Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 28-ին մասնակցել է սոցիալական ծրագրերով բնակարանների հատկացման ծրագրի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցությանը:
Արցախի կառավարությունից հայտնում են, որ ողջունելով ներկաներին՝ Գ. Մարտիրոսյանը աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության, Ստեփանակերտի քաղաքապետարանի, շրջվարչակազմերի համապատասխան ստորաբաժանումների պատասախանատուներին տեղեկացրել է, որ 2019 թ. հունվարի 1-ից համաձայն կառավարության որոշման՝ առաջնորդվելու են սոցիալական ապահովության նոր կարգով:
«Հաշվի առնելով, որ կառավարության առաջնահերթություններից մեկը մեր բնակչությանը բնակտարածքով ապահովելու խնդիրն է՝ հանձնարարում եմ հստակեցնել բոլոր արտոնյալ խմբերի ցանկերը, ցուցակների ճշգրտման ընթացքում կետ առ կետ ուսումնասիրել բոլոր հարցերը: Այս կապակցությամբ, ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում հավասարաչափ պետք է իրականացնել իրազեկման աշխատանքներ և տրվեն անհրաժեշտ լուծումներ», - իր խոսքում նշել է պետական նախարարը և ավելացրել, որ հերթացուցակների կազմման ընթացքը պետք է լինի թափանցիկ և հրապարակային՝ բարձրացնելով տվյալ գործընթացի նկատմամբ հասարակության վստահության մակարդակը:
Ամփոփիչ խոսքում պետնախարարը նշել է, որ նման ձևաչափով հանդիպումները հաճախակի են լինելու և, բոլոր առաջարկությունները ընդունվելու են ի գիտություն:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը