Հայաստանի պարտքը կավելանա կես միլիարդ դոլարով

Արտաքին պարտքը շարունակելու է աճել։ Կառավարությունը հույս ունի, որ դրան զուգահեռ կաճի նաև տնտեսությունը, և պարտքը չի գերազանցի ՀՆԱ–ի 50 տոկոսը։

 2019թ-ին Հայաստանի արտաքին պարտքը կավելանա 490 մլն դոլարով։ Այսպիսով, պետական պարտքը հաջորդ տարեվերջին կհատի 3,3 տրիլիոն դրամը՝ հասնելով ՀՆԱ-ի 49.8%-ի։ Այս մասին այսօր հայտարարեց ֆինանսների նախարարությունը՝ «2019թ-ի փոխառությունների ծրագիր»-ը ներկայացնելիս։

Ինչպես նշեց ՖՆ Պետպարտքի կառավարման վարչության ռազմավարության և ռիսկերի կառավարման բաժնի պետ Արթուր Համբարձումյանը, նոր վարկերից ամենամեծը նախատեսվում է ստանալ Ռուսաստանի Դաշնությունից՝ 343 մլն դոլարի չափով, երկրորդ տեղում Ասիական զարգացման բանկն է՝ 53.1 մլն դոլարով, ապա Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը՝ 50.4 մլն դոլարով, Զարգացման միջազգային ընկերակցությունը ՝ 9.7, Եվրոպական ներդրումային բանկը՝ 9.4, Գերմանական բանկը՝ 7.5, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 7.3, Ֆրանսիան՝ 3.3, Եվրասիական զարգացման բանկը՝ 3, Գյուղզարգացման միջազգային հիմնադրամը՝ 2.8, ՕՊԵԿ-ի Միջազգային Զարգացման հիմնադրամը՝ 0.2 մլն դոլարով։

Միջոցառման ավարտին, լրագրողների հետ զրույցում ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ կառավարությունն արտաքին պարտքի ավելացման շուրջ հնարավոր քննադատություններից չի վախենում։

«Եթե մենք ունենք պետական բյուջե, որն ունի պակասուրդ, այդ պակասուրդի ֆինանսական աղբյուրը ո՞րն ենք պատկերացնում։ Փոխառու միջոցները»,– ասաց Ջանջուղազյանը։

Դիտարկմանը, թե քաղաքական գործիչները հայտարարում են, որ «օլիգարխներին լավ թափ տալով կարելի է այդքան գումար գտնել, նախարարի պաշտոնակատարն արձագանքեց. «Ինչքան ուզում եք, լավ թափ տվեք, մենք չենք պատրաստվում հարկային միջոցներն օգտագործել պարտքը մարելու համար»։

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ Հայաստանի արտաքին պարտքն այսքանով չի սահմանափակվելու ու շարունակելու է աճել։ Միակ ելքն այն է, որ տնտեսությունն ավելի արագ աճի, քան արտաքին պարտքը։ 2019-ին կառավարության կանխատեսմամբ պարտք–ՀՆԱ ցուցանիշը չպիտի գերազանցի 50 տոկոսը։ armeniasputnik.am

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am