Ձեռքներդ հեռու Կիմ Բալայանից, այ խունվեյբին-հեղափոխականներ (Տեսանյութ)

Նորաստեղծ «Ազգային առաջնթաց» կուսակցության մամլո-խոսնակ ոմն Հայկ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան գրարման մեջ նշել է, թե Մանվել Գրիգորյանիխափանման միջոցը փոխած դատավորը Դավիթ Բալաjանն է` Կիմ Բալայանի որդին: Վերջինս հիշեցնում է` այս կուսակցության մամլո խոսնակը նախկինում եղել է դաշնակցական, կարծես ակնարկելով հանրությանը, թե որտեղ է «թաղված շան գլուխը», այսինքն, որտեղ պիտի փնտրել գեներալ Մանվելի խափանման միջոցի փոփոխման պատճառները: Դա էլ հերիք չէր, սույն երիտասարդ հեղափոխականը ավետում է, որ պարզվում է Կիմը ունի ևս որդիներ, որոնք զբաղեցնում են բարձր պաշտոններ: Այս, իբր երիտասարդ սոցիալ-դեմոկրատը, բայց իրականում հեղափոխական- խունվեյբինը կարծես գործ է տալիս հանրությանն ու իշխանությանը, թե տեսեք ինչ պոտենցիալ «ականներ» կան մեր պետական համակարգում: Նախ մի քանի խոսք Կիմ Բալայանի մասին: Այս մարդը մեր երկրի եզակի պարկեշտ մարդկանցից մեկն է, բարձր որակի պրոֆեսիոնալ և հումանիստ, ով իր սկզբունքների համար նաև տուժվել է: Բայց քանի որ խոսք գնաց արդեն այսպիսի մակարդակի բամբասանքի մասին, ապա կարո՞ղ ենք մենք էլ մեր հռետորական հարցադրումն անել դեռ բոլորիս համար անհայտ երիտասարդ Հակ Գրիգորյանի մասին: Նա շատ էր հրապարակայնորեն հանդես գալիս ընտրությունների ժամանակ և թողնում էր խիստ պրիմիտիվ և չկրթված երիտասարդի տպավորություն: Ընտրությունների արդյունքներով այս ուժը հավաքել էր զրոից մի քիչ բարձր տոկոսի ձայներ, բայց ամպագորգոռ հայտարարությունով հանդես եկավ, կարծես գտնվում էր հաղթողի դերում: Այստեղից այն տպավորությունն էր առաջ գալիս, որ նրանք ընտրություններին մասնակցում էին այլ նպատակով: Բայց սա մի կողմ թողնենք, այս երիտասարդի վերջին հայտարարությունը արդեն հուշում է, որ սրանք ոչ թե քաղաքական ուժ են, այլ շարքային գործ տվողների թիմ, որոնց միակ նպատակը բամբասանքային գործունեությունն է, փնովել կոնկրետ շրջանակների՝ հավանաբար կոնկրետ շահեր հետապնդելով: Եվ քանի որ այս երիտասարդը իրեն թույլ է տվել երևույթները գնահատելիս անցնել անձերի և բարեկամների վրա, ապա մենք էլ մեզ կարող ենք թույլ տալ ենթադրելու, որ սրանք 37 թվականների ստուկաչների հավատարիմ ժառանգորդներն են,որոնք կործանեցին մեր ժողովրդի լավագույն մասին: Ափսոս, որ այդ ստուկաչները իրենց արժանի պատիժը չստացան և Հայաստանում լյուստրացիա չկատարվեց: Եթե մենք էլ գնայինք Բալթյան երկրների ճանապարհով, ապա հաստատ այս մարդկային տեսակի գենետիկական հետևորդների այսօր չէինք հանդիպի և որպես երկիր իր բարոյական նկարագրով մեկ քայլով առաջ կլինեինք՝ ներկայիս վիճակի հետ համեմատ: zham.am

դիտվել է 170 անգամ
Լրահոս
Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am