Դավիթ Բաբայանը Արարատ Միրզոյանի խոսքերի մասին. Ինչ պետք է, մենք արդեն ասել ենք և Մամեդյարովին, և Ալիևին

Lragir.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Պարոն Բաբայան, ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն արձագանքել է Մամեդյարովի հայտարարությանը, թե Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել։ Նա ասել է, որ արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը։ Դա նրանց բնական, անօտարելի, որևէ սպառնալիքով կամ զենքի ուժով չճնշվող իրավունքն է, և այդ իրավունքը ուշ թե շուտ պետք է ճանաչել: Ինչպե՞ս եք գնահատում այս արձագանքը։ Սա այն պատասխանն է, որ իր մեջ պարունակում է այն գաղափարը, որ եթե Ադրբեջանը խոսում է Արցախի հետ իր հարաբերությունների մասին, պետք է առաջին հերթին գոնե վերադառնա բանակցային լիարժեք ձևաչափին և խոսի Արցախի հետ։ Սա այն պարզ հրամայականն է, առանց որի հնարավոր չէ հակամարտությունը կարգավորել։ Ինչ պետք է, մենք արդեն ասել ենք և Մամեդյարովին, և Ալիևին, և աշխարհին։ Փոխվարչապետն ասել է, որ սա մեր իրավունքն է, որը և միջազգային նորմ է, և փաստ է, և մեր կամքի արտահայտությունն է։ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար կանի հնարավոր ամեն ինչ և նշել է, որ չեն սահմանում ժամկետներ։ Ինչպես եք գնահատում Զախարովայի հայտարարությունը, արդյոք Մոսկվան արել է հնարավոր ամեն ինչ հակամարտության կարգավորման համար։ Հակամարտության կարգավորման համար պետք է առաջին հերթին կողմերն ունենան կամք և պատրաստակամություն, իսկ Ադրբեջանը չունի ոչ կամք, ոչ պատրաստակամություն հարցը կարգավորելու համար։ Նա այլ կարգավորում է ուզում՝ Արցախի ոչնչացումը։ Այստեղ Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի դերակատարությունը ոչ թե խնդրի կարգավորման, այլ խաղաղ կարգավորման մեջ է, և այստեղ և Ռուսաստանը, և Ֆրանսիան, և ԱՄՆ-ը, որպես համանախագահող երկրներ, անում են հնարավորը, որպեսզի տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը պահպանվի։ Շատ կարևոր է, որ Զախարովան ևս մեկ անգամ ասաց, որ որևէ ժամկետ չկա խնդրի կարգավորման համար։ Այսինքն՝ արհեստական որևէ ժամկետի մեջ տեղավորվելու պոպուլիստական հայտարարություններ չեն աշխատելու։ Ինչպես ժամանակին Պուտինն է ասել, և այլ համանախագահող երկրների ղեկավարներ, որևէ մեկը չի կարող պարտադրել հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, իրենք դատավորներ չեն, իրենք պարզապես միջնորդներ են։ Այն, որ իրենք ասում են՝ ժամկետներ չկան, դա արդեն նշանակում է, որ պարտադրանք էլ չի կարող լինել։ Ցանկացած արհեստական միջամտություն կարող է բերել անկանխատեսելի հետևանքների, եթե պարտադրանքի նշույլներ լինի։ Բայց բոլորն էլ հասկանում են, որ դա հնարավոր չէ։ Դրա համար պետք է բնականոն զարգացում լինի։ Ինչո՞վ է պայմանավորված Արցախի խնդրի կարգավորման շուրջ այս ակտիվացումները՝ հատկապես Ռուսաստանի կողմից, երբ մեկ Լավրովն է հայտարարություն անում, մեկ Զախարովան։ Չեմ կարծում, որ ինչ-որ բան է տեղի ունենում, պարզապես այդպես լինում է, որպեսզի պահպանվի խաղաղ կարգավորման դինամիկան։ Մի պահ է եղել, երբ շատ լարված է եղել իրավիճակը տարածաշրջանում, հատկապես ապրիլից-օգոստոս ընկած ժամանակահատվածը։ Նաև հաշվի առնելով աշխարհքաղաքական իրավիճակի բարդությունը, Կովկասին հարակից տարածաշրջաններում առկա լարվածությունները, բնական է, որ այստեղ առանձնակի կարևոր հրամայական է դառնում կայունության և խաղաղության պահպանումը։ Հետևաբար, դրա հետ է կապված, որպեսզի շարունակական խաղաղ գործընթացն ապահովվի։ Մանրամասները՝ Lragir.am-ում:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am