Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում իր դժգոհությունն է հայտնել` կապված քաղաքապետ Հայկ Մարությանի բառապաշարի հետ:
«Քաղաքապետը նաև սխալ լեքսիկոն է օգտագործում` երթուղիները շահագործողներին անվանելով «գծատերեր»: Ամենամեծ գծատերը քաղաքապետն է»,-ասել է Հրանտ Եղիազարյանը:
Երևանի քաղաքապետի հայտարարությունը, թե մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի կարգավորման համար պետք է 2-4 տարի ժամանակ, Փոխադրողների միության նախագահը համարեց որպես սովորական պատճառաբանություն:
«Երևանի ուղևորահոսքը հաշվարկվել է դեռ երկու տասնամյակ առաջ, կրկին մեծ գումարով, ընդամենը պետք է այս տարիների ընթացքում հասկանալ`ուղևորահոսքն ավելացե՞լ է, թե՞ պակասել, դա ավելի հեշտ է»,-ասել է Հրանտ Եղիազարյանը:
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը