Վանեցյանը 200 000 դոլար արժողությամբ մեքենա է նվեր ստացել․ նվիրատուն «Էյ Բի Տրանս» ընկերությունն է

politik.am -ը գրում է.Իշխանափոխությունից հետո ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն դարձած Արթուր Վանեցյանն իր անվտանգության հետ կապված մտահոգություններ ուներ, քանի որ կառույցը զբաղվում էր կոռուպցիոն պատմությունների բացահայտմամբ, որոնք կապված էին նախկին պաշտոնյաների հետ, որոնք կարող էին խնդիրներ ստեղծել ԱԱԾ պետի համար։ ԱԱԾ պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց, Արթուր Վանեցյանը սկսեց շրջել նոր Toyota Lande Crauser մակնիշի մեքենայով։ Politik.am-ի տեղեկություններով՝ մեքենան Արթուր Վանեցյանը չի գնել իր անձնական միջոցներով, այլ նվեր է ստացել։ Մեր նույն աղբյուրի փախանցմամբ մեքենան գնվել է Հայաստանում և Ռուսաստանում զրահապատվել է, որից հետո միայն շահագործման է հանձնվել Արթուր Վանեցյանին։ Toyota Lande Crauser մակնիշի նոր մեքենան Հայաստանում արժե մոտ 80 հազար դոլար, իսկ տվյալ մոդելի ամբողջական զրահապատումը ՌԴ-ում արժե ավելի քան 115 հազար դոլար։ Ճշտելու համար, թե ի՞նչ արժեքով է գնվել մեքենան և ու՞մ կողմից է  նվիրվել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին, Politik.am-ը հարցում ուղարկեց ԱԱԾ մամուլի ծառայությանը։  ԱԱԾ մամուլի կենտրոնից մեր հարցման պատասխանում նշվում էր․«Ի պատասխան Ձեր 21.12.2018թ. հարցմանը՝ ՀՀ ԱԱԾ-ի կողմից շահագործվող 001 ՏՏ 02 պետհամարանիշի Toyota Lande Crauser մակնիշի ավտոմեքենայի վերաբերյալ, հայտնում ենք, որ այն զրահապատ վիճակում, «Էյ Բի Տրանս» ՍՊԸ-ի կողմից անհատույց, անժամկետ տրամադրվել է ՀՀ ԱԱԾ-ին»: Մեքենայի և զրահապատման արժեքի մասին ԱԱԾ-ից տեղեկատվություն չէին տրամադրել։ Ընկերությունը, որը անհատույց, անժամկետ  մեքենա է տրամադրել ԱԱԾ պետին, պատկանում է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հորը՝ Գագիկ Վանեցյանին։ ԱԱԾ տնօրենի հայրը ընկերության բաժնետոմսերի 60 տոկոսի սեփականտերն է։ Ի դեպ, ըստ Արթուր Վանեցյանը զրահապատ մեքենայով շրջելը հոգեբանորեն ծանր բան է։ «Հրապարակ» օրաթերթի լրագրողի հետ զրույցում Վանեցյանը մասնավորապես ասել է․«Չգիտեմ՝ նստել եք, չեք նստել, եթե ուզում եք, մի օր կհրավիրեմ, կնստեք, դա ահավոր բան է՝ ծանր մեքենա է, դժվար, էդքան անվտանգության աշխատակիցներով»։

դիտվել է 460 անգամ
Լրահոս
Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am