Արցախում նոր բախման ռիսկերը քիչ չեն, շատ բան կախված է ԼՂ հարցով առաջիկա հանդիպումներից. Տիգրան Աբրահամյան

Սահմանային իրավիճակի, ԼՂ բանակցային գործընթացքում սպասվող նորությունների ու ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ։ - Պարոն Աբրահամյան, թերևս, սկսենք այս տարվա ամենաքննարկված թեմաներից մեկից: Խոսքը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ քննարկումների մասին է: Եթե կարճ, ի՞նչ փուլում ենք: - Թեման քաղաքական մեծ նրբերանգներ է պարունակում: Չէի ցանկանա իրադարձություններից առաջ ընկնել, սակայն մեզ համար նախընտրելի տարբերակն է՝ երկխոսության միջոցով հասնել Հայաստանի ներկայացուցչի՝ մինչև 2020 թվականը պաշտոնավարմանը: - Բելառուսի թեկնածուն հանդիպում է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ: Կարծու՞մ եք ինտրիգը պահպանվում է։ - Առաջ չէի ընկնի իրադարձություններից, հատկապես որ առաջիկայում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպում է սպասվում և չի բացառվում, որ այդ հարցը ևս քննարկման օրակարգում կլինի: - Ժամանակ առ ժամանակ լուրեր են տարածվում սահմանի նախիջևանյան ուղղությամբ զարգացումների մասին: Տեղեկություններ կան, թե Ադրբեջանը սահմանի իր հատվածում շարունակում է բարելավել դիրքերը: - Եթե վերջին օրերի մասին է խոսքը, ապա ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, կարծես թե, նոր զարգացումներ չեն եղել, բայց տեսնում եմ, որ տարեվերջյան ասուլիս-հարցազրույցների ժամանակ ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ վերոնշյալ հարցը արծարծում են, երևի ճիշտ կլինի ասել՝ շահարկում են: - Ինչպիսի՞ն է իրավիճակն առաջնագծում այս օրերին: - Հրադադարի ռեժիմի կանոնների խախտումներն այնպիսին են, ինչպես նախորդ մի քանի շաբաթների ընթացքում, նույնը կարելի է ադրբեջանական կողմի տեղաշարժերի մասին ասել:

- Տարին ավարտվում է, ինչ եք կարծում, 2019 թվականին նոր բախման հավանականություն կա՞:
- Նոր բախման հնարավորությունն առաջիկա օրերի համար մի փոքր բարդ է կանխատեսել, բայց միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով ռիսկերը քիչ չեն: Շատ բան կախված է ԼՂ հարցով առաջիկա հանդիպումներից, եթե չեմ սխալվում, 2019 թվականի հունվարին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում է սպասվում, որին ինչ-որ փուլում, ըստ տրամաբանության, պետք է հաջորդի երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում: Կարծում եմ՝ հունվարի վերջ, փետրվարի սկիզբ որոշակի պատկեր կունենանք: - Բանակցային գործընթացի վերսկսմանը  զուգահեռ մեկ այլ թեմա է զարգանում: Որոշակի պարբերականությամբ խոսվում է հայ-ադրբեջանական հաշտեցման հարթակների ձևավորման մասին: Ինչպիսի՞ն է ձեր մոտեցումը: - Գործընթացի տարբեր փուլերում նման հարթակների ստեղծման փորձեր, իմիտացիա եղել է, դրանց արդյունավետությունը երբեք չեմ տեսել, էլ չեմ ասում, որ դրանք հիմնականում քարոզչական բնույթ են կրում և ընդհանուր մեդիատիրույթում թիրախավորում են Հայաստանին և Արցախին: Մեղմ ասած, այդքան էլ լավատես չեմ նման հարթակների գործարկումից՝ նվազագույնն այս փուլում:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am