Շտայնմայերը մեկնաբանել է Էրդողանի մասին գերմանական սկանդալային հոլովակը/տեսանյութ/
DPA գործակալությունը հայտնում է,որ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին հետևել եվրոպական արժեքներին ու երկրում ապահովել մամուլի ազատությունը: «Կարծում եմ՝ մենք կարող ենք ակնկալել ԵՄ գործընկեր երկրից, որ այն կիսի մեզ հետ ընդհանուր եվրոպական արժեքները»,- ասել Շտայնմայերը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին գերմանական երգիծական տեսահոլովակի շուրջ առաջացած սկանդալը: Բացի այդ՝ նա համաձայն չի եղել դիտարկմանը, թե դաշնային կառավարությունը երկար է լռել՝ կապված այն բանի հետ, որ Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը՝ իբր վախենալով հարաբերությունները փչացնել Գերմանիայի հետ: «Դա հիմարություն է և պարզապես չի համապատասխանում ճշմարտությանը»,- ասել է նա:
