Լայվ մտնելու իմաստը ո՞րն էր, որ ասեիր՝ Պուտինին բարևե՞լ ես. Շարմազանովը՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը դեռևս չի գիտակցում պետության համար ամենակարևոր մարտահրավերները։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարել ՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Այսօր երկու կարևոր մարտահրավեր կա՝ Արցախի հարց և անվտանգություն և Հայաստանի տնտեսության զարգացում, որն ուղղակիորեն կապված է գազի գնի հետ։ Եթե Մամեդյարովի և Ալիևի հայտարարությունների, սահմաններում լարվածության արդեն մեծանալու ֆոնի վրա Փաշինյանը գնացել է մեր դաշնակից երկրի նախագահի հետ հանդիպման, որը նաև համանախագահ երկրներից մեկն է, ու Արցախից բան չի խոսել, բա ինչի՞ց է խոսել, եղանակի տեսությունի՞ց, որ այսօր առաջին ձյունն է լինելու։ Այդ մարդը կամ չի պատկերացնում իր պաշտոնի կարևորությունը, որ ինքը Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան է, կամ էլ իր ձախողումները փորձում է քողարկել աննպատակ լայվերով։ Էլ խորհրդարանում ՀՀԿ-ն չկա, որ խանգարի, որ ասեք՝ դուք եք մեղավոր։ Եթե ինքը լիներ պատգամավոր, Նոր տարուց առաջ գնային Մոսկվա ու Հայաստանի համար կարևոր հարցերի մասին ոչինչ չխոսեին, ամբողջ օրը միտինգ կաներ»,- ասել է Էդուարդ Շարմազանովը։ Նա նկատել է՝ նախկինում Փաշինյանն անընդհատ ասում էր, թե գազը թանկ է, հիմա վարչապետ է, ինչո՞ւ չի էժանացնում. «Մարդիկ սպասում են, որ Փաշինյանը գազը էժանացնի, եթե նա գազը չէժանացրեց, ուրեմն՝ խաբեբայություն է արել, սուտ մեղադրել է նախկին իշխանություններին։ Հիշեք իր ելույթները։ Բա էդ թիվ 1 բորտը նստում ու հպարտ սելֆի էր անում, ասում էր՝ գնում եմ Մոսկվա. գնացիր, Նիկոլ ջան, ի՞նչ էղավ, որ գնացիր ու բան չբերեցիր, դատարկ գրպանով ո՞ւր ես եկել, ախպեր ջան, ոչ մի բան չես բերել։ Սուտ լուրեր էին տարածում, թե գազի գինը բարձրանալու է, որ չբարձրացնեն, ասեն՝ Փաշինյանի աշխատանքի արդյունքում գազը չթանկացավ։ Այդ Գյուլնազ տատիկի հեքիաթները ձեզ պահեք։ Ընդդիմություն եղած ժամանակ Փաշինյանն առավոտից երեկո մեզ քննադատել է՝ 100 տոկոս տվել եք «Գազպրոմին», էս եք արել, էն եք արել, հիմա դու եկել, ախպեր ջան, 8 ամիս է՝ իշխանություն ես։ Ժողովուրդ ջան, պահանջեք, թող Փաշինյանը գազի գինն իջեցնի, ոչ թե նույնը մնա»։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել Հետընտրական Հայաստանի իրական քաղաքական օրակարգը Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը «Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում Ժամանակն է ընդունել փաստը․ Ռոնալդո Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը Հանրությունը պատրաստ է տեր կանգնել երկրին և մերժում է պարտադրված կապիտուլյացիան․ Գևորգ Գևորգյան Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը Ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ Քրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է «Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերը Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am