«Փաստ» թերթը գրում է. «Փաստի» տեղեկություններով, եկող տարվա սկզբին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրավիրելու է համաժողով, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի կուսակցության վարչության թվակազմը մեծացնելու հարցը:
Բանն այն է, որ կուսակցությունը, լինելով իշխող ուժ, ունենալով խորհրդարանական մեծամասնություն եւ կազմելով ողջ կառավարությունը, խնդիր ունի առավել շատ մարդկանց ընդգրկել վարչության կազմում: Համաժողով հրավիրելու փաստը մեզ հետ զրույցում հաստատեց ՔՊ մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը՝ հավելելով, որ ժամկետների հետ կապված դեռեւս որոշակիություն չկա:
Մեր աղբյուրները նաեւ պնդում են, որ համաժողովից հետո կհրավիրվի վարչության նիստ, որին կուսակցության կանոնադրությամբ վերապահված է վարչության նախագահի ընտրությունը: Ամենայն հավանականությամբ, նորընտիր վարչությունը վարչության նախագահ կընտրի Նիկոլ Փաշինյանին:
Այդպիսով, ըստ էության, պաշտոնապես կամրագրվի Փաշինյանի՝ կուսակցության իրական ղեկավար լինելու փաստը: Հիշեցնենք, որ հիմա ՔՊ վարչության նախագահը Սասուն Միքայել յանն է, իսկ Նիկոլ Փաշինյանը վարչության անդամ է: ՔՊԿ մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը նշեց, որ «տեսականորեն դա հնարավոր է», սակայն այս պահին դեռեւս այդ թեմայով որեւէ քննարկում չի եղել»:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը