Հայտնի խոսք կա՝ լուռ մնա, խելացու տեղ կանցնես

Տարածված տեսակետ կա, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը լավն է, բայց թիմն է վատը, քանզի նորմալ կադրեր չկան, պրոֆեսիոնալներ չկան, մասնագետներ չկան իր թիմում: Սա, անշո՛ւշտ, վիճելի տեսակետ է, քանզի թիմը ձևավորում է լիդերը՝ իր տեսակով ու նմանությամբ: Կադրային խնդիրներն, իրոք, լուրջ են մեզ մոտ: Եթե նախկին իշխանությունները պետական ինստիտուտները և պաշտոնները վարկաբեկում էին շմայսներին, լիսկաներին, լֆիկներին և մյուսներին պաշտոն ու մանդատ տալով, ապա փաշինյանական իշխանությունը ոչ թե վարկաբեկում է պետական ինստիտուտները և պաշտոնները, այլ պարզապես «խուրդում» է դրանք: Նախարարները, փոխվարչապետերը, մարզպետերը, համայնքապետերը, պատգամավորները և մյուսները, որոնք պաշտոնի անցան քայլելու «ստուգարքը» հանձնելուց հետո կամ ճիշտ պահին ճամբարափոխ լինելու արդյունքում, չնչին բացառություններով անգրագետ են, իսկ երբեմն նաև՝ անմեղսունակ: Մենք հիմա ականատեսն ենք մարտնչող տգիտության ու հավակնոտ միջակության հաղթարշավի: Օրինակ՝ բոլորի աչքի առաջ հեռուստաբանավեճում տապալվեց Լենա Նազարյանը, որի գիտելիքները պետական կառավարման ոլորտում չեն գերազանցում դպրոցականի կամ, լավագույն դեպքում, 1–ին կուրսի ուսանողի մակարդակը, դառնում է ԱԺ փոխնախագահ: Լիլիթ Մակունցի պես ապաքաղաքական և միջակ աչոնիկը ղեկավարելու է իշխող խմբակցությունն ԱԺ-ում, իսկ քաղաքականության հետ կապ չունեցող մի հսկայական բիոզանգված խորհրդարանում կոճակի դեր է կատարելու Նիկոլ Փաշինյանի համար: Մեկ այլ պատմություն են Փաշինյանի նշանակած համայնքապետերը: Համոզված ենք, որ Կարգին Հայկոյին շատ շուտով կհաջողվի Երևանի քաղաքապետարանն ամբողջությամբ վերածել էժանագին սերիալի նկարահանման հրապարակի և կրկեսի: Նախնական աշխատանքներն արդեն կան: Մյուս համայնքապետերն ու մարզպետերն էլ պակասը չեն: Օրինակ՝ Էջմիածնի նոր Մանվելը՝ նորանշանակ քաղաքապետ Դիանա Գասպարյանը, որն իր գիտելիքներով չի զիջում նույն Լենա Նազարյանին կամ Լիլիթ Մակունցին, մի գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում: «Նոր «Արմենիա» հեռուստաընկերության եթերում պատահաբար հանդիպեցի «Ֆուլ հաուս» հեռուստասերիալի նոր եթերաշրջանին և, մեղմ ասած, տհաճություն ապրեցի: Իրեն առնական տղամարդու տեղ դրած Մուշեղը կնոջ գլխին պատմություն է սարքում, ուղիղ մեղադրում, մի կռիվ, մի պատերազմ ծավալում բոլորի դեմ այն պատճառով, որ աղջիկ երեխա է ունեցել, մինչդեռ ինքը, видите ли, տղա էր ուզում: Բառացիորեն ասում է՝ «Ի՜նչ Թագուհի (երեխայի անունը, իբր, Թագուհի է), ինձնից միայն թագավոր պիտի ծնվեր»: Ու բոլորը արդարանում են, կինը լացում է. մի խայտառակ վիճակ: Ես ուղղակի ապշած եմ, որ նման բաները եթեր են թողնում, իսկ շատ հայ ընտանիքներում էլ երեխաները նայում են այս սերիալները և դրանց հիման վրա արժեհամակարգ ձևավորում: Սա հստակ սեռային խտրականություն քարոզող երևույթ է, որը պիտի արգելվի: Ու հետո էլ պայքարում ենք սելեկտիվ աբորտների դեմ: Մնում է գոնե ծնողներին խնդրել՝ իրենց երեխաներին հեռու պահեն նման խայտառակ հեռուստանախագծեր դիտելուց»,-գրել է Դիանան: Այս գրառումը հնարավորություն տվեց արձանագրել հետևյալը՝ 1. քաղաքապետուհին, չնայած ուզում է ցույց տալ, թե իբր պատահաբար է նայել, բայց իրականում սերիալի սիրահար է, այն էլ՝ էժանագին սերիալի, 2. հայերեն ոչ բոլոր բառերի իմաստն է նա հասկանում և նախադասությունը կազմում է միջակ դպրոցականի մակարդակով, 3. Դիանան ուզում է խելոք ու մտահոգ մարդու և պաշտոնյայի տպավորություն թողնել, բայց ակամայից բացահայտում է յուր դատարկությունը: Էլի լիքը բաներ արձանագրվեցին, բայց չենք ուզում շարունակել: Սելեկտիվ աբորտի դեմ պայքարի առաջամարտիկ Դիանան ավելի լավ է պայքարի այլ սելեկտիվ բաների դեմ (որ հարցնի, կհուշենք): Ի դեպ, եթե Էջմիածնի նոր Մանվելին դուր չեն գալիս ֆուլհաուսատիպ սերիալները և նա կոչ է անում հեռու պահել երեխաներին հեռուստաէկրաններից, ապա նա պետք է դիմի իր թիմակիցներ Կարգին Հայկոյին ու Կոլոտ Հովոյին և նրանց ամոթանք տա՝ «խայտառակ հեռուստանախագծերի» համար: Չէ՞ որ հենց այս մարդիկ են տարիներ շարունակ եթերից բռնաբարել հայոց լեզուն ու բազմաչարչար հեռուստադիտողին: Այդ բռնաբարողներից մեկը հիմա «տժժում» է քաղաքապետարանում, իսկ մյուսը՝ համարյա պատգամավոր էր դառնում, բայց ժամանակից շուտ մերկացավ ու չստացվեց իր օրենսդիր ապագան, այլապես կարող էր նույնիսկ ԱԺ նախագահ դառնալ: Փաշինյանի կադրերին պետք է մեկ խորհուրդ տալ՝ խոսելուց առաջ մտածել և նույնիսկ մտածելուց հետո չխոսել, իսկ գրելուց առաջ սևագիր անել ու հետո պատռել այդ սևագիրն ու հրաժարվել գրածը հանրությանը մատուցելու գայթակղությունից: Հայտնի խոսք կա՝ լուռ մնա, խելացու տեղ կանցնես: Համ էլ՝ «ուտելիս» չեն խոսում: 7or.am Հայկ Ուսունց

դիտվել է 131 անգամ
Լրահոս
Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am