«ՄԵՆՔ» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Раз օրենքով, ուրեմն օրենքով... Այսօր քաղաքապետարանի ՖԲ էջում տեղադրվել է հրապարակում, թե ինչ լուրջ գործ է արվել. օրինախախտ վարորդ է աշխատանքից ազատվել։ Այո՛, այն, որ վարորդն օրենք է խախտել, դա ակնհայտ է, ինչի համար ՃՈ-ն կարծեմ արդեն իսկ տուգանել է։ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն կարող էր խիստ նկատողություն տալ և օրենք չխախտել, ի տարբերություն, օրինակ, վարորդի։ Մանրամասնեմ` «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից աշխատանքից ազատման 277/Ա հրամանը, որում հղում է արվում աշխատանքային օրենսգրքի 113 և 120-րդ հոդվածներին, կատարվել է օրենքի կոպիտ խախտմամբ։ Այդ հոդվածներով հիմնավորելով հրամանը քաղաքապետարանը պնդում է, թե իբր աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է նրա հետ, որ մասնագիտական ունակությունների անբավարարության կամ առողջական վիճակի պատճառով աշխատողը չի կարողանում կատարել իր աշխատանքային պարտականությունները։ Ի դեպ, հրամանում նշված իրավական կետերի դեպքում տվյալ աշխատակիցը պետք է ազատվեր աշխատանքից միայն այն դեպքում, երբ գործատուն 35 օր առաջ գրավոր ծանուցած լիներ աշխատակցին։ Ի՞նչ է ստացվում` օրենք չիմացողն օրենք է ուզում պահի»։
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը