Ամանորի գլխավոր սթրեսորները. ինչպես հաղթահարել նախատոնական և հետտոնական սթրեսը

Ամանորն աշխարհում ամենահայտնի և սիրելի տոներից է: Յուրաքանչյուր ազգ այն յուրովի է տոնում, բայց երբեմն տոնական նախապատրաստությունները կարող են լինել հոգնեցուցիչ և սթրեսային: Տոներից առաջ, ընթացքում և հետո շատ մարդիկ ընկնում են սթրեսի մեջ: Իսկ ինչո՞ւ: Այս հարցի պատասխանը Doctors.am-ը փորձել է ստանալ հոգեբան Էլոննա Ավետյանից: Ինչպե՞ս է ազդում Ամանորը մարդու հոգեկան առողջության վրա: Ամանորը մարդկանց մեծամասնության համար եղել է մանկության ամենասիրելի տոնը և այժմ էլ շարունակում է մնալ այդպիսին, սակայն որքան մարդը մեծանում է, այնքան ավելի քիչ է կարևորում այս տոնը: Ոչ բոլորի մոտ է տարիքի հետ պահպանվում, օրինակ, տոնածառ զարդարելու կամ տոնական սեղան պատրաստելու ցանկությունը: Եվ պատճառն այն է, որ ամանորյա տոները տարբեր տարիքում տարբեր կերպ են ազդում մեր հոգեկան աշխարհի վրա: Օրինակ՝ աշխատող մարդիկ նախատոնական օրերին սթրես են ապրում, քանի որ սովորաբար անավարտ մնացած գործեր են ունենում, որոնք չեն ցանկանում թողնել հաջորդ տարվա վրա, փորձում են ավարտին հասցնել մինչև Նոր տարի, և այդ պատճառով տքնաջան աշխատում են: Սա  հանգեցնում է նրան, որ նախատոնական օրերին խնդիրները մարդու կամքից անկախ ձնագնդի նման մեծանում են, մարդը թևաթափ է լինում, քանի որ հասկանում է՝ մի քանի օրում հնարավոր չէ ավարտին հասցնել ամբողջ տարում կուտակվածը: Հենց սա էլ կարող է ձևավորել Ամանորի նկատմամբ բացասական վերաբերմունք, ինչն էլ, բնականաբար, անդրադառնում է առողջության վրա: Որպեսզի թույլ չտաք ինքներդ Ձեզ թաղվել խնդիրների մեջ և փչացնել տոնական տրամադրությունը, պետք է փորձեք խնդիրները լուծել դրանց առաջանալուց հետո, չթողնել, որպեսզի կուտակվեն: Նախատոնական օրերին սթրեսային իրավիճակների բախվելիս փորձեք շեղել Ձեզ այլ բաներով, լիցքաթափվել և պարզապես հանգստանալ: Որո՞նք են տոնական օրերի ամենամեծ սթրեսորները: Ամանորի արձակուրդները պարզապես խրախճանք և հանգիստ չեն, այլև՝ սթրես, քանի որ երկարատև տոները խաթարում են մարդու կյանքի բնականոն ընթացքը: Մարդու համար լրացուցիչ սթրես են ստեղծում նաև Նոր տարվա հետ ասոցացվող այնպիսի երևույթներ, ինչպիսիք են տարվա ամփոփումը, նոր ծրագրերի մշակումը: Ամանորից հետո սովորաբար մարդիկ որոշում են նոր կյանք սկսել՝ թողնել խմելը, նիհարել, սկսել զբաղվել սպորտով և այլն: Սակայն ոչ բոլորին է հաջողվում հետևողական լինել իրենց նպատակների իրականացման հարցում: Եթե մարդու մոտ չկան լուրջ հոգեբանական խնդիրներ և նա, ընդհանուր առմամբ, գոհ է իր կյանքից, ապա հեշտությամբ կհաղթահարի Ամանորի հետ կապված սթրեսային իրավիճակները, սակայն եթե մարդու մոտ առկա է դեպրեսիա կամ նևրոզ….այստեղ արդեն պետք է լրացուցիչ աշխատանք տարվի: Անհրաժեշտ է գիտակցել սթրեսային իրավիճակների և դեպրեսիայի առաջացման կապը: Վերջին հետազոտության համաձայն՝ կյանքի ընթացքում ծանր դեպրեսիայի  մեջ ընկնել կարող են կանանց 10 -15%-ը և տղամարդկանց 5-12% -ը: Դեպրեսիայի պատճառները շատ են, սակայն սթրեսը ամենագլխավորներից է: Երբ մարդն ամեն օր ապրում է ինտենսիվ սթրեսային իրավիճակներ, նրա օրգանիզմը գրեթե առանց դադարի արտադրում է այնպիսի հորմոններ, ինչպիսին են ադրենալինը և կորտիզոլը, որոնց չափից շատ քանակը բացասաբար է անդրադառնում նյարդային համակարգի վրա: Մարդուն լրացուցիչ սթրես կարող են հաղորդել Նոր տարվա նվերները, քանի որ դրանք ոչ միշտ են ուրախության և շնորհակալության զգացողություն առաջացնում: Սրա վերաբերյալ վերջերս նոր հետազոտություն է հրապարակել Psychology Today ամսագիրը: Համաձայն այդ հետազոտության՝ Ամանորի նվերները ոմանց համար վերածվում են բարդ էմոցիոնալ իրադարձության, ինչը պայմանավորված է նրանով, որ նվիրողի և ստացողի պատկերացումները երբեմն չեն համընկնում: Որոշ մարդիկ տոներին ոչ մի յուրահատուկ նշանակություն չեն տալիս և որևէ զգացմունքներ չունեն, այն դեպքում, երբ մյուսները շատ սրտատրոփ են սպասում Նոր տարվան, հետևաբար՝ տոնական նվերը ոմանց համար կարող է լինել հերթական իր, մինչդեռ պետք է հասկանալ, որ ամանորյա  նվերը խորհրդանշական է: Որպեսզի ճիշտ նվեր ընտրեք և խուսափեք հոգեկան տրավմաներից, կարող եք նախապես պայմանավորվել, թե ինչ կցանկանայիք նվիրել կամ ստանալ:   doctors.am

դիտվել է 218 անգամ
Լրահոս
Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Ռուսաստանի հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան. «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ» Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում. «Հրապարակ» Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am