Լավ կլինի Նիկոլին մի հոգեբուժ զննի. Արթուր Դանիելյան

Ահագին լռեց Նիկոլը, լայվ չէր անում, ստատուս չէր գրում: Մեկ էլ հայտնվեց ու իրար վրա երկու ստատուսով տեղեկացրեց, որ սպանությունների նվազագույն քանակով ռեկորդ է սահմանվել տարեկան կտրվածքով: Ու հեչ էլ չի մտածել, որ նախ տարին դեռ փակ չի, իսկ ԱՎԾ-ի տվյալները հոկտեմբերով են, որից հետո սպանություններ են եղել: Իրեն շտապ միջամտել էր պետք: Արդեն առանց ԱՎԾ-ի էլ մարդկանց համար ակներև է հանցավորության աճը, դրան զուգահեռ տասնյակներով աճում են զոհերն ու հազարներով վիրավորները: Էս պահին իր քաղաքական դիվիդենտների համար տարվող քաղաքականության արդյունքում Նիկոլի վրա արդեն ավելի շատ դիակ կա, քան իր նախորդ բոլոր ղեկավարների իրար հետ վերցրած: Տարածված կարծիք կա, որ Նիկոլը արյունից վախում է և, ըստ այդմ, փորձում է շեշտել սպանությունների նվազումը: Սա իհարկե թյուրըմբռնում է: Նա արյունից չի վախում: Վախենար ռեցեդեվիստ հանցագործներին բանտերից չէր ազատի: Չէ՛, նա դրանից չի վախում, նա վախում է, որ չի մարսելու էս ամենը: Իրեն սկզբից թվում էր, որ կմարսի, իսկ հիմա նա սկսում է հասկանալ, որ երկիր կառավարելն ամեն մի մուտիլովշիկի գործ չի: Ու ճիշտ է թվում նրան: Եթե իր խոստումների գոնե տաս տոկոսն ի կատար ածեր, արյունն էլ կմարսեր, հող հանձնելն էլ, վենդետան էլ: Տո մի 7 տարեկան երեխա կարար ուտեր ու մարսեր... Փոխարենը փաստացի բոլոր ոլորտներում մղձավանջային վիճակ է ու գնալով խորանում է: Իսկ սա իրեն հուշում է, որ վենդետան մի օր ձեռքդ է, մի օր էլ լրիվ այլ տեղ... Սենց որ գնա գազի գնի բարձրացման դեմ նա պայքարելու է՝ ասֆալտին փռելով: Այնպես, ինչպես փռում է գեներալիտետին, ովքեր պնդում են, որ երկրի դիմադրողականությունը փուռն է գնում: Փռելու է գազավիկներին, իսկ էս պահին դրանց մեջի համար մեկը Ծառուկյանն է: Մի տաս միլիոն դոլարի ակտ է գրելու վրեն, ու կարող ա նույնիսկ ստանա էդ փողը: Բայց լոլիկը մեկա է տան գին է դառնալու, որտև թանկ գազով ջերմոցը չի կարա աշխատի, ինչքան ուզում ես, ուր ուզում ես ջերմոցի տերոջը փռի: Ծառուկյանից հետո էլ ավելի մերձավոր օլիգարխներին (որոնք դե էլ օլիգարխ չեն) է փռելու: Հետո սփյուռքից ժուլիկ օլիգարխներ են գալու, էն որ 90-ականներին մի քանի տասնյակ հազար դոլարով «Արմենիա» հյուրանոց էին սեփականաշնորհում ու Արցախի հարցը փորձում խուրդել անգլիացիքի վրա... այ էդ դրանք են գալու, առաջին տիկնոջը մի երկու կոպեկ փող տան, սարեր խոստանան, փոխարենը եղածն էլ քամեն ու թռնեն... Դրանք կթռնեն իսկ Ծառուկյանն ու իր որդիները չեն թռնի, չի թռնի նաև Քոչարյանն ու իր որդիները, դե Խաչատուրովի ու այլոց որդիների մասին չասեմ... իսկ այս պարոնայք արյունից չեն վախում՝ առնվազն Նիկոլի չափ: Նա արյունից չի վախում, նա իր և իր ընտանիքի համար է վախում: Ինչքան էլ Սերժին վատաբանել են, էս ժողովուրդը Սերժի արյունը չի ուզում, Քոչարյանինն էլ, Մանվելինն էլ... իրենց երբեք առանձնապես չեն սիրել, որ տենց ատեն: Բայց էս մեկի արյունը ուզելու են: Էս մեկին սիրել են, իսկ նա «դավաճանել» է: Խաբել, ասել է, որ կպսակվի ու «թռել» է: Թռել է, օրինակ, Մոսկվա, հետ է եկել ու, լայվ մտնելով, 15 րոպե ասել է ոչ մի բան: Սրան ատելու են այնպես, ինչպես բոլորի երբեմնի աչքի լույս Տեր-Պետրոսյանին էին ատում 97-ին: Հ.Գ. արդեն նշել էի, որ բոլոր տեսակի հանցագործություններից նվազել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թիվը, քանի որ էդ ոլորտը այլևս բարձրագույն իշխանական «կռիշի» տակ է: Թե չեք հավատում, եկեք միասին պահանջենք, որ ՔՊ-ի ցուցակը նառկոյի թեստ հանձնի: Նորմալ, անկախ փորձագետների մոտ: Ու տեսեք ինչ ա կատարվում: Ասեմ ավելին, արդարության համար ես էլ կհանձնեմ: Ձեռի հետ էլ լավ կլինի Նիկոլին մի հոգեբուժ զննի... Հ.Հ.Գ. Հունվարի մեկից գազի համար վճարելու ենք էնքան ինչքան մեզ ասեն... բառացիորեն: Մեզ ինչքան կասեն էդքան էլ կվճարենք, քանի որ գինը բանակցված չի: Իսկ գինը բանակցված չի քանի որ հայ ժողովրդի իր ծոցից ընտրել է իր հավաքական կերպարին ու սահմանել ժողովրդավարություն:

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Իսրայելում փակվել է Բեն Գուրիոն օդանավակայանը. Lufthansa-ն դադարեցրել է բոլոր թռիչքները ՌԴ-ն պատրաստ է նպաստել խաղաղ լուծումների որոնմանը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին Իրանի իշխանությունները դադարեցրել են համալսարանների և դպրոցների գործունեությունը Իսրայելի ուղղությամբ արձակվել է իրանական բալիստիկ հրթիռների առաջին ալիքը Շիզիկների կազմակերպած շոուներից շեղվեք, մեծ կռիվ է սկսվում տարածաշրջանում․ Արեն Ապիկյան Հերթական հաղթանակը․ «Յանդեքս»-ը մի շարք խնդիրների լուծում կտա․ Մեսրոպ Մանուկյան «Խաղաղության» և անվտանգության անպատասխանատվություն․ Գեղամ Մանուկյան Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները. ՀՀ ԱԳՆ Սա մեզ պարտադրված հայրենասիրական պատերազմ է․ Իրանի ԱԳՆ խոսնակ Ժամանակն է, որ Իրանի ժողովրդի բոլոր շերտերը թոթափեն բռնակալnւթյան լուծը և ստեղծեն ազատ և խաղաղասեր Իրան․ Նեթանյահու Խամենեին լքել է Թեհրանը և տեղափոխվել է անվտանգ վայր Իրանը hարվածներ է հասցրել Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Բահրեյնում ԱՄՆ ռшզմական բազաներին ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածները միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտում են․ Իրանի ԱԳՆ «Իսրայել-ԱՄՆ հարվածները. գեոտնտեսական մեծ հաշվարկը». Վահե Դավթյան Երբ հարևան երկրում ռազմական էսկալացիա է, իշխանության առաջին պարտականությունը ռիսկերի կառավարումն է, ոչ թե տեսախցիկի դիմաց ինքնաներկայացումը. Վլադիմիր Մարտիրոսյան Մինաբում աղջիկների տարրական դպրոցը դարձել է սիոնիստական ռեժիմի թիրախը․ զոհվել են աշակերտուհիներ․ IRNA «Հետո կասեն՝ «մենք բոլոր ռիսկերը նախապես հաշվարկել էինք․․․». Դավիթ Գալստյան Հայաստանից հարավ ավիահաղորդակցությունը փաստացի դադարեցված է Իրանում պատմել են հետագա հնարավոր գործողությունների մասին Սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով․ օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ քառօրյա համակցված հարվածներին Չփորձվե՛ք քողարկել Սումգայիթի արյունոտ դեպքերը․հայերի վերադարձը Բաքու,Կիրովաբադ լինելու է․Ալավերդյան (video) Աննան Նիկոլից բաժանվում է, Նիկոլն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում. Աշոտ Անդրեասյան (video) Երևան-Քուվեյթ և Քուվեյթ-Երևան թռիչքները չեղարկվել են Լա՛վ լսեք՝ Բաքվի, Սումգայիթի ջարդերից փրկված 800 հազար հայերի վերադարձի հարցը բարձրացնելու ենք․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am