Սփյուռքում վիրավորված են, որ իրենց հետ որևէ քննարկում տեղի չի ունեցել․ Վարդան Մարաշլյան

Պետական ապարատի օպտիմալացման, մասնավորապես, Սփյուռքի նախարարության լուծարման վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Վերադարձ Հայաստան» (RepatArmenia) հիմնադրամի գործադիր տնօրեն, Սփյուռքի նախկին փոխնախարար Վարդան Մարաշլյանի հետ։ -Պարոն Մարաշլյան, ի՞նչ կարծիք ունեք պետական ապարատի օպտիմալացման և, մասնավորապես, Սփյուռքի նախարարության լուծարման որոշման վերաբերյալ։ -Ես, ընդհանուր առմամբ, կողմ եմ, որ պետական համակարգը լուրջ բարեփոխումների միջով անցնի, որովհետև իրոք համաձայն եմ, որ ապարատը ուռճացված է, նախարարությունների թիվն ավելի է և այլն։ Սակայն իմ կարծիքով՝ մինչև նման որոշում կայացնելը, պետք է հասկանալ, թե ռազմավարությունն ինչումն է, նախարարությունների լուծարումը, տարանջատումը կամ միավորումն ինչքանով է համապատասխան այդ նույն ռազմավարությանը։ Այս պահին որևէ ռազմավարություն չկա ոչ մի ոլորտում, կան ուղղակի ցանկություններ։ Ես խոսելու եմ զուտ Սփյուռքի նախարարության մասով։ Ես այստեղ մի քանի խնդիր եմ տեսնում։ Նախ և առաջ, սա միակ նախարարությունն է, որտեղ շահառուների մեծամասնությունը գտնվում է Հայաստանից դուրս, մի մասն էլ Հայաստանում՝ հայրենադարձները։ Ես անձամբ չգիտեմ՝ պե՞տք է թողնել նախարարությունը, թե՞ ոչ։ Ես ունեմ իմ անձնական կարծիքը, բայց մինչև նման որոշում կայացնելը պետք է մի քանի կարևոր ու խելամիտ քայլեր անել, որոնք այս պահին չկան։ Առաջինը՝ նախարարությունը 6-7 ամսվա ընթացքում չի ձևավորել որևէ առաջնահերթություն կամ ռազմավարություն, որի հիման վրա կարելի է քննարկել՝ որն է օպտիմալ տարբերակը ու աշխատանքի ձևաչափը սփյուռքի հետ։ Ես անձամբ կարդացել եմ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն ու այնտեղ Սփյուռքի մասով բավական հավակնոտ 7 կետ կա, որը ենթադրում է որոշակի համակարգ այդ 7 կետն իրականացնելու համար։ Երկրորդը՝ փաստացի նման որոշում կայացնելուց կամ քննարկումներ կազմակերպելուց սփյուռքյան որևէ խոշոր կազմակերպությունների հետ քննարկում տեղի չի ունեցել։ Եկեք հիշենք Սերժ Սարգսյանի ժամանակ։ Ինքը սկսել էր Թուրքիայի հետ պրոտոկոլային պրոցեսը, առանց քննարկելու այս ամենը Սփյուռքի հետ, որը ահավոր բացասական հետևանքներ ունեցավ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մեջ։ Նաև այդ իսկ պատճառով ստեղծվեց Սփյուռքի նախարարությունը, որովհետև պետությունը հասկացավ, որ չի կարող նման որոշում կայացնել՝ առանց Սփյուռքի հետ արդյունավետ քննարկումների։ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարության վարկանիշն ու ռեյտինգն ավելի բարձր է, իհարկե, քան Սերժ Սարգսյանինը, բայց փաստացի, որոշ չափով կրկնվում է նույն սխալը։ Սփյուռքի հետ կապված թեման, առանց Սփյուռքի հետ քննարկելու որոշում է կայացվում։ Սփյուռքագիտությունը շատ բարդ թեմա է։ Մենք ունենք նախարարություն, որը 10 տարեկան է։ Այնտեղ կան լավ մասնագետներ։ Մասնագետներ, որ տարիներ շարունակ հմտացել են իրենց գործում։ Իհարկե, չեմ ասում, բոլորը։ Հապճեպ որոշում կայացնելու պարագայում մենք լուրջ վտանգ ունենք այդ մասնագետներին կորցնելու։ Նոր տարուց առաջ իրենց փաստացի խնդրի առաջ են կանգնեցրել, իրենք գուցե չսպասեն վերջնական որոշման ու հեռանան։ Ես վստահ չեմ, որ այդ դաշտում հնարավոր է այդքան արագ գտնել մասնագետներ ու պատրաստել զրոյից։ Պարոն Մարաշլյան, քանի որ այս պահին քննարկվում է արտաքին գործերի նախարարության կազմում վարչություն դարձնելու հարցը, ինձ հետաքրքիր է հետևյալ հարցը։ Շատերը պնդում են, որ Սփյուռքի նախարարությունը և ԱԳ նախարարությունը գրեթե նույն գործառույթն են իրականացնում կամ գոնե շատ հարցերում դրանք կրկնվում են։ Դուք նախկինում եղել եք Սփյուռքի փոխնախարար, ի՞նչ կասեք այս մասով։ -Իրականում, միանշանակ այդպես չէ։ Կարող եմ ասել, որ մինչև Սփյուռքի նախարարություն ստեղծելը եղել է ԱԳ նախարարության կազմում գործող կոմիտե և, բնականաբար, չենք կարող համեմատել՝ ինչ եղել է մինչև 2008 թվականը և դրանից հետո։ Ես ձեզ ավելի հետաքրքիր բան ասեմ։ Սփյուռքի հետ աշխատանքը պայմանականորեն կարելի է բաժանել երեք մասի։ Խնդիրներ, որոնք վերաբերում են Սփյուռքին՝ հայապահպանություն, երկրորդ՝ Սփյուռք-պետություն հարաբերություններ, երրորդ՝ հայրենադարձություն։ Այդ ամբողջ, բավական բարդ թեման, իր երեք մասերով, պետք է լուրջ նստել ու քննարկել, հասկանալ լուծումները։ Դրանք շատ լուրջ քայլեր են, հիմնական քայլեր չանելով՝ որոշումներ կայացնելը հիմնավորում չունի։ Հայրենադարձներից, սփյուռքահայերից կարծիք չեն հարցրել՝ պե՞տք է, թե՞ ոչ նախարարությունը, եթե պետք չի, ապա՝ ի՞նչ է պետք է փոխել այնտեղ և այլն։ Ես ձեզ ասեմ, որ նախկինում Սփյուռքի նախարարությունը բազմաթիվ խնդիրներ է ունեցել։ Ես ինքս հենց այդ պատճառով եմ դուրս եկել այնտեղից, մոտ 6 տարի առաջ։ Ես հասկացել եմ, որ այն նպատակը, ինչի համար ես տեղափոխվել եմ Հայաստան ու միացել եմ նախարարությանը, արհեստական բնույթ է կրում ու ես չեմ կարողանալու իրականացնել այն փոփոխությունները, որոնք կան իմ ու իմ ընկերների մոտ։ Դրա համար ես դուրս եկա նախարարությունից, մենք ստեղծեցինք «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը, որպեսզի հայրենադարձության հետ կապված հարցերը որոշակի առումով իրականացնենք։ Քանի որ այս պահին անձամբ Նիկոլ Փաշինյանի մանդատն ու նրա նկատմամբ վստահության մակարդակը շատ բարձր է, թերևս սփյուռքյան կազմակերպությունները կարող են լռել, չնայած արդեն չեն լռում։ Մենք ունենք ունիկալ հնարավորություն ու շատ դրական սպասումներ Սփյուռքում ու Հայաստանում հեղափոխության հետևանքով։ Փոխանակ այս առիթն օգտագործենք համաչափ համագործակցության ու քննարկման համար, նորից հակառակն ենք անում։ Կառավարությունը հիմնվելով իր բարձր ռեյտինգի վրա, որոշում է կայացնում մի ոլորտում, որից լավ չի հասկանում ու առանց հաշվի առնելով Սփյուռքի կարծիքը։ -Դուք արձագանքներ ստացե՞լ եք Սփյուռքից այս հարցի վերաբերյալ։ Իրենք ի՞նչ են կարծում։ -Այստեղ միանշանակ մոտեցում չկա։ Մեր հայրենադարձների ցանցում, որում 6600 մարդ կա, կարծիքները շատ տարբեր են։ Մի մասն ասում է՝ պետք է պահպանել, բայց փոփոխության ենթարկելով։ Իրականում դա ռազմավարական նշանակություն ունի։ Նախկին իշխանության ժամանակ Սփյուռքի նախարարության բյուջեն կազմում էր 3 մլն դոլարից պակաս՝ ներառյալ մարդկանց աշխատավարձերը։ Դա մեր պետական բյուջեի 0,1 տոկոսն է։ Հասկանալի է, չէ, որ նման բյուջեով Սփյուռքի հետ որևէ լուրջ ծրագիր չի կարող իրականացվել։ Նշանակում է՝ նախորդ իշխանությունների ժամանակ այդ օրակարգը արհեստական էր։ Իրենք փորձում էին մինիմալ գնով ծրագրեր իրականացնել, որի մի մասը լավն էր, մի մասը՝ ոչ։ Կարծիքը շատ տարբեր է։ Սփյուռքյան կառույցների մի մասի հետ կապի եմ դուրս եկել ու ամենակարևորը, որը շատերին վիրավորում է այն է, որ իրենց հետ որևէ ձևով խորհրդակցություն տեղի չի ունեցել։ Դա շատ սխալ է։ Ես հուսով եմ, որ նոր կառավարությունն այդ հանգամանքները հաշվի կառնի։  

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Կանադան աջակցում է Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողություններին. Կանադայի վարչապետ Թուրքիա՞ն է աջակցել հարձակմանը Պատրա՞ստ է Նիկոլը դիմագրավելու այս քաոսային վիճակը. նա տեղյակ էր պատերազմի մասին ՀՀ-ն պետք է պատրաստ լինի ռազմական սադրանքների․ իսկ ի՞նչ է անում ցիլոն, ճիշտ է, նարդի է խաղում Բավրայի մաքսային անցման կետը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար Տարօրինակ լռություն են պահպանում Ադրբեջանը և Թուրքիան. Վարուժան Գեղամյան Պենտագոնն իր փակ ցանցում կօգտագործի OpenAI-ի արհեստական ​​բանականության մոդելները Իսրայելական բանակը 70 000 պահեստազորայինի կզորակոչի Իրանի հետ հակամարտության պատճառով Ի՞նչ պետք է իմանա հայ ուղևորը՝ Մերձավոր Արևելքում արտակարգ իրավիճակի ֆոնին. Հակոբ Ճաղարյանի ուղեցույցը Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի, Իրաքի և Պակիստանի արտգործնախարարների հետ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիшն խաթարել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ խաղաղության բանակցությունները․ Արաղչին՝ Լավրովին Շիրակի մարզում 100-ից ավելի բեռնատար, բքի պատճառով, չեն կարողանում Ջաջուռի ոլորաններով անցնել Ի՞նչ կանեին մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգության իրական, ադեկվատ պատասխանատուները այս պահին Այժմ մեր առջև իրադարձությունների զարգացման մի քանի սցենար կա. քաղաքագետ Իրանում ՌԴ դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին լքել երկիրը Հայաստանի և Ադրբեջանի տարածքով Իսրայելում փակվել է Բեն Գուրիոն օդանավակայանը. Lufthansa-ն դադարեցրել է բոլոր թռիչքները ՌԴ-ն պատրաստ է նպաստել խաղաղ լուծումների որոնմանը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին Իրանի իշխանությունները դադարեցրել են համալսարանների և դպրոցների գործունեությունը Իսրայելի ուղղությամբ արձակվել է իրանական բալիստիկ հրթիռների առաջին ալիքը Շիզիկների կազմակերպած շոուներից շեղվեք, մեծ կռիվ է սկսվում տարածաշրջանում․ Արեն Ապիկյան Հերթական հաղթանակը․ «Յանդեքս»-ը մի շարք խնդիրների լուծում կտա․ Մեսրոպ Մանուկյան «Խաղաղության» և անվտանգության անպատասխանատվություն․ Գեղամ Մանուկյան Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները. ՀՀ ԱԳՆ Սա մեզ պարտադրված հայրենասիրական պատերազմ է․ Իրանի ԱԳՆ խոսնակ Ժամանակն է, որ Իրանի ժողովրդի բոլոր շերտերը թոթափեն բռնակալnւթյան լուծը և ստեղծեն ազատ և խաղաղասեր Իրան․ Նեթանյահու
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am