Սալահ Աբդեսլամը պատրաստ է համագործակցել Ֆրանսիայի իշխանությունների հետ
iTele հեռուստաալիքի եթերում Աբդեսլամի փաստաբանի գործընկեր Սեդրիկ Մուասը հայտնել է ,որ Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամը հայտարարել է ֆրանսիական իշխանությունների հետ համագործակցելու պատրաստակամության մասին։ Սալահը «ցանկանում է համագործակցել ֆրանսիական իշխանությունների հետ», ինչպես նաև՝ «փոխանցվել ֆրանսիական իշխանություններին»,հայտնել է նա: Ավելի վաղ ձերբակալվածի փաստաբան Սվեն Մարին հայտարարել է, որ Բելգիայում Փարիզի ահաբեկչություններին ներգրավվածության կասկածանքով ձերբակալված Սալահ Աբդեսլամը դադարել է համագործակցել քննության հետ՝ Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում տեղի ունեցած պայթյուններից հետո: Սալահ Աբդեսլամը ձերբակալվել է մարտի 18-ին՝ Բրյուսելում ոստիկանական հատուկ գործողության ժամանակ:
