Կարելի է առաջարկել Հայաստանի պատրաստակամությունը՝ ստանձնելու միջնորդական առաքելություն

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Արդեն մոտ վեց ամիս է բավական ակտիվ գործում է Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության վտարանդի կառավարությունը, որի հիմնական նպատակն է Ադրբեջանական Հանրապետությանը բռնակցված թալիշաբնակ շրջանններում թալիշական պետականության վերստեղծումը։ Կարծում եմ՝ հատկապես վերջին շրջանում պարբերական հայտարարություններով հանդես եկող Բաքվի բռնապետին և վերջինիս արտգործնախարարին կարելի է առաջարկել Հայաստանի պատրաստակամությունը՝ ստանձնելու միջնորդական առաքելություն, որպեսզի ադրբեջանական և թալիշական կողմերը սկսեն բանակցություններ՝ այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող թալիշական տարածքներում թալիշների անվտանգությունն ապահովելու և ի դեմս Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության վերստեղծման, նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրելու հարցով: