«Ազիզյաններ» vs «Երևանի ավագանու նիստ»

Սերիալային քաղաքականությամբ հանրությունը տարիներ շարունակ բթացվում էր: Նախորդ իշխանություններին թվում էր, թե բթացնելով հանրությանը՝ կարելի է երկար կառավարել: Ահագին ժամանակ դա ստացվում էր նրանց մոտ, մինչև որ նոր սերիալ ի հայտ չեկավ: «Ռիալիթի շոու» ոճի սերիալ: Հնդկական էժանագին սերիալների սիրահարները (և ոչ միայն նրանք) այս տարվա ապրիլին գտան «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» անունը կրող նոր սերիալ: Այդ սերիալը շատ ավելի սիրելի էր, քան հնդկականը, քանզի հանդիսատեսին նաև զանգվածային տեսարաններում նկարահանվելու հնարավորություն էր տրված և ամենակարևորը՝ մերժվում էր բացասական հերոսը: Նիկոլ Փաշինյանը դարձավ սերիալային հերոս, որին պաշտում է միջին վիճակագրական հպարտ քաղաքացին (հիմնականում 45-ից բարձր տարիքի տնային տնտեսուհիները): Մայիսից «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» սերիալին փոխարինելու եկավ «Նիկո՛լ, վարչապե՛տ» սերիալը, որին կից արդեն ահագին ենթասերիալներ սկսեցին նկարահանել՝ «Ասֆալտին փռեմ»-ը, «Սաշիկին բռնեմ, բաց թողնեմ»-ը, «Պատերին ծեփեմ»-ը, «Գաղտնալսում»-ը: Առանձնահատուկ տեղ հատկացվեց «Սև ու սպիտակ» ենթասերիալին: Էլ ի՞նչ ենթասերիալ, եթե դրա մեջ չկա գլխավոր հերոսին կից պրոֆեսիոնալ սերիալավոր՝ Հայկ Մարությանը՝ «Ազիզյաններ» սերիալի հերոսը, որը հիմա Երևանի քաղաքապետ է աշխատում: Դատելով ամենից՝ Երևանի ավագանու նիստերի համեմատ «Ազիզյաններ» սերիալը կարող է խամրել, քանզի նիստերի ժամանակ կան ավելի լավ տեսարաններ, կա էմոցիա, կա էքսպրեսիա: Դերասանների գներն էլ մատչելի են՝ ընդամենը 55.000 դրամ: Միակ թանկ նստողը Հայկն է, բայց դե ինչ արած՝ հպարտ քաղաքացին է այդպես որոշել: Ճիշտ է, «Ավագանի» սերիալում առայժմ բացակայում է կեղտաջուրը, բայց դա էլ կլինի: Շատ ավելի ուշագրավ բաներ էլ կլինեն: Դեռ ամեն ինչ առջևում է: Կարող է մի օր ավագանու նիստերի դահլիճում թափեն Երևանի բակերից չհավաքվող զիբիլը, որից դուրս կվազեն առնետները և կհարձակվեն ներկաների վրա. տեսարանը շենշող կլինի: Այս ամենն, իհարկե, ծիծաղելի կլիներ, եթե կատարվեր մեկ այլ երկրում, բայց քանի որ էժանագին սերիալի ականատեսն ու սպառողը ՀՀ քաղաքացիներս ենք, ուստի այն տրագիկոմեդիայի ժանրի մեջ է տեղավորվում: Որքա՞ն կդիմանա Հայաստանն այս սերիալին: 7or.am

դիտվել է 470 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am