1988թ.-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանում գրանցված, ավելի քան 25 000 մարդու կյանք խլած ավերիչ երկրաշարժից 30 տարի անց Մեծ Բրիտանիայի Լանքաշիրի փրկարարական թիմից երկու հրշեջ-փրկարար, որոնք թիմի հետ մեկնել էին աղետի գոտի՝ փրկարարական աշխատանքներ իրականացնելու, կրկին այցելել են ողբերգության վայր:
BBC-ի հրապարակած տեսանյութում թոշակի անցած հրշեջներ 75-ամյա Փոլ Բըրնսը և 69-ամյա Ռեջի Բերին կիսվել են աղետի մասին իրենց մռայլ հիշողություններով: Նրանց թիմն աղետի գոտի է ժամանել երկրաշարժից 5 օր անց:
«Ողջ մնացածների համար շատ կարևոր էր հարազատների մարմինները գտնելը, որպեսզի կարողանային նրանց արժանավայել թաղել»,- պատմել է Բերին:
Տեսանյութում անդրադարձ է կատարվում նաև Համլետ Դիլբարյանին, որը միայնակ է ապրում վագոն-տնակում: Նրա ընտանիքի բոլոր անդամներն ավերիչ երկրաշարժի զոհ են դարձել:
Տեսանյութում ցուցադրվում են երկրաշարժի ավերածություններից կադրեր, ամբողջությամբ ավերված նախկին դպրոցի փլատակները, երկրաշարժի զոհերի գերեզմանոցը, ինչպես նաև Սպիտակ քաղաքի ներկա տեսքը:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը