Որքանո՞վ է ազնիվ Փաշինյանի կառավարությունը ժողովրդի հետ

168 ժամը գրում է. Այս տարվա գարնանային հեղափոխական իրադարձություններից հետո շատերն էին իրենց ելույթներում նշում, որ իշխանափոխության հիմնական պատճառը երկրում տիրող անարդարությունն էր, ոմանք էլ ասում էին, որ տեղի ունեցածի պատճառն այն էր, որ ՀՀԿ-ն ազնիվ չէր ժողովրդի հետ: Իսկ որքանո՞վ է ազնիվ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: Իհարկե, եթերից շատ ենք լսել անմեղության մասին ելույթներ, սակայն, երբ եթերից տեղափոխվում ենք իրականություն, իրավիճակը 180 աստիճանով փոխվում է: Իրականում, շատ պարզ երևույթների համադրությունը ցույց է տալիս, որ ներկայիս իշխանությունն աշխատում է ոչ թե արդյունք ստեղծելու, այլ ժողովրդի «աչքին թոզ փչելու» սկզբունքով: Դրա ամենավառ օրինակին ականատես եղանք ընդամենը վերջին շաբաթվա ընթացքում և այն ոլորտում, որի համար նախկին ընդիմադիրները մշտապես քննադատում էին նախորդ իշխանություններին: Խոսքը, իհարկե, տնտեսական ցուցանիշների մասին է, և, եթե հիշում եք, ընդդիմությունը մինչ հեղափոխությունը նախկին կառավարությանը մշտապես մեղադրում էր «ցուցանիշներ նկարելու» համար: Փոխվեց իշխանությունը, սակայն չփոխվեց այն ժամանակ «թիվ նկարող» որակված Վիճակագրական կոմիտեի կազմը՝ նախագահ Ստեփան Մնացականյանի գլխավորությամբ: Այս պարագայում, սակայն, դա ամենակարևորը չէ: Դեկտեմբերի 20-ին հրապարակվեց ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, որի արդյունքներով 2018 թվականի նոյեմբեր ամսին տնտեսության հիմնական ոլորտներում արձանագրվել են հետևյալ արդյունքները: Ինչպես երևում է գծապատկերից, նոյեմբեր ամսին գյուղատնտեսությունը կրճատվել է 8.3 տոկոսով, շինարարությունը գրեթե 0-ական է, իսկ արդյունաբերության ոլորտն արձանագրել է ընդամենը 1 տոկոսանոց աճ: Համեմատաբար նորմալ է առևտրի ոլորտը, որի աճը ևս զգալի դանդաղել է, իսկ այս ամենի մեջ միակ դրականը շարունակում է մնալ ծառայություների ոլորտը, որի բարձր աճի տակ, բոլորը գիտեն, թե ինչ է թաքնված՝ շահումով խաղերը։ Անդրադառնալով գործող կառավարության անկեղծությանը, ուսումնասիրենք, թե այս ցուցանիշները կառավարական տարբեր կապուղիներով ինչպե՞ս են հրամցվել հասարակությանը: Հաշվի առնելով, որ այս կառավարությունը մեծ տեղ է տալիս ֆեյսբուքահայությանը, ուսումնասիրությունը կանենք հենց այս հարթակում: Այսպես. ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջն այս ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշներին ընդհանրապես չի անդրադարձել: Եթե այս տարվա ամռանը ֆուտբոլի առաջնությունով պայմանավորված՝ բարձր տնտեսական ակտիվության ժամանակ նշյալ էջը մի քանի օր շեփորահարում էր այդ աննախադեպ ցուցանիշները, ապա այս ամիս որոշել են լռել՝ պարզ հասկանալով, որ արձանագրված ցուցանիշն ինքնին մի բան չէ, ու այստեղ գլուխ գովելու ոչ մի շանս չունեն. դե ուրեմն՝ ավելի լավ է պարզապես լռել այդ մասին, փոխարենը կարելի է գեղեցիկ դիզայներական լուծումներով ոչ կարևոր թվեր հրապարակել, կարևորը՝ ֆեյսբուքյան լայքերը տեղը կլինեն: ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է հետևյալ բովանդակությամբ գրառում: Ինչպես երևում է էկրանի արտատպումից, գերատեսչությունը հնարամիտ ձևով ծածկել է այս ամսվա վատ արդյունքները՝ ամսական ամփոփ տվյալների փոխարեն՝ ներկայացներով տարեսկզբից առկա կուտակային ցուցանիշը: Ավելին, այդ ցուցանիշներից էլ մեր հարգարժան գործընկերները ծաղկաքաղ են արել՝ թողնելով միայն նրանք, որոնք բարձր են, իսկ, օրինակ, գյուղատնտեսության ոլորտի բացասական ցուցանիշը նախընտրել են հանել ցուցակից: Ցուցանիշներին անդրադարձած հաջորդ գերատեսչությունը ՀՀ Ֆինանսների նախարարությունն է՝ իր հետևյալ հրապարակմամբ: Ինչպես կրկին երևում է էկրանի արտատպումից, ՀՀ ֆինանսների նախարարությունն ավելի անկեղծ է գտնվել: Թեև ցուցանիշները ներկայացվել են ոչ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող հաջորդականությամբ, այլ սկզբում հրապարակվել են ավելի բարձրերը, և վերջում միայն՝ ցածր ցուցանիշները: Սակայն, հանուն արդարության՝ պետք է նշենք, որ բոլոր ցուցանիշներն առկա են: Արդյունքում ստացվում է մի պատկեր, որ այս ցուցանիշին անդրադարձած կառավարական օղակներից ամենաանկեղծը հենց Ֆինանսների նախարարությունն է, ու զարմանալի չէ, որ հաճախակի նշվում է այս կառույցի պրոֆեսիոնալիզմի մասին, քանի որ հենց այդ պրոֆեսիոնալիզմի արդյունքն է, որ մարդիկ գիտեն՝ եթե թեկուզ պետք է ցածր թվերը սահուն անցկացնել, ապա դա կարելի է անել այնպես, որ ոչ ոք չհասկանա։ Ոչ թե մյուս գործընկերների նման պարզապես կտրել-հանել վատ ցուցանիշները՝ թողնելով միայն լավերը, իրենց համար նպաստավորները: Չէ՞ որ մարդիկ, հատկապես պրոֆեսիոնալները, նայում ու հասկանում են… սիրուն չի:

դիտվել է 152 անգամ
Լրահոս
Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am