ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է շոու բիզնեսի ներկայացուցիչների՝ եկամուտների հայտարարագրման թեմային: Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ սկզբունքով են ճշտելու ներկայացված հայտարարագրի իրականությանը համապատասխանելու փաստը, ասել է. «Մենք էլ մեր վարչարարական գործիքները կիրառելով, մեր տեղեկատվական աղբյուրների միջոցով փորձելու ենք ճշտել` արդյոք տվյալ անձը ճիշտ հայտարարագիր է ներկայացրել, թե՞ ոչ... Հստակ չափանիշներ կան և հստակ չափանիշն ազնվությունն է. եթե մեկ միլիոն դրամ է ստացել, ապա մեկ միլիոն դրամ պետք է հայտարարագրի: Անընդհատ ասում ենք, որ պետք ա հարկեր վճարելու մշակույթ ձևավորենք, մշակույթ ձևավորելու հիմքում պետք ա լինի փոխադարձ վստահությունը: Եթե հիմա մենք չենք ուզում փոխադարձ վստահության մթնոլորտ ձևավորենք, այ էդ ուրիշ բան, բայց հիմա մենք որպես պետություն, որպես ՊԵԿ, առաջարկում ենք փոխադարձ վստահություն ձևավորելու առաջին քայլը: Իսկ եթե ոչ, ապա մենք մեր վարչարարական գործիքների ամբողջ ծավալով մեր գործը կանենք, ու սա սպառնալիք չէ»:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը