Ինչ ծուղակ է մտածել Նիկոլ Փաշինյանը Քոչարյանի համար

Գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ հասարակական ընդվզումը շարունակվում է։ Մանվել Գրիգորյանը օրերս 25 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել: Էջմիածնում բողոքի գործողություն սկսվեց նրա դեմ հենց այն ժամանակ, երբ նա դեռ չէր էլ հասցրել մտնել հարազատ Էջմիածին ու կարծես թե չի էլ պատրաստվում մտնել։ Նա Ակնալիճ գյուղի իր առանձնատանն է։ Փաշինյանը հայտարարեց, որ Գրիգորյանի ազատ արձակումն իր համար անակնկալ է եղել: Թե քանի՞ մարդ կհավատա Փաշինյանի այս խոսքերին, թողնենք մոլի «հեղափոխականների» հաշվարկին։ Հայտնի գաղտնալսումների հրապարակումից, Փաշինյանի մտածողությունից ու նրա վարքագծից ելնելով՝ կարող ենք պնդել, որ Փաշինյանի համար անակնկալ չի եղել Գրիգորյանի ոչ միայն ազատ արձակումը, այլ նրան ազատ են արձակել Փաշինյանի ցուցմամբ կամ առնվազն նրան տեղյակ պահելուց հետո: Ավելին, Գրիգորյանի դեմ բողոքի ակցիաներն էլ ուղղորդված են իշխանության կողմից ։Իշխանությունը ընդ որում ասպարեզ է նետել Մանվել Գրիգորյանին չզիջող վարքագծի տեր անձանց՝ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին եւ քրեական հայտնի հեղինակություն Դոն Պիպոյին, որոնց արկածների մասին համացանցային նյութերով հատորյակներ կարելի է սարքել։ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ ընդվզողները իրենց ակցիաները ներկայացնում են «հանրային պահանջ» ու հայտարարում, որ հասարակությունը թույլ չի տալու, որպեսզի «զինվորի հացը» գողացած գեներալը մնա ազատության մեջ։ Իրականում պարզ է, որ իշխանությունը այս սցենարը գործարկելով հող է նախապատրաստում հեռահար գործողությունների, որոնք կապված են լինելու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Պարզ ասած՝ իշխանությունը խրախուսում ու կազմակերպել է այս պայքարը ավելի շատ թիրախում ունենալով ոչ թե Մանվել Գրիգորյանին այլ Ռոբերտ Քոչարյանին։ Խնդիրն այն է, որ եթե այսօր կարելի է «փողոցին» հանել Մանվել Գրիգորյանի ու նրա խափանման միջոցը փոխող դատավորի դեմ և հայտարարել, թե գեներալի խափանման միջոցը փոխելու որոշումը անակնկալ է եղել իմ համար, ապա վաղը նույն այդ «փողոցը» արժանահավատ կդիտվի, եթե խաղարկվի Քոչարյանի ազատության ժամանակ։ Իսկ որ այդ ժամանակը գալու է, կարելի է դրանում չկասկածել, քանի որ թե նրա պաշտպանները եւ քիչ, թե շատ անկախ փորձագետներ հայտնել են կարծիքներ, որ այն ամբողջությամբ «կարված» է քաղաքական հիմքի վրա, զուրկ իրավական հիմնավորումներից։ Իսկ մյուս կողմից փողոցում հարց լուծելու ճանապարհի լեգալացումը կարող է անարխիայի հիմք դառնալ։ Հիշեցնքն, որ Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 7-ին անփոփոխ թողեց Առաջին ատյանի որոշումը՝ համաձայն որի երկորրդ նախագահը կկալանավորվեց: Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008-ի մարտի 1-ի գործի շրջանակներում: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Անի Սահակյան

դիտվել է 103 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am