Ի վերջո, ի՞նչ գումար է առաջարկվել Նիկոլ Փաշինյանին. Aravot.am

Aravot.am-ը գրում է. Վերջին մի քանի օրերին համացանցում բավականին զվարճալիքների տեղիք է տվել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հայտարարությունը` Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից ապրիլ-մայիսյան հեղափոխական գործընթացներին օրերին, այժմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին 270 միլիոն դոլար առաջարկելու մասին: Հիշեցնենք, չընդունելով Վրաստանի վերջին նախագահական ընտրությունների արդյունքները, Միխայիլ Սահակաշվիլին տեսաուղերձներ է հղում իր կողմնակիցներին`ընդվզելու կոչերով: Իր հերթական տեսաուղերձներից մեկի տակ արված գրառմանը`թե առանց փողերի ու միջոցների հնարավոր չէ ինչ-որ բան փոխել, Միխայիլ Սահակաշվիլին պատասխանել է Հայաստանի օրինակով. «Փաշինյանը գումար ունե՞ր, անգամ իր մեքենան չէր կարողանում լիցքավորել: Ավելին, երբ Փաշինյանը բանտում էր, Կարեն Կարապետյանը ճամպրուկով նրա մոտ տարավ 270 մլն դոլար՝ ասելով՝ ահա փողը»։ Լրագրողները ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Արման Եղոյանից հետաքրքրվել են`իրականության նշույլ կա՞ Միխայիլ Սահակաշվիլու հայտարարության մեջ: «Իմ կողմից որեւէ մեկնաբանություն չկա»,- ասել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը: Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի «շրջապատն» այդպես էլ չարձագանքեց Վրաստանի նախկին նախագահի այս «բացահայտմանը»: Aravot.am-ը փորձեց ՀՀԿ-ական գործիչներից եւ Կարեն Կարապետյանի մերձավոր ընկալվող գործիչներից մեկնաբանություններ ստանալ: Արձագանքները հումորային էին`հորդորով`չհրապարակել իրենց անունից կամ «անհեթեթություն», «հիմարություն» որակումներով:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Ռուսաստանի հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան. «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ» Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում. «Հրապարակ» Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am