք Ձեր առջև, Ձեր թիմի առջև՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի»,- ասաց Պուտինը՝ հմտորեն խուսափելով շնորհավորել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Ապա ՌԴ նախագահն իր խոսքը կառուցեց հայ-ռուսական հարաբերությունների տնտեսական բաղադրիչի վրա՝ նշելով, որ ՌԴ-ն վստահորեն պահպանում է առաջին տեղն օտարերկրյա պետությունների շարքում Հայաստանի հետ տնտեսական համագործակցության ոլորտում. Ռուսաստանին բաժին է ընկնում 25.5 տոկոսը: Ավելին, ըստ նրա, 2000-ից ավելի ձեռնարկություն է աշխատում, 2200 ձեռնարկություն: «Աճում է ապրանքաշրջանառությունը. նախորդ տարի այն աճել է գրեթե 30 տոկոսով` 29.7 տոկոսով: Այս տարվա 10 ամսվա կտրվածքով այն ավելացել է գրեթե 18 տոկոսով` 17.5 տոկոսով»,- նշեց ՌԴ ղեկավարը: Վերջինս նաև շեշտեց, որ համագործակցությունը պետք է զարգանա նաև անվտանգության ապահովման ոլորտում հիմնվելով ՀԱՊԿ շրջանակում համագործակցության վրա: Իր հերթին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչպես միշտ շեշտեց, որ սա որերորդ հանդիպումն է ՌԴ նախագահի հետ: Փաշինյանը, որպես դրական հանգամանք, նշեց այն մասին, որ մեծացել է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը ռուս զբոսաշրջիկների շրջանում: «Սա առնվազն նշանակում է, որ մարդիկ ոչ միայն հետաքրքրված են, այլև Հայաստանում ռուսաստանցի զբոսաշրջիկներին շատ լավ են ընդունում, նրանք իրենց շատ լավ են զգում, և դա ընդգծում է մեր հարաբերությունների խորությունը: Դրանք ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլև մարդկային հարաբերություններ են, մշակութային հարաբերություններ են, և վստահ եմ, որ այդ բոլոր հարաբերությունները կզարգանան»,- ընդգծեց Փաշինյանը: Հայաստան վերադառնալուն պես Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց այցի արդյունքները՝ նշելով, որ ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանը հայտնել է իր ինստիտուցիոնալ դիրքորոշումը, ԼՂ հակամարտության կարգավորման հարցը չի քննարկվել, գազի գնի հարցում որոշում չկա: Ուշագրավն այն է, որ երեկ Մոսկվայում տեղի ունեցած բանակցություններից հետո` այսօր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Այս փաստը հաստատել է նաև Վ. Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը: 168.am-ի հետ զրույցում ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» ռուսական լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, վերլուծաբան Մոդեստ Կոլերովն ասաց, որ ինքնին այն փաստը, որ Հայաստանը պնդել է ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի հարցում իր դիրքորոշումը, դիվանագիտական լեզվից թարգմանված՝ նշանակում է, որ կան լուրջ տարաձայնություններ այս հարցում: Այսինքն` չի գտնվել համաձայնություն, մանրամասն տեղեկության բացակայությունը ևս միանշանակորեն փաստում է, որ դրական արդյունքներ ձեռք չեն բերվել երեկ կայացած հանդիպման ընթացքում: Նրա համոզմամբ, սա է գլխավոր արդյունքը, ինչը դրական արդյունք չէ: Ավելին, նրա որակմամբ, սա բացասական արդյունք է: «Առաջին անգամ Փաշինյանի կողմից իշխանությունը ստանձնելուց հետո չի հաջողվել Մոսկվայում ստանալ նույնիսկ հռետորական արդյունք: Սովորաբար նման հանդիպումներից հետո շատ պատմել սիրող Փաշինյանը չի խոսում, կամ խոսում է շատ հակիրճ, նա, ըստ էության, ոչինչ չասաց, որովհետև իրականում խոսելու բան չկա: Սա առաջին գագաթաժողովն էր, որն ավարտվեց առանց արդյունքի: Սա քաղաքական ազդանշան պետք է լինի Հայաստանի համար, որ Հայաստանը ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում իր վերջին սերտ գործընկերոջ` Ռուսաստանի հետ տարաձայնություններ ունի: Այս իմաստով Հայաստանը պահպանեց ընդհանուր սկզբունքային աջակցությունը Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հարցում, բայց չհաջողեց ստանալ աջակցություն ընթացիկ քաղաքականության հարցում, և դա վատ նշան է: Ռուսաստանը երկար համբերեց` մի քանի ամիս, բայց ներկայումս որոշել է աչքերը չփակել Հայաստանի հետ տարաձայնությունների վրա: Հետևանքն այն է, որ Հայաստանը հետսովետական տարածքում միայնակ է մնացել բոլոր խնդիրներում, անխտիր բոլոր»,- ասաց Մոդեստ Կոլերովը: Ինչ վերաբերում է ռուսական գազի գնի շուրջ երեկ կայացած անարդյունք բանակցություններին, Կոլերովն ասաց, որ որևէ գաղտնի տեղեկատվության այդ մասով չի տիրապետում: «Ես միայն զարմանում եմ, որ կոռուպցիայի, գումարների մսխման դեմ այդպիսի հայտնի պայքարողը սահմանափակվեց միայն սպառնալիքներով «Հայռուսգազարդի» («Գազպրոմ Արմենիա») դեմ և ոչինչ չներկայացրեց: Հայաստանի համար գազի գնի գոյացման գլխավոր գործոնը կապված է «Գազպրոմ Արմենիայի» հետ, եթե Փաշինյանը դժգոհ է, թող հրապարակային խոսի այդ մասին»,- ասաց Կոլերովը` ակնարկելով, որ գազի գնի հարցը պետք է լուծվի ոչ թե Մոսկվայում, այլ Երևանում: Անդրադառնալով այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված հրապարակային ամանորյա շնորհավորանքին` Կոլերովն ասաց, որ դա «աղաղակող, բարձրագոչ դեմոնստրացիա է, աջակցություն Քոչարյանին ՌԴ նախագահի կողմից»: Նրա որակմամբ, այդ ուղերձի հասցեատերը միայն ՀՀ երկրորդ նախագահը չէ, այլև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել Հետընտրական Հայաստանի իրական քաղաքական օրակարգը Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը «Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում Ժամանակն է ընդունել փաստը․ Ռոնալդո Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը Հանրությունը պատրաստ է տեր կանգնել երկրին և մերժում է պարտադրված կապիտուլյացիան․ Գևորգ Գևորգյան Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը Ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ Քրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է «Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերը Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am