Դեկտեմբերի 9-ը ցույց տվեց, որ ՀՀԿ-ն կա, եղել է ու կլինի Հայաստանի ամենաառանցքային քաղաքական ուժերից մեկը. Շարմազանովն ամփոփում է 2018-ը

2018 թվականը թե Հայաստանի, թե Հայաստանի Հանրապետական կուսակցության համար մարտահրավերներով լի տարի էր, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ ամփոփելով 2018 թվականը։ «2018-ը մեծ փոփոխությունների տարի էր, կտրուկ փոփոխությունների տարի էր, տեղի ունեցավ իշխանափոխություն, ոչ թե հեղափոխություն, այլ՝ իշխանափոխություն, բայց ունենք այն, ինչ ունենք։  Գործադիրին ու նրա ղեկավարին հաջողվեց ճնշում գործադրելով օրենսդիր մարմնի վրա՝ հասնել Ազգային ժողովի պաշարմանը, դրանից հետո էլ արդեն որոշում կայացվեց, իմ խորին համոզմամբ, ճնշումների արդյունքում տեղի ունեցան հապճեպ, ափալ-թափալ ընտրություններ», - ասաց նա։ Էդուարդ Շարմազանովը նշեց, թե դեկտեմբերի 9-ին տեղի են ունեցել հակաժողովրդավարական ընտրություններ։ «Ասֆալտին փռել, վզից բռնել, պոլին պառկեցնել, համայնքապետերին վախեցնել, ԱԱԾ-ով վախեցնել, արդյունքում, մենք ունեցանք ընտրական կամպանիա՝ բացառապես վախի ու անհանդուրժողականության մթնոլորտում», - ասաց ՀՀԿ խոսնակը։ Նա ընդգծեց՝ հիմա Հայաստանում կլինի խորհրդարան, որը զուրկ է ընդդիմությունից։ «Ինչքան էլ երկու կուսակցությունները հայտարարեն, որ իրենք ընդդիմություն են, այդ առիթով ավելի իրավացի է Տիգրան Ավինյանը, որն ասում է՝ «մենք այնքան շատ ենք՝ 88 հոգի ենք, մեր մի մասը մեզ կարող է ընդդիմություն լինել»», - նշեց Է.Շարմազանովը։ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ արտաքին քաղաքականության ոլորտում կան լուրջ մտահոգություններ։ «Չնայած Նիկոլ Փաշինյանի կենացային հավաստիացումներին, որ ամեն ինչ լավ է, որ Հայաստանը մինչև ժամկետի ավարտը կպահպանի ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը, ես կասեմ՝ Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, վերջ, դա արդեն փաստ է», - ասաց ՀՀԿ խոսնակը։ Նա շեշտեց՝ հայ-ռուսական հարաբերություններում էլ ամեն ինչ հարթ չէ։ «Կան բազմաթիվ մտահոգություներ նաև տնտեսության ոլորտում. տնտեսությունը գահավիժում է», - ասաց նա։ ՀՀԿ խոսնակն ընդգծեց՝ հազարավոր քաղաքացիներ Ամանորից հետո գործազուրկ են դառնալու։ «Փաստորեն, մենք Սփյուռքի, Մշակույթի առանձին նախարարություն չենք ունենալու, սա ակնհայտ մտահոգ քաղաքականություն է», - ասաց նա։ Է.Շարմազանովն ասաց, թե չկա մի ոլորտ, որտեղ ներկա իշխանությունը հաջողության է հասել։ «Ես որևէ լավ բան չեմ տեսնում, նախարարությունները կրճատվում են, գործազուրկների թիվն ավելանում է, ներդրումները պակասում են, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնում ենք, Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ունենք անհասկանալի պահվածք», - ասաց նա։ Է.Շարմազանովն ասաց, թե ՀՀԿ-ի համար 2018-ին ձախողումն այն էր, որ կուսակցույթունը գնաց իշխանությունից։ «Բայց մենք դեկտեմբերի 9-ին վերածնվեցինք, ու դա ապացուցեց ընտրություններում 60 հազար ձայն հավաքելը։ Դեկտեմբերի 9-ը ցույց տվեց, որ ՀՀԿ-ն կա, եղել է ու կլինի Հայաստանի ամենաառանցքային քաղաքական ուժերից մեկը ու ապագա արտախորհրդարանական ընդդիմությունը համախմբվելու է ՀՀԿ-ի առանցքի շուրջ», - նշեց Է.Շարմազանովը։ Նա ասաց նաև, թե ՀՀԿ-ն 2018-ին բազում հաջողություններ է արձանագրել։ «Զրկվելով իշխանությունից՝  ՀՀԿ-ն բոլոր խորհրդարանական հարթակներում ծառայել է ՀՀ շահերի պահպանմանն ու պաշտպանությանը՝ ԵԽԽՎ-ում, ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում ու ԱՊՀ-ում։ Բոլոր մակարդակներրում մենք պաշտպանել ենք Հայաստանի ու Արցախի շահը ու ասել ենք, որ պետական շահի համար չկա ընդդիմություն ու իշխանություն, մենք  հիմա էլ, որպես արտախորհրդարանական ուժ, պետք է մեր միջազգային կապերն օգտագործենք Արցախի հարցի հայանպաստ լուծման ու հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով», - ասաց Է. Շարմազանովը։ Նա ընդգծեց, որ ներքին քաղաքականության մեջ ՀՀԿ-ն ապացուցեց, որ, ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի ՀՀՇ-ի, որի հրաժարականից հետո մնացին փշրանքները, ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո մնաց կուռ քաղաքական թիմ։ «Սա ամենամեծ հաջողությունն է հետագա աշխատանքները շարունակելու համար։ Քաղաքականությունը պայքար է, մենք պատրաստ ենք պայքարելու բոլոր օրինական մեթոդներով՝ հանուն Հայաստանի, Արցախի։ Բոլորին խաղաղություն եմ մաղթում», - հավելեց Է.Շարմազանովը։

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am