«Եթե օրենքները չեն գործում, աշխատում է վենդետան»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը թեև 2018թ.–ին դատական համակարգում արձանագրել է ամենակարևոր փոփոխությունը, այդուհանդերձ, կարծում է, որ այս համակարգում դեռ անելիքներ շատ կան: «Դատարաններին քաղաքական իշխանության կողմից բացարձակ ազատություն և օրենքներով առաջնորդվելու հնարավորություն տրվեց: Սա ամենակարևոր փոփոխությունն էր, բացառիկ իրավիճակ, ինչպիսին վերջին 20–25 տարիներին չէր եղել: Այդուհանդերձ, ըստ իս, համակարգում էական փոփոխություններ դեռ տեղի չեն ունեցել և չէին կարող տեղի ունենալ. եթե մարդուն անընդհատ պահում ես հոգեբանական ճնշման, կախվածության մեջ, նա իվիճակի չի լինում միանգամից օգտվել տրված ազատությունից: Համակարգային փոփոխությունները երկար ժամանակ են պահանջում, և դրա համար թե՛ օրենսդրական, թե՛ կադրային փոփոխությունների կարիք է լինելու: Հատուկ գործերով հանձնարարություն կատարող դատավորները պետք է իրենց պատիժը կրեն, և սա կլինի այն ազդակը, ըստ որի՝ որևէ դատավոր, բացի օրենքից, որևէ այլ գործոնով չպետք է առաջնորդվի»,–«Փաստի» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը: Ինչ վերաբերում է դատական համակարգի նկատմամբ հասարակական ընկալումներին, մասնավորապես նաև այն դժգոհություններին, որոնք առաջանում էին հասարակական հնչեղություն ունեցող գործերով կալանավորված այս կամ այն անձի՝ գրավով խափանման միջոցի փոփոխությանը, իրավապաշտպանը նկատեց. «Իրականում հասարակությանը հնարավորություն չի տրվել ստանալ բավարար կրթություն, գիտելիք ու տեղեկատվություն: Համոզված եմ, որ սա նաև դիտավորությամբ է արվել: Սա հանգեցրել է նրան, որ շատերն իսկապես դժվարանում են ինքնուրույն վերլուծություններ անել: Երկրորդ՝ դժգոհությունների, բողոքի հիմքում ոչ այնքան գիտելիքների պակասն է, որքան անարդարության զգացումը: Քաղաքացիները հասկանում են, որ կալանքից գրավով ազատվում են այնպիսի մարդիկ, որոնց, ենթադրենք, շատ մեծ գումարների, թալանի, յուրացման մեղադրանք է առաջադրվել: Բայց մենք ՔԿՀ–ներում ունենք մարդիկ, որոնք շատ ավելի նվազ, թեթև հանցագործության մեջ են մեղադրվում, բայց հնարավորություն չունեն գրավ տալու: Եվ ՀՀ–ում ստեղծվել և շարունակում է մնալ այն իրավիճակը, երբ շատ գողացողը չի նստում, քիչ գողացողն անպայման պատժվում է: Այս անարդարության զգացումն է, որ մարդկանց մեջ արդարացի բողոք է առաջացնում»: Նա շեշտեց, որ գրավով խափանման միջոցի փոփոխությունը պետք է իսկապես արդարացված լինի. «Կա Մանվել Գրիգորյանի օրինակը: Նա այդ տարածքում եղել է բդեշխի կարգավիճակում, խոսակցություններ կան իր և իր խմբի կողմից իրականացրած բռնությունների, մինչև անգամ սպանությունների մասին: Այդ մարդիկ իրենց անվտանգության համար են անհանգստացած: Մինչ խափանման միջոցը փոխել ը պետք  է ուսումնասիրել՝ արդյո՞ք տվյալ մարդու կրիմինալ ու հանցավոր շրջապատն իրականում խնդիրներ չի առաջացնի ժողովրդի անվտանգության համար: Այո, ինքս անձամբ դեմ եմ կալանքը որպես խափանման միջոց ընտրելուն, բայց իրականում պետք է նժարի վրա դնել ու հասկանալ՝ արդյոք նման մարդկանց վերադարձն ազդեցություն չի ունենալու վկաների, գործի բացահայտման և մնացած այլ հարցերի վրա»: Իրավապաշտպանը կարծում է, որ մեր ունեցած օրենքներն ամբողջովին բավարար են այդ առումով արդարացի աշխատելու համար. «Հաճախ խնդիրը տարվում է այն ուղղությամբ, թե ամբոխն է պարտադրում, փողոցով են առաջնորդվում: Ոչ ոք փողոցով չպետք է առաջնորդվի, դատավորը որևէ մեկի հրահանգով կամ ճնշմամբ չպետք  է առաջնորդվի: Նա պետք է բացառապես օրենքով առաջնորդվի: Իսկ դատավորներին ազդեցությունից, ճնշումներից պետք է զերծ պահեն համապատասխան մարմինները: Դատավորներն իրենց անվտանգության խնդրի մասին պետք է բարձրաձայնեն, եթե դրա կարիքը կա»: Առհասարակ, ըստ իրավապաշտպանի, երբ որևէ երկրում չեն գործում օրենքները, գործում է վենդետայի իրավունքը. «Սա ցավալի է, սարսափելի, բայց իրականություն: Երբ դատավորն իրական մեղավորին իր արժանի պատժին չի արժանացնում, ժողովուրդն իրեն իրավունք է վերապահում այլ միջոցների դիմել: Մենք պետք է բացառենք այս տարբերակը: Իսկ վենդետաներ չեն լինի այն ժամանակ, երբ դատարանն իր բարձունքի վրա կլինի: Եթե դա չլինի, որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ վենդետաներ չեն լինելու»: Ամփոփելով խոսքը՝ Ն. Կարապետյանցը կարևորեց այս տարի բազմիցս քննարկված անցումային արդարադատության անհրաժեշտության մասին: «Կարծում եմ՝ անցումային արդարադատությունն ուշացրել ենք: Կառուցվածքն արդեն պետք է մշակված ու քննարկված լիներ, որովհետև դա մեկ օրում չի արվում: Անցումային արդարադատությունը յուրահատուկ է, շատ նրբություններ ունի, չկա որևէ ստանդարտ, որը կարող ենք վերցնել ու մեզ մոտ կիրառել: Պետք է մերն ունենանք: Բայց բավականին երկար ժամանակ ենք բաց թողել: Ինձ մոտ տպավորություն է, որ արդեն չեն ցանկանում անցումային արդարադատություն իրականացնել, իսկ դրա անհրաժեշտությունը բացառիկ է. կան հարցեր, որոնք զուտ օրենքով և մեր «հիվանդ» դատական համակարգով հնարավոր չէ լուծել»,–եզրափակեց նա՝ ընդգծելով, որ 2019թ.–ին անցումային արդարադատությունը պետք է ամենակարևոր ուղղություններից մեկը լինի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Ռուսաստանի հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան. «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ» Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում. «Հրապարակ» Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am