Փաշինյանին ոչ մի բան էլ չի հաջողվի. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վաղն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա և կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցերի թվում, ըստ ամենայնի, քննարկվելու է նաև գազի գնի խնդիրը։ Մեր աղբյուրների պնդմամբ՝ Ռուսաստանը մտադիր է գազն այսօրվա 150 դոլարի փոխարեն հայ-ռուսական սահմանին վաճառել 215 դոլարով։ Ի՞նչ նախադրյալներ կան գազի գնի փոփոխության համար, ի վերջո, Ռուսաստանն այն կթանկացնի՞, կէժանացնի՞, թե՞ չի փոփոխի։ 168.am-ի հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ գազի գինը միայն ռուս-հայկական խնդիր չի, դա լուրջ խնդիր է ԵԱՏՄ-ում։ Նա դժվարացավ կանխատեսել, թե ինչպե՞ս կփոփոխվի գինը՝ նշելով, որ հայտնի չէ, թե ինչ է մտածում Ռուսաստանը։ «Գազի տերը ռուսներն են, որոնց մոտ հնարավոր է ծախսի փոփոխություն և այլն։ Բայց միևնույն ժամանակ բոլոր մյուս պետությունները՝ Ղրղզստանը, Հայաստանը և Բելառուսը, բացառությամբ Ղազախստանի, գիտեք, որ Ղրղզստանը գազը ձեռք է բերում Ղազախստանից, այս գնող կազմակերպությունները բողոքում են, թե ինչու ներքին գներով մեզ չեք վաճառում։ Սա շատ բարդ հարց է, չեմ կարող գուշակել»,- ասաց Հ.Բագրատյանը։ Հարցին՝ միայն Ռուսաստանի բարի կամքի գործո՞նն է, միջազգային շուկայում փոփոխություններ, կարծես, չեն նկատվում, Հ.Բագրատյանը պատասխանեց, որ գազի գինը, ի տարբերություն նավթի գնի, էական տատանում չի ունեցել դեպի իջեցում, բայց դեպի բարձրացում ևս չի եղել, և առանց տրանսպորտային ծախսերի մեծածախ գինը միջազգային շուկայում տատանվում է 110-120 դոլարի սահմաններում։ Ըստ նրա՝ ավելի էական է գազի գնի փոփոխությունը Հայաստանի սահման հասնելուց հետո. «Այդտեղ լուրջ խնդիրներ կան՝ կապված «Գազպրոմ Արմենիայի» ներհայաստանյան ծախսերի բաղադրիչի հետ։ Եվ կառավարությունն այդտեղ անելիք ունի, 8 ամիս է աշխատում է, թող լուծեն այդ հարցը»։ Հ.Բագրատյանը բացառեց, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կարողանա քաղաքական ինչ-ինչ համաձայնությունների կամ զիջումների արդյունքում գազի ավելի էժան գին ստանալ. «Ոչ, անհնարին է։ Սկզբունքորեն՝ Փաշինյանին ոչ մի բան էլ չի հաջողվի։ Հնարավոր է, որ մերոնք են գազի գնի բարձրացման անեկդոտի հեղինակը, որ հետո գնան Մոսկվա, հետ գան, ասեն՝ տեսաք, չբարձրացավ։ Խնդիրն այն է, որ այն գազի գինը, որ մեզ համար կհաստատվի, մոտավորապես նույնությամբ կլինի Բելառուսի համար, և պետք է նույն սխեման կիրառվի նաև Ղրղզստանի համար, այսինքն՝ կարող են լինել անհատական չնչին տարբերություններ, բայց էական տարբերություն անհնարին է»։

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am