Անձեռնմխելի են հայ մշակույթը և հայկական Սփյուռքը

Հանրությունը դեռ չի հասցրել լիովին ընկալել ու քննադատել առնվազն ևս երկու տարի կռացած երթևեկելու, ամենօրյա տրանսպորտային խցանումների մեջ հայտնվելու, հին վերելակներով ահաբեկված տեղաշարժվելու և քաղաքային իշխանության ներկայացրած այլ «հեռանկարները», իսկ  գործող իշխանությունն արդեն նախաձեռնել է հերթական «բարեփոխումը»` «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն արդեն իսկ արժանացել է հանրային և փորձագիտական լուրջ քննադատության և ընդդիմադրության, հատկապես՝ անթույլատրելի են համարվում Մշակույթի, Սփյուռքի և Գյուղատնտեսության նախարարությունների լուծարումը (կրճատումը/վերակազմավորումը): «Օպտիմալացման» անվան ներքո հազարավոր մարդկանց աշխատանքից զրկելով, թողնելով գործազուրկի կարգավիճակում և ավելի ծանրացնելով առանց այն էլ երկրի սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակը՝ գործող իշխանությունները սույն նախաձեռնությամբ, ըստ էության, նաև թուլացնում են հայ ժողովրդի դիմադրողականությունը: «Հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են» սահմանադրական նորմը գործող իշխանությունը յուրովի է ընկալել: Աշխարհին հիմնականում մշակութային ժառանգությամբ ներկայացող մեր ազգի այցեքարտը զորեղացնելու, հայկական մշակութային բազմաշերտ ժառանգությունը մեր երկրում և նրա սահմաններից դուրս պահպանելու ու վերականգնելու առաջնահերթությունները սպասարկելուն կոչված Մշակույթի նախարարության հնարավորություններն ու իրավասություններն արդյունավետորեն համալրելու փոխարեն` գործող իշխանությունը հանդես է գալիս օտարահաճո նախաձեռնությամբ` փաստացի տարալուծելով համազգային նշանակության Մշակույթի նախարարությունը: Իրեն «հեղափոխական» կոչող կառավարությունը պարտավոր էր հեղինակել մշակութային քաղաքականության հայեցակարգ և աշխարհին ազդարարել հայ մշակույթի համաշխարհային նշանակությունը, մինչդեռ  լծվել են մշակույթի մեկ ու ամբողջական համակարգված պետական կառույցի կազմաքանդմանը: Մշակույթի բազմաճյուղ ոլորտները` կինոն, գրականությունը, թանգարանները, պատկերասրահները, պատմամշակութային հուշարձանները, գրադարանները, թատրոնը, երգարվեստը, նկարչությունը, քանդակագործությունը պետական ամբողջական և ամենօրյա հոգածության ներքո պետք է գտնվեն, ինչի այլընտրանքը` սեփական պատմությունն ու մշակութային հարուստ ժառանգությունը ժողովրդից օտարացնելն է: Մեր հայրենակիցների թիվն աշխարհում մի քանի անգամ ավելին է, քան մեր երկրում: Իրեն «հեղափոխխական» կոչող և հայրենադարձության մասին խոսող կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լիներ արտերկրում բնակվող մեր հայրենակիցների վերադարձի պետական ծրագրի մշակումն ու հանրայնացումը, ապա և` Հայրենիք վերադարձել ցանկացողների կազմակերպչական բազմատեսակ հարցերին արդյունավետ և արագընթաց լուծումներ տալը: Այս ամենը նույնպես պետք է կատարվի պետական մեկ ու ամբողջական համակարգված կառույցի միջոցով, մինչդեռ հանրությունն ականատեսն է հակառակ պատկերի` Սփյուռքի նախարարության լուծարմանը: Խիստ դատապարտելի է նաև այսօրվա գործող իշխանության կողմից նախորդ իշխանություններին կրկնելու հերթական դրսևորումը, երբ առանց պատշաճ իրազեկման և հանրային լայն քննարկման սկսում են կյանքի կոչել քննադատության չդիմացող իրենց նախաձեռնությունը, ինչի իրագործման դեպքում նաև` հազարավոր մարդիկ կզրկվեն աշխատանքից: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նաև նախատեսվող` Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների լուծարումը և դրանք մաս-մաս ու այլ կարգավիճակով պետական ուրիշ կառույցների կազմում ներառելը փաստացի համարժեք է անհաղթ հայկական մշակույթի հզոր ու բազմաշերտ արժեքները հայ ժողովրդից օտարելու և Սփյուռքում ապրող միլիոնավոր մեր հայրենակիցների կապը Հայրենիքի հետ թուլացնելու հանցավոր փորձի: Օպտիմալացումը որպես արդարացում և նախընտրական խոստման կատարում ներկայացնող (բազմաթիվ այլ խոստումների արհամարհման պարագայում) գործող իշխանությունները պարտավոր են չեղարկել սույն օրենքի նախագիծը` հետայսու հեռու մնալով քաղաքականությունից ու տնտեսությունից վեր գտնվող հայ մշակույթի վերաբերյալ բացասական որևէ ազդեցություն գործելու փորձից: Քաղաքակիրթ երկրներում՝ զարգացած մշակույթն ու կրթությունն են մրցունակ քաղաքականության և տնտեսության հիմքն ու երաշխավորը: Արամ  Ենոքյան «Երկիր Ծիրանի» կուսակցության Ժողովի անդամ

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Ռուսաստանի հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան. «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ» Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում. «Հրապարակ» Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am