Հայաստանից բացի, ՀԱՊԿ բոլոր անդամ երկրները գլխավոր քարտուղարի պաշտոնում աջակցել են Զասի թեկնածությանը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վեց անդամ պետություններից հինգը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում պաշտոնապես հավանություն են տվել Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի թեկնածությանը: 2018 թվականի դեկտեմբերի 24-ի դրությամբ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի նշանակման վերաբերյալ համաձայնեցման ընթացակարգը շարունակվում է, որոշման սոտրագրումը անհատական կարգով է կազմակերվել: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, գրում է «Կոմերսանտը»:«Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպումն ավելի ուշ ժամկետի է տեղափոխվել:ՀԱՊԿ քարտուղարությունը, կատարելով կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նախագահ, Ղրղզստանի Հանրապետության ղեկավար Սորոնբեյ Ժեենբեկովի հանձնարարականները, Ստանիսլավ Զասին գլխավոր քարտուղար նշանակելու մասին կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի եւ ՀԱԽ-ի որոշումների նախագծեր է պատրաստել:Դրանք ուղարկվել են ՀԱՊԿ մշտական խորհրդի անդամներին ՀԱՊԿ անդամ պետություններում քննարկելու համար»,-նշել է նա: «Լրատվամիջոցներում հայտնված հակասական լուրերի եւ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հետ կապված իրավիճակի կապակցությամբ պարզաբանում ենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի թեկնածության համաձայնեցման ընթացակարգը կազմակերպվել է ՀԱՊԿ յուրաքանչյուր անդամ պետության ղեկավարի հետ նրա անձնական հանդիպումների եղանակով»,-նշվում է հաղորդագրությունում: Զայնետդինովը հաղորդել է, որ դեկտեմբերի 12-ից դեկտեմբերի 20-ը նման հանդիպումներ են անցկացվել Ղրղզստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների հետ: Հանդիպումների ժամանակ, նրա հաղորդմամբ, նախագահները հավանություն են տվել Զասի թեկնածությանը:    

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am